Գլխավոր տեղեկություն
Номер
N 1047-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.10.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.10.26/77(1257) Հոդ.1006
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.10.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.10.2016
Дата вступления в силу
27.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հոկտեմբերի 2016 թվականի N 1047-Ն

 

ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17.1-ին հոդվածի 8-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. հոկտեմբերի 14

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
հոկտեմբերի 13-ի N 1047-Ն որոշման

 

ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները տրամադրվում են հետևյալ երեք մակարդակում՝

1) դպրոցական մակարդակ՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության կողմից.

2) տարածքային մակարդակ՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից.

3) հանրապետական մակարդակ՝ հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից:

2. Դպրոցական մակարդակում տրամադրվում են մանկավարժահոգեբանական աջակցության հետևյալ ծառայությունները՝

1) երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի առաջնային գնահատում ուսումնառության գործընթացում` միջամտությունների և կանխարգելիչ մանկավարժահոգեբանական միջոցառումների միջոցով.

2) աջակցություն սովորողներին և ծնողներին` ուսման մեջ, առօրյա հարաբերություններում և արտակարգ իրավիճակներում հանդիպող արգելքների ու դժվարությունների հաղթահարման գործընթացում.

3) աջակցություն մանկավարժական աշխատողներին` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների անհատական ուսուցման պլանների մշակման և իրականացման գործում.

4) սովորողների կրթության առաջընթացի դիտարկում, առաջադիմությանը նպաստող կամ խոչընդոտող գործոնների բացահայտում, մանկավարժահոգեբանական վերլուծությունների արդյունքում երաշխավորությունների մշակում՝ մանկավարժների և ծնողների համար:

3. Տարածքային մակարդակում տրամադրվում են մանկավարժահոգեբանական աջակցության հետևյալ ծառայությունները՝

1) խորհրդատվություն երեխայի ծնողին և դպրոցի մանկավարժական աշխատողներին` երեխայի կրթության կազմակերպման և սոցիալական ներգրավման վերաբերյալ.

2) խորհրդատվական այցեր տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների սպասարկման տարածքների կազմակերպություններ` ըստ փոխհամաձայնեցված ժամանակացույցների.

3) մանկավարժահոգեբանական նեղ մասնագիտացված ծառայությունների մատուցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այն անձանց, ովքեր ունեն հետևյալ ֆունկցիաների խանգարումներ՝

ա. ձայնի և խոսքի,

բ. լսողական,

գ. տեսողական,

դ. մտավոր (ինտելեկտուալ) հետամնացություն,

ե. շարժողական.

4) ուսումնական հաստատություններում կրթության կազմակերպմանն աջակցող մասնագետների` ուսուցիչների, նրանց օգնականների վերապատրաստումներ, ծնողների համար ուսուցողական դասընթացների կազմակերպում.

5) տնային պայմաններում ուսուցման կազմակերպմանն աջակցելու նպատակով մասնագետների տնայցերի իրականացում` ըստ ուսումնական հաստատությունների հայտերի:

4. Հանրապետական մակարդակում տրամադրվում են մանկավարժահոգեբանական աջակցության հետևյալ ծառայությունները՝

1) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների զարգացմանն աջակցելու նպատակով մասնագետների խորհրդատվական այցերի և սեմինարների կազմակերպում.

2) ուսումնական հաստատությունների, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ղեկավարների և մասնագետների վերապատրաստումներ.

3) տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոններին, ուսումնական հաստատություններին, երեխայի կրթության և զարգացման հարցերով զբաղվող կազմակերպություններին և մասնագետներին (հոգեբաններ, ուսուցչի օգնականներ, հատուկ ու սոցիալական մանկավարժներ և այլ մասնագետներ) մանկավարժական, այդ թվում` հատուկ մանկավարժական և հոգեբանական խորհրդատվության տրամադրում.

4) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցողներին ուսումնամեթոդական նյութերի տրամադրում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան