Գլխավոր տեղեկություն
Номер
N 1053-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.11.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
11.11.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.11.2016
Дата вступления в силу
12.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 նոյեմբերի 2016 թվականի N 1053-Ա

 

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ՝ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

 1. Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով «Արարատ» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն Միհրան Հակոբյանի՝ 2016 թվականի նոյեմբերի 4-11-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն հավելվածի:

2. Միհրան Հակոբյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. նոյեմբերի 11

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

նոյեմբերի 11-ի N 1053-Ա

որոշման

 

ց ա ն կ

 

դիտորդի համար հաշվարկված ծախսերի

Գործունեության/տեղափոխման ծախսեր

եվրո

Օդանավակայան տեղափոխում և հետադարձ
Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ դիտորդների խորհրդակցության վայր և հետ)
Ներերկրային տեղափոխում (դեպի դիտորդական վայր և հետ)
Հաղորդակցություն (SIM քարտի և բջջային հեռախոսի օգտագործում)
Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության փաթեթ, ճաշեր)

150

300

500
50
1500

Ծախսային հաշիվներ, որոնք պետք է վճարվեն ԺՀՄԻԳ-ին յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից

2500 եվրո

Վարորդ/ավտոմեքենա
Վառելիք
Բնակություն
Սնունդ և մանր ծախսեր
Դիտորդական հարցաթերթիկների փոխանցում յուրաքանչյուր դիտորդի կողմից

125
125
1750
440

15

Առձեռն փոխանցվող գումար

2455 եվրո

Նախատեսվող գումար

4955 եվրո

ԱՄՆ մուտքի արտոնագրի համար վճար

165 դոլար

Ճանապարհածախս

600.000
ՀՀ դրամ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան