ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2017 թվականի N 542-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1182-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները, անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 413-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1182-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրում «միջին» բառը փոխարինել «նվազագույն» բառով.
2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերով.
«4) հիմք ընդունելով բժշկի կողմից տրված եզրակացությունը կամ խորհրդատվությունը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող հղի, կերակրող մայր և (կամ) հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալներին տրամադրվում է սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված սննդատեսակներից պատրաստված համապատասխան ճաշատեսակներ: Հիմք ընդունելով բժշկի կողմից տրված եզրակացությունը կամ խորհրդատվությունը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող հղի, կերակրող մայր, անչափահաս և (կամ) հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալներին տրամադրվում է սույն որոշման N 4 հավելվածով նախատեսված հավելյալ սնունդ.
5) սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված սննդի օրական նվազագույն չափաբաժիններից ձավարեղենի, մակարոնեղենի, կարտոֆիլի, այլ բանջարեղենի նվազագույն չափաքանակները տրամադրվում են սեզոնային կարգով, իսկ ձավարեղենի, մակարոնեղենի, կարտոֆիլի, այլ բանջարեղենի օրական նվազագույն չափաբաժիններից շեղումներ թույլատրվում են՝ ապահովելով շաբաթական կտրվածքով օրական նվազագույն չափաբաժինների և տվյալ օրվա համար բավարար կալորիականության սննդի հատկացումը.
6) սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված սննդատեսակները ձեռք բերելիս և դրանց համապատասխան ճաշատեսակները պատրաստելիս հնարավորինս հաշվի են առնվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների կրոնական համոզմունքները, ինչպես նաև մշակութային առանձնահատկությունները (կենդանական ծագման սննդամթերք չօգտագործողներ):».
3) որոշման NN 1, 2 և 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների.
4) որոշումը լրացնել նոր՝ N 4 հավելվածով՝ համաձայն N 4 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության 2017 թ. մայիսի 23 Երևան
վարչապետԿ. Կարապետյան
|
Հավելված N 1 մայիսի 18-ի N 542-Ն որոշման |
|
«Հավելված N 1 հոկտեմբերի 15-ի N 1182-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
|
Հավելված N 2 մայիսի 18-ի N 542-Ն որոշման |
|
«Հավելված N 2 հոկտեմբերի 15-ի N 1182-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
|
Հավելված N 3 մայիսի 18-ի N 542-Ն որոշման |
|
«Հավելված N 3 հոկտեմբերի 15-ի N 1182-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՈՒ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 4 «Հավելված N 4
մայիսի 18-ի N 542-Ն որոշման
հոկտեմբերի 15-ի N 1182-Ն որոշման
ԲԺՇԿԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՂԻ, ԿԵՐԱԿՐՈՂ ՄԱՅՐ, ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՎ (ԿԱՄ) ՀԻՎԱՆԴ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՅԱԼ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |