ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2017 թվականի N 605-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Գյումրու, Վանաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Վաղարշապատի, Աշտարակի, Գորիսի, Վայքի, Սպիտակի քաղաքային, Տաթևի, Հալիձորի ու Շինուհայրի գյուղական համայնքներում (բնակավայրերում) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներն առանձնացնելու մասին» N 728-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման վերնագրում, որոշման տեքստում և որոշման հավելվածներում «քաղաքային համայնք» և «գյուղական համայնք» բառերը՝ իրենց համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «համայնք» բառով՝ իրեն համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման վերնագրից հանել «, ՀԱԼԻՁՈՐԻ ՈՒ ՇԻՆՈՒՀԱՅՐԻ» բառերը.
3) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում «օբյեկտների տարածքները» բառերը փոխարինել «օբյեկտի տարածքը» բառերով.
4) որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետում «Հալիձորի» և 1-ին կետի 11-րդ ենթակետում «Շինուհայրի» բառերը փոխարինել «Տաթևի» բառով.
5) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
6) որոշման N 9 հավելվածի վերնագրում «Հալիձոր» բառը փոխարինել «Տաթև» բառով.
7) որոշման N 11 հավելվածի վերնագրում «Շինուհայր» բառը փոխարինել «Տաթև» բառով.
8) որոշման N 10 հավելվածի` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի մշակման միջոցառումների՝
ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
:», |
բ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
:». |
գ. 9-րդ և 11-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
9) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.
«2.1. Սույն որոշմամբ առանձնացված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 792-Ն որոշմամբ հաստատված կարգով:»:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունիսի 7 Երևան |
Հավելված |
Հավելված N 3 |
ՀԱՏԱԿԱԳԻԾ
ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔԻ
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |