Գլխավոր տեղեկություն
Номер
N 11-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.01.2017-30.06.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.01.20/4(1279) Հոդ.34
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.01.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.01.2017
Дата вступления в силу
30.01.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունվարի 2017 թվականի N 11-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1400-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությունը, իրավաբանական և վերահսկողության վարչությունը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության, մոնիթորինգի և վերլուծությունների վարչության, գնումների վարչության և իրավաբանական բաժնի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1400-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետում «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի ներկայացմամբ» բառերը փոխարինել «խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հետ» բառերով.

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունվարի 13

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հունվարի 12-ի N 11-Ն որոշման

 

«Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2002 թվականի

սեպտեմբերի 5-ի N 1400-Ն որոշման 

 

 Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

 Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

 

Ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչություն

Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչություն

Գույքի կառավարման և ներդրումների իրականացման վարչություն

Մոնիթորինգի և վերլուծությունների վարչություն

Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչություն

Գնումների վարչություն

Քարտուղարություն

 

 2. Բաժիններ

 

Ներքին աուդիտի բաժին

Իրավաբանական բաժին

Արտաքին կապերի բաժին

Զորահավաքային բաժին»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան