ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի հետագա անվտանգ շահագործումն ապահովելու անհրաժեշտությունից, որոշում եմ.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից անկախ խորհրդակցական մարմին` ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի հետևյալ կազմը`
Ա. Աբաղյան | - Ատոմային էլեկտրակայանների շահագործման համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն (Ռուսաստան) |
Յու. Վիշնևսկի | - Պետատոմհսկողության կոմիտեի նախագահ (Ռուսաստան) |
Ա. Բերկհոֆեր | - GRS ինստիտուտի տնօրեն (Գերմանիա) |
Ռ. Բադնից | - Ապագա ռեսուրսների ասոցիացիայի նախագահ (ԱՄՆ) |
Մ. Հաունս | - Աստոնի Համալսարանի պրոֆեսոր (Մեծ Բրիտանիա) |
Ժ. Փանոսյան | - Ֆրանսիայի միջուկային էներգիայի ընկերության գլխավոր ներկայացուցիչ (Ֆրանսիա) |
Հ. Վարդապետյան | - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (Հայաստան) |
Վ. Պետրոսյան | - «Հայատոմ» ՓԲԸ-ի տնօրեն (Հայաստան) |
Անդրեյ Մալիշև | - Ռուսաստանի Դաշնության ատոմհսկողության դաշնային ծառայության ղեկավար |
Միրոսլավ Լիպարին | - Ատոմհսկողության պետ (Սլովակիայի Հանրապետություն) |
Բերնար Գեսդոն | Միջուկային առաջնային նախագծերի մշակման և ներդրման ղեկավար («Ֆրամատոմ», Ֆրանսիա) |
Իվան Կամենսկուն | Ատոմային էներգիայի գործակալության ղեկավարի տեղակալ (Ռուսաստանի Դաշնություն) |
(2-րդ կետը փոփ., լրաց. 14.12.98 ՆՀ-189, լրաց. 09.12.00 ՆՀ-742, փոփ. 27.09.02 ՆՀ-1184-Ա, փոփ. 15.10.02 ՆՀ-1191-Ա, փոփ., լրաց.,խմբ. 06.04.04 ՆՀ-51-Ա, փոփ., լրաց. 14.07.05 ՆՀ-134-Ա)
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի աշխատանքների կազմակերպման ֆինանսավորման հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի կանոնադրությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
13 հուլիսի 1996 թ. ՆՀ-606 |