ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2016 թվականի N 981-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի N 858-Ն որոշումներով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև 2016 թվականի սեպտեմբերի 13-ին կնքված N AAG-111-G-13-001 Զարգացման համագործակցության համաձայնագրի իրականացման նամակ N 15 համաձայնագիրը՝ ԱՄՆ ՄԶԳ համապատասխան ֆինանսավորումն ստանալու և միջազգային կազմակերպությունների կողմից օժանդակվող ծրագրերին տրամադրվող գումարների շրջանառությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժանմունքում բացել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության արտաբյուջետային միջոցների նոր հաշիվ:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև 2016 թվականի սեպտեմբերի 13-ին կնքված N AAG-111-G-13-001 Զարգացման համագործակցության համաձայնագրի ներքո իրականացվող ծրագրերի կատարումն ապահովելու նպատակով՝ համաձայնագրից բխող տեխնիկական առաջադրանքի պայմանների, աշխատանքների կատարման մասին հաշվետվությունների նախապատրաստման, տեղացի և միջազգային փորձագետների համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների ստեղծման, ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակի հետ ընդհանուր կազմակերպչական հարցերի լուծման, ինչպես նաև ֆինանսական կառավարման և ապրանքների (սարքավորումների) ու ծառայությունների գնումների պատվիրատուի լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. սեպտեմբերի 30 Երևան |