ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մարտի 2017 թվականի N 265-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանաձարան» գործակալությանը (այսուհետև` պետական գանձարան) կազմակերպել պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի պատմամշակութային արժեք ներկայացնող իրերի ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարանում:
2. Հաստատել ցուցադրման ներկայացվող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունում գտնվող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի պատմամշակութային արժեքների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մարտի 17 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 265-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ
NN ը/կ |
Գույքային համարը |
Իրի անվանումը |
Ստեղծման վայրը/դպրոցը |
Ստեղծման ժամանակահատվածը |
Մետաղի անվանումը |
Իրի ընդհանուր քաշը |
Հարգը |
1. |
1614 |
գոտի |
Անդրկովկաս |
1903-1904 թթ. |
արծաթ |
877.7 |
875 |
2. |
3275 |
գոտի |
Ռուսաստան |
1877 թ. |
արծաթ |
1024 |
875 |
3. |
3269 |
գոտի |
Անդրկովկաս |
19-րդ դարի |
արծաթ |
704 |
875 |
4. |
3268 |
գոտի |
Անդրկովկաս |
1917 թ. |
արծաթ |
753.8 |
875 |
5. |
1644 |
գոտի |
Անդրկովկաս |
1900-1908 թթ. |
արծաթ |
451.3 |
875 |
6. |
3273 |
գոտի |
Անդրկովկաս |
1880 թ. |
արծաթ |
492.8 |
750/875 |
7. |
3867 |
վզնոց |
Անդրկովկաս |
19-րդ դարի |
արծաթ |
72.78 |
600/800 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|