Գլխավոր տեղեկություն
Номер
N 1166-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.12.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.11.30/85(1265).1 Հոդ.1141.8
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.11.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.11.2016
Дата вступления в силу
01.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 նոյեմբերի 2016 թվականի N 1166-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 704-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետն ու 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանմանը (այսուհետ՝ ընկերակցություն) սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Չարենցի 13 հասցեում գտնվող՝ 48414000 դրամ գնահատված արժեքով, 1150.9 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը (նախկին մանկապարտեզ՝ 1122.73 քառ. մետր, պարիսպ՝ 28.17 քառ. մետր) և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.318 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք) Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հատկացնել 17,500.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով):

3. Սույն որոշման 2-րդ կետի համաձայն ձեռք բերված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ընկերակցության հետ կնքել գույքի ձեռքբերման մասին պայմանագիր.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրի կնքումից հետո Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում ապահովել գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների սահմաններում:

6. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին տարածք (գույք) ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 15-ի N 321-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 704-Ն որոշման 1-ին կետը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. նոյեմբերի 18

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
նոյեմբերի 18-ի N 1166-Ն որոշման

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
նոյեմբերի 18-ի N 1166-Ն որոշման

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2016 թվականի
նոյեմբերի 18-ի N 1166-Ն որոշման

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2016 թվականի
նոյեմբերի 18-ի N 1166-Ն որոշման

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2016 թվականի
նոյեմբերի 18-ի N 1166-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան