ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
19 դեկտեմբերի 2016 թ. ք. Երևան |
թիվ 72-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐԱՑ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԹԻՎ 188 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի, 61-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, 4-րդ մասի, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 11-րդ մասի, «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգ»-ի դրույթներով և հիմք ընդունելով «ԱՐԱՑ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 188 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու և հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու վերաբերյալ 2016 թվականի դեկտեմբերի 15-ի դիմումները` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.
Բավարարել «ԱՐԱՑ» ՍՊ ընկերության դիմումները`
1. 2016 թվականի դեկտեմբերի 20-ից ուժը կորցրած ճանաչել հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 188 լիցենզիան։
2. Տրամադրել «ԱՐԱՑ» ՍՊ ընկերությանը ՀՀ Սյունիքի մարզի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԱՐԱՑ» ՍՊ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ |
Գ. Բունիաթյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|