ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2016 թվականի N 1399-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 2417-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Իջևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 2417-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 3-րդ կետի «ա» ենթակետում «144.45» թիվը փոխարինել «144.44» թվով.
2) N 4 հավելվածի «որից չմասնավորեցվող» սյունակի «Բնակավայրերի» տողում «89.79» թիվը փոխարինել «89.78» թվով, իսկ «Ընդամենը» տողում «144.45» թիվը` «144.44» թվով.
3) N 6 հավելվածում`
ա. «119-001-01» ծածկագրով պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
» |
բ. «119-003» ծածկագրով պարբերությունից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «119-220» ծածկագրով պարբերությամբ.
« |
|
» |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. մայիսի 24
վարչապետԿ. Կարապետյան
Երևան