Գլխավոր տեղեկություն
Номер
N 23-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.07.2016-06.09.2021)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.07.15/15(558) Հոդ.184
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
17.06.2016
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
17.06.2016
Дата вступления в силу
25.07.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հունիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60616217

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

17 հունիսի 2016 թ.
ք. Երևան

N 23-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել`

1) թեկնածուի գույքի և եկամուտների մասին հայտարարագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) թեկնածուի գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը ներկայացնելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

 

Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2016 թ.
հունիսի 17-ի N 23-Ն որոշման

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

________________________________

Ընտրության անվանում

ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ

________________________________________________________________

Հաշվետու ժամանակաշրջանը

 

 
 

Թեկնածուի ազգանուն, անուն, հայրանուն

   
 

Ծննդյան օր, ամիս, տարեթիվ

   
 

Հաշվառման վայր

   
 

Բնակության վայր

   
 

Ընտանեկան դրություն

   
 

Աշխատանքի վայր, զբաղեցրած պաշտոն

   
 

 

Հայտարարագիրը բաղկացած է

 
 


      

 
 

Էջից

 
 
      
 

ստորագրություն

 

Հայտարարագրի ներկայացման օր, ամիս, տարեթիվ

 
 
     
 
 

 

Հայտարարագրի 1-ին էջի լրացման ուղեցույց

 

Ներմուծեք նկարագրությունը_19954«ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ» բառերից առաջ լրացվում է համապատասխան ընտրության անվանումը:

Ներմուծեք նկարագրությունը_19954Որպես հաշվետու ժամանակաշրջան լրացվում է գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվանը նախորդող 12 ամիսները ներառող ամսաթվերը:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Թեկնածուի ազգանուն, անուն, հայրանուն» տողում լրացվում է թեկնածուի ազգանունը, անունը և հայրանունը:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Ծննդյան օր, ամիս, տարեթիվ» տողում լրացվում է թեկնածուի ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Հաշվառման վայր» տողում լրացվում է բնակչության պետական ռեգիստրում թեկնածուի հաշվառման վայրը:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Բնակության վայր» տողում լրացվում է թեկնածուի բնակության վայրի հասցեն:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Ընտանեկան դրություն» տողում լրացվում է թեկնածուի ընտանեկան դրությունը:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Աշխատանքի վայր, զբաղեցրած պաշտոն» տողում լրացվում է թեկնածուի աշխատանքի վայրի լրիվ անվանումը և զբաղեցրած պաշտոնը:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Հայտարարագիրը բաղկացած է» տողում լրացվում է հայտարարագրի թերթերի թիվը:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը» տողում լրացվում է հայտարարագիրը ընտրական հանձնաժողով ներկայացնելու օրը, ամիսը և տարեթիվը:

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ

 

Գույքի տեսակ

Անշարժ գույքի գտնվելու վայր

Գույքի նկատմամբ իրավունք

Մակերես` քառ. մետր, հողամասի դեպքում` հա

       
       
       
       
       
       

 

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ

 

Գույքի տեսակ

Շարժական գույքի մակնիշ և սերիա

Գույքի նկատմամբ իրավունք

Թողարկման տարեթիվ

       
       
       
       
       
       

 

«ԹԵԿՆԱԾՈՒԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔ

(ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԵՎ 8 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՅՔ)

 

Թանկարժեք գույքի անվանում

Թանկարժեք գույքի արժեքը

Թանկարժեք գույքի արժույթը

     
     
     
     
     
     

 
 
 
     
 

ստորագրություն

 

Հայտարարագրի 2-րդ էջի լրացման ուղեցույց

 

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ» բաժնում լրացվում են գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ տվյալները:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Գույքի տեսակ» սյունակում լրացվում է թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքի տեսակը (հողամաս, ընդերքի մաս, մեկուսի ջրային օբյեկտ, անտառ, շենք և շինություն, հողին ամրակայված այլ անշարժ գույք):

Ներմուծեք նկարագրությունը_19954«Անշարժ գույքի գտնվելու վայր» սյունակում լրացվում է թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող, համապատասխան տողում նշված անշարժ գույքի գտնվելու հասցեն:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Գույքի նկատմամբ իրավունք» սյունակում լրացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքը (միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն):

