ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2014 թվականի N 1308-Ա
ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ԼԻՏՎԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրության 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ կետի`
1. Հաստատել առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող հանրապետական գործադիր և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Նշանակել`
1) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:
(2-րդ կետը փոփ. 22.06.16 N 541-Ա, 17.03.17 N 267-Ա)
3. Հանձնարարել սույն որոշման հավելվածում նշված մարմինների ղեկավարներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահին ներկայացնել իրենց կողմից առաջադրվող ներկայացուցիչների թեկնածությունները:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 29 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. դեկտեմբերի 29-ի N 1308-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ԼԻՏՎԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միություն (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատ (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 17.03.17 N 267-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |