ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
«ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԲՆԱԿԱՆ ՈՒ ՏԵԽՆԱԾԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՎ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով՝ որոշում եմ.
1. Հաստատել 2005 թվականին Կիևում ստորագրված «Սևծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների միջև բնական ու տեխնածին աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի լրացուցիչ արձանագրությունը (Ադրբեջանի Հանրապետության հայտարարության դեմ Հայաստանի Հանրապետության առարկությունով՝ համաձայն հավելվածի):
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
2008 թ. փետրվարի 28 Երևան ՆՀ-34-Ն |
Հավելված ՀՀ Նախագահի2008 թ. փետրվարի 28-ի ՆՀ-34-Ն հրամանագրի |
Հայաստանի Հանրապետության առարկությունը
«Սեվծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների միջեվ բնական ու տեխնածին աղետների կանխարգելման ԵՎ դրանց հետեվանքների վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի լրացուցիչ արձանագրության վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության հայտարարության դեմ
Հայաստանի Հանրապետությունն առարկում է Ադրբեջանի Հանրապետության կողմից «Սևծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների միջև բնական ու տեխնածին աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի 2005 թվականին Կիևում ստորագրված լրացուցիչ արձանագրության վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության հայտարարության դեմ:
Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունը, լինելով ընդհանուր բնույթի և անորոշ, չունենալով կիրառման հստակ սահմաններ և պայմաններ, անհնարին է դարձնում նշված լրացուցիչ արձանագրության` ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև կիրառումը, այլև նման բովանդակությամբ հայտարարությունն անհնարին է դարձնում բնական ու տեխնածին աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցությունը ՍԾՏՀ մասնակից պետությունների միջև վերոնշյալ համաձայնագրի շրջանակներում: Լրացուցիչ արձանագրության նպատակն է ամրապնդել համագործակցությունը աղետների ժամանակ աջակցության ցուցաբերման բնագավառում և ապահովել Կողմերի իրավասու մարմինների միջև փոխգործակցության համակարգումը, որն արդեն իսկ խախտվում է Ադրբեջանի՝ նման բովանդակությամբ հայտարարությամբ:
Հայաստանի Հանրապետությունը գտնում է, որ Ադրբեջանի Հանրապետության՝ լրացուցիչ արձանագրության նկատմամբ հայտարարությունը հակասում է համաձայնագրի առարկային և նպատակին, որն անթույլատրելի է միջազգային իրավունքի տեսանկյունից:
Հայաստանի Հանրապետությունը ընդգծում է նաև, որ Ադրբեջանի նման հայտարարությունը չի համապատասխանում 1969 թվականի «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվենցիայի կողմից վերապահմանը ներկայացվող պահանջներին, հետևաբար և հակասում է Վիեննայի 1969 թվականի կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) դրույթներին: Մասնավորապես, համաձայն Կոնվենցիայի, վերապահմամբ պետությունը ցանկանում է բացառել կամ փոփոխել պայմանագրի որոշակի դրույթների իրավական ուժը` դրանք իր նկատմամբ կիրառելիս: Սակայն, Ադրբեջանի Հանրապետությունը, ինչպես արդեն երևում է հայտարարության տեքստից, չի նշում որևէ որոշակի դրույթ, որի գործողությունը վերջինս ցանկանում է բացառել կամ փոփոխել, ուստի արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը, անելով նման հայտարարություն, խախտում է Կոնվենցիայի դրույթները:
Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է լրացուցիչ արձանագրության կողմ հանդիսացող բոլոր պետությունների ուշադրությունը հրավիրել վերը հիշատակված հանգամանքների վրա և առաջարկում է լրացուցիչ արձանագրության ավանդապահին` հորդորել Ադրբեջանի Հանրապետությանը վերանայելու իր հայտարարությունը` կատարված ՍԾՏՀ մասնակից պետությունների կառավարությունների միջև բնական ու տեխնածին աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի լրացուցիչ արձանագրության վերաբերյալ:
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար |
Ա. Գևորգյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|