ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 2017 թվականի N 454-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԵՔՍԻԿԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Աղետների ռիսկի նվազեցման համաշխարհային պլատֆորմի համաժողովին մասնակցելու նպատակով 2017 թվականի մայիսի 22-26-ը Մեքսիկական Միացյալ Նահանգներ (Կանկուն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Դավիթ Տոնոյանի և Մարգարիտա Հակոբյանի` Մեքսիկական Միացյալ Նահանգներ (Կանկուն) գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Մարիամ Գևորգյանի և Լևոն Խաչատրյանի՝ Մեքսիկական Միացյալ Նահանգներ (Կանկուն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Տոնոյանի և Մարգարիտա Հակոբյանի` Մեքսիկական Միացյալ Նահանգներ (Կանկուն) գործուղման ճանապարհածախսի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մեքսիկական Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մայիսի 17 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. մայիսի 17-ի N 454-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-26-Ը ՄԵՔՍԻԿԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ (ԿԱՆԿՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Դ. Տոնոյան |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար |
Մ. Գևորգյան |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Մ. Հակոբյան |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության այլ պետություններում, միջազգային կազմակերպություններում, ՀՀ այլ պետական մարմիններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ |
Լ. Խաչատրյան |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կազմակերպման վարչության հատուկ բաժնի պետ, վարչության պետի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|