Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-96-Ն
Տիպ
Հրամանագիր
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (24.12.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.06.09/30(329) Հոդ.722
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
31.05.2004
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
31.05.2004
Дата вступления в силу
10.06.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ամերիկայի Միացյալ Նահանգների «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից ծրագրային առաջարկություններ ներկայացնելու, աջակցություն ստանալու և նշված ծրագրի իրագործման գործընթացն առաջնորդելու, համակարգելու նպատակով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետը` որոշում եմ.

1. Ստեղծել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի հոգաբարձուների խորհուրդ (այսուհետ` խորհուրդ) հետևյալ կազմով`

Հայաստանի Հանրապետության վարչապետ (խորհրդի նախագահ)

Հայաստանի Հանրապետության Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական (խորհրդի նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար:

(1-ին կետը փոփ. 15.12.05 ՆՀ-231-Ն)

2. Սահմանել, որ`

2.1. խորհրդի նախագահը, անհրաժեշտության դեպքում, ձևավորում է աշխատանքային խմբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դոնոր կազմակերպությունների և հասարակական միավորումների ներկայացուցիչներից,

2.2. խորհրդի նախագահը խորհրդի աշխատանքների արդյունքների մասին պարբերաբար տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին,

2.3. խորհրդի աշխատանքների կազմակերպման և իրականացման կարգը հաստատվում է խորհրդի կողմից:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. մայիսի 31
Երևան
ՆՀ-96-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.12.2005, ՆՀ-231-Ն 24.12.2005, ՆՀ-96-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան