ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հոկտեմբերի 2016 թվականի N 984-Ա
ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԵՎ ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ԱՊՀ մասնակից պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 4-րդ համագումարին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 3-4-ը և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 4-6-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. հոկտեմբերի 24 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|