ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2016 թվականի N 1386-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Արդյունաբերության զարգացման և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամները միաձուլման ձևով վերակազմակերպելու և Հայաստանի զարգացման հիմնադրամ ստեղծելու, «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» N 1523-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 13-րդ կետի 6-րդ ենթակետում «զարգացում» բառը փոխարինել «խթանման աջակցում» բառերով.
2) 14-րդ կետում`
ա. 2-րդ ենթակետից հանել «և զբոսաշրջության» բառերը,
բ. 6-րդ ենթակետից հանել «, զբոսաշրջության ու» բառերը,
գ. ուժը կորցրած ճանաչել 24-32-րդ ենթակետերը.
3) 44-րդ կետի 11-րդ ենթակետից հանել «զբոսաշրջության,» բառը.
4) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին և 6.2-րդ ենթակետերով.
«6.1. զբոսաշրջության պետական կոմիտեին զբոսաշրջության պետական քաղաքականության շրջանակներում ծրագրերի (այդ թվում՝ մարքեթինգի և խթանման ծրագրերի) իրականացման և ֆինանսավորման հարցերում աջակցելը` օրենքով չարգելված այլ աղբյուրներից ներգրավելով միջոցներ (այդ թվում՝ դրամաշնորհներ).
6.2. զբոսաշրջության պետական կոմիտեին զբոսաշրջության պետական քաղաքականության շրջանակներում ծրագրերի իրականացմանն աջակցելը՝ մարքեթինգային հետազոտությունների, վերլուծությունների և մասնագիտական խորհրդատվության տրամադրման միջոցով.»:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ ապահովել Հայաստանի զարգացման հիմնադրամի կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունվարի 12 Երևան |