Ներմուծեք նկարագրությունը_19954«Մակերես` քառ. մետր, հողամասի դեպքում` հա» սյունակում լրացվում է շենքի և շինության, հողին ամրակայված այլ անշարժ գույքի մակերեսը քառ. մետրերով, իսկ հողամասի, ընդերքի մասի, մեկուսի ջրային օբյեկտի, անտառի դեպքում` հեկտարով:

«ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ» բաժնում լրացվում են գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող շարժական գույքի վերաբերյալ տվյալները:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Գույքի տեսակ» սյունակում լրացվում է թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող շարժական գույքի տեսակը (ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ, կցորդ, կիսակցորդ, օդային փոխադրամիջոց, ջրային փոխադրամիջոց և այլն):

Ներմուծեք նկարագրությունը_19954«Շարժական գույքի մակնիշ և սերիա» սյունակում լրացվում են թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող համապատասխան տողում նշված շարժական գույքի մակնիշը և սերիան (օրինակ` «ԲՄՎ 540 i», «Մերսեդես Բենց 500 SEL», «Տոյոտա RAV 4» և այլն):

Ներմուծեք նկարագրությունը_19954«Գույքի նկատմամբ իրավունք» սյունակում լրացվում է շարժական գույքի նկատմամբ իրավունքը (միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն):

Ներմուծեք նկարագրությունը_19954«Թողարկման տարեթիվ» սյունակում լրացվում է շարժական գույքի թողարկման տարեթիվը:

«ԹԵԿՆԱԾՈՒԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔ (ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԵՎ 8 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՅՔ)» բաժնում լրացվում են անշարժ և շարժական գույք բաժիններում չնշված և 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույքի վերաբերյալ տվյալները` (գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ):

Ներմուծեք նկարագրությունը_19954«Թանկարժեք գույքի անվանում» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի անվանումը:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Թանկարժեք գույքի արժեքը» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի արժեքը:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Թանկարժեք գույքի արժույթը» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի արժույթը:»:

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

 

Եկամտի տեսակ

Եկամուտ վճարողի անվանում կամ ազգանուն, անուն և հայրանուն

եկամտի չափ (գումար)

Արժույթի տեսակ

       
       
       
       
       
       
       

 

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ

 

Արժույթի տեսակ

Չափ

   
   
   
   
   
   
   

 

ԱՐԺԵԹՈՒՂԹ ԵՎ ԱՅԼ ՆԵՐԴՐՈՒՄ

 

Ընկերության անվանում

Ներդրման տեսակ
(բաժնետոմս, փայ և այլն)

Ընկերությունում ներդրման չափը`
%-ներով

     
     
     
     
     
     
     

 

 
 
 
     
 

ստորագրություն

 

Հայտարարագրի 3-րդ էջի լրացման ուղեցույց

 

«ԵԿԱՄՈՒՏՆԵՐ» բաժնում արտացոլվում են գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվանը նախորդող 12 ամիսներին ստացած եկամուտների մասին տվյալները:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Եկամտի տեսակ» սյունակում լրացվում է թեկնածուի կողմից ստացված եկամուտները (աշխատավարձ, աշխատավարձին հավասարեցված վճարումներ, շահաբաժիններ, ստացված փոխառություններ, տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներ, գույքի օտարումից, վարձակալությունից ստացված եկամուտներ, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներ և այլ եկամուտներ):

Ներմուծեք նկարագրությունը_19954«Եկամուտ վճարողի անվանումը կամ ազգանուն, անուն և հայրանուն» սյունակում լրացվում է թեկնածուին եկամուտ վճարած կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը և հայրանունը:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Եկամտի չափ (գումար)» սյունակի համապատասխան տողում լրացվում է եկամուտ վճարողի կողմից` թեկնածուին ՀՀ դրամով, արտարժույթով վճարված համապատասխան եկամտի տեսակի չափը:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Արժույթի տեսակ» սյունակի համապատասխան տողում նշվում է «Եկամտի չափ (գումար)» սյունակում նշված գումարի (եկամտի) արժույթի անվանումը:

«ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ» բաժնում արտացոլվում են գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ թեկնածուի դրամական միջոցների մասին տվյալները:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Չափ» սյունակի համապատասխան տողում լրացվում է թեկնածուի ՀՀ դրամով, արտարժույթով առկա դրամական միջոցի չափը:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Արժույթի տեսակ» սյունակի համապատասխան տողում նշվում է «Չափ» սյունակում նշված դրամական միջոցի արժույթի անվանումը:

«ԱՐԺԵԹՈՒՂԹ ԵՎ ԱՅԼ ՆԵՐԴՐՈՒՄ» բաժնում լրացվում է գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ արժեթղթերի և այլ ներդրումների մասին տվյալները:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Ընկերության անվանում» սյունակում լրացվում է այն ընկերության անվանումը, որտեղ կատարվել է ներդրումը:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Ներդրման տեսակ» սյունակում լրացվում է թեկնածուի ձեռք բերած արժեթղթերի (պարտատոմս, չեկ, մուրհակ, բաժնետոմս և Հայաստանի Հանրապետության օրենքներով արժեթղթերի թվին դասվող այլ փաստաթուղթ` բացառությամբ բանկային վկայագրի) և այլ ներդրումների (բաժնեմասի, փայաբաժնի) տեսակը:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Ընկերությունում ներդրման չափը` %-ներով» սյունակում լրացվում է թեկնածուի ձեռք բերած արժեթղթերի և այլ ներդրումների չափը տոկոսային արտահայտությամբ:

 

 

Հավելված 2
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2016 թ.
հունիսի 17-ի N 23-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգը սահմանում է Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին գրանցելուց հետո Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակներում ընդգրկված համապատասխանաբար պատգամավորի թեկնածուի, ավագանու անդամի թեկնածուի և համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի (այսուհետ` թեկնածու) գույքի և եկամուտների մասին հայտարարագրի (այսուհետ` հայտարարագիր) ներկայացման կարգը:

2. Հայտարարագիրը լրացվում է համաձայն սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված ձևի` սույն կարգի և հայտարարագրի ձևաթղթի լրացման ուղեցույցի պահանջներին համապատասխան:

3. Հայտարարագրի ձևաթուղթը տրամադրում է թեկնածուին գրանցած ընտրական հանձնաժողովը, իսկ հայտարարագրի ձևի էլեկտրոնային տարբերակը կարող է ներբեռնվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից:

Եթե հայտարարագրի բաժիններից որևէ մեկի տողերը բավարար չեն հայտարարագրման ենթակա բոլոր տեղեկությունները լրացնելու համար, ապա թղթային տարբերակում դրանք լրացվում և ներկայացվում են այդ բաժինն ընդգրկող նույնօրինակ (պատճենված) ձևաթղթերի վրա, իսկ էլեկտրոնային տարբերակում` այդ բաժինն ընդգրկող տողերն ավելացնելու միջոցով:

4. Հայտարարագրի յուրաքանչյուր էջի վերջում դրվում է հայտարարատուի ստորագրությունը:

5. Հայտարարագրում նշվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ գույքի կազմը, ինչպես նաև գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվան նախորդող 12 օրացուցային ամիսների ընթացքում ստացված եկամուտները:

6. Հայտարարագրման ենթակա է թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքը, իսկ որպես շարժական գույք հայտարարագրման են ենթակա թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող շարժական գույքի հետևյալ տեսակները` ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ, կցորդ, կիսակցորդ, օդային փոխադրամիջոց, ջրային փոխադրամիջոց: Հայտարարագրման ենթակա է նաև թեկնածուին պատկանող 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող թանկարժեք գույքը, ինչպես նաև արժեթղթերը և դրամական միջոցները:

7. Թեկնածուները հայտարարագիրը համապատասխան ընտրական հանձնաժողով են ներկայացնում թղթային տարբերակով, իսկ պատգամավորի թեկնածուները` նաև էլեկտրոնային կրիչով` Adobe Acrobat (*.pdf) (Ադոբ Աքրոբատ (*.պդֆ)) տարբերակով` մեկ ֆայլի մեջ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.07.2023, N 24-Ն 26.07.2023, N 23-Ն
26.08.2021, N 210-Ն 06.09.2021, N 23-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան