ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2016 թվականի |
թիվ 6 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 90 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 89 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերի անցկացումը կազմակերպելու կարգի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 90 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 90 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 111-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրերի, երրորդ պետությունների, դրանց ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ կնքվող՝ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի, Եվրասիական տնտեսական միության մարմինների որոշումների պաշտոնական հրապարակման մասին» 2014 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 90 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) 4–րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Սահմանել, որ՝
Եվրասիական տնտեսական միության մարմինների այն կարգադրությունները, որոնց դրույթներով նախատեսվում է դրանց հրապարակումը, ենթակա են հրապարակման Միության պաշտոնական կայքում ՝ դրանց ընդունման օրվանից ոչ ուշ, քան 3 օրացուցային օրվա ընթացքում,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի այն հանձնարարականները, որոնց դրույթներով նախատեսվում է դրանց հրապարակումը, ենթակա են հրապարակման Միության պաշտոնական կայքում ՝ դրանց ընդունման օրվանից ոչ ուշ, քան 3 օրացուցային օրվա ընթացքում:».
բ) նշված Որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրերի, երրորդ պետությունների, դրանց ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ կնքվող՝ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի, Եվրասիական տնտեսական միության մարմինների որոշումների պաշտոնական հրապարակման կարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Միության պաշտոնական կայքում պաշտոնական հրապարակման դեպքում նշվում են՝
սույն Կարգի 1-ին կետում նշված միջազգային պայմանագրերի առնչությամբ՝ պայմանագրի անվանումը, պայմանագրի ստորագրման ամսաթիվը և վայրը, պայմանագիրը ստորագրած անձինք, պաշտոնական հրապարակման ամսաթիվը, ուժի մեջ մտնելու ամսաթիվը (կարգը), պայմանագրի ժամանակավոր կիրառումն սկսելու ամսաթիվը (պայմանագրի ժամանակավոր կիրառման դեպքում).
Միության մարմինների որոշումների առնչությամբ՝ որոշումն ընդունած՝ Միության մարմնի անվանումը, որոշման անվանումը, ընդունման ամսաթիվը, պաշտոնական հրապարակման ամսաթիվը, որոշումը ստորագրած անձը (անձինք), գրանցման համարը, որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթիվը (կարգը):»:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: