Գլխավոր տեղեկություն
Номер
N 1005-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (16.07.2016-21.01.2017)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.09.15/58(1147).1 Հոդ.828.16
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.08.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.09.2015
Дата вступления в силу
25.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2015 թվականի N 1005-Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՎ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ և 49-րդ հոդվածի 2-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ՝

1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն օտարերկրյա օդանավ շահագործողներին տրված կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունները գործում են դրանցում նշված ժամկետներով.

2) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն օտարերկրյա օդանավ շահագործողներին տրված կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների մեջ փոփոխություններ կատարելու մասին հայտերի նկատմամբ, որոնք ներկայացվել են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, կիրառվում են սույն որոշման պահանջները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 8

Երևան

 

 Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
օգոստոսի 6-ի N 1005-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու, դրանց տրամադրման մերժման, գործողության կասեցման և դադարեցման հետ կապված հարաբերությունները:

2. Օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կարող են իրականացվել կանոնավոր առևտրային օդային հաղորդակցություններ ու փոխադրումներ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերը և ընդունված միջազգային պրակտիկան:

3. Օտարերկրյա օդանավ շահագործողները Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն՝ համապատասխան պետության ավիացիոն իշխանությունների կողմից տվյալ օտարերկրյա օդանավ շահագործողին կանոնավոր փոխադրող նշանակելու մասին գրությունն ստանալուց հետո:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ լիազորված մարմին) օտարերկրյա օդանավ շահագործողին կանոնավոր փոխադրող նշանակելու մասին գրությունն ստանալուց հետո այն որևէ հատուկ կապի միջոցով փոխանցում է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեխնիկական կարգավորման լիազորված մարմնին, ինչպես նաև հեռագրային ձևով դրա մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունում նպատակակետ հանդիսացող օդանավակայանին և այլ հարակից ծառայություններ մատուցող կազմակերպություններին:

5. Ելնելով օդային փոխադրումների ծավալների, հաճախականությունների ավելացման և պակասեցման անհրաժեշտությունից` օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից ներկայացված հայտի հիման վրա կատարվում է օդային փոխադրումների ծրագրի փոփոխություն՝ սույն կարգի II գլխի դրույթներով նախատեսված ընթացակարգերով:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԸ

 

6. Օտարերկրյա օդանավ շահագործողները Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր առևտրային օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով թույլտվություն ստանալու համար նախատեսվող օդային հաղորդակցության իրականացման օրվանից առնվազն քսան աշխատանքային օր առաջ լիազորված մարմին են ներկայացնում հայտ՝ համաձայն N 1 ձևի, և հայտին կից հետևյալ տեղեկություններն ու փաստաթղթերի պատճենները (այսուհետ՝ հայտ).

1) օդանավ շահագործողի վկայականի՝ կից հավելվածներով կամ հատուկ դրույթներով, պատճենները.

2) հայտում նշված երթուղով կանոնավոր առևտրայն օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության պատճենները` տրված օդանավ շահագործողի գրանցման պետության ավիացիոն իշխանությունների կողմից.

3) օտարերկրյա օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագիրը.

4) հայտում նշված օդային հաղորդակցության իրականացման համար նախատեսված օդանավի թռիչքային պիտանիության, պետական գրանցման և աղմուկի վկայականների պատճենները.

5) օդային հաղորդակցության իրականացման համար նախատեսված, ուղևորների, ուղեբեռների, բեռների և երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության և (կամ) վերաապահովագրության վկայականների (սերտիֆիկատների) պատճենները.

6) իրականացվող կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների ծրագիրը՝ ներկայացնելով նաև պահանջվող տեղեկատվությունը՝ համաձայն N 3 ձևի.

7) հայտատուի կողմից կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման նպատակով նախատեսված օդանավակայանների հետ համաձայնեցված թռիչք-վայրէջքների ժամանակահատվածների (ՍԼՕՏ) նախագծերը` սույն կետի 6-րդ ենթակետով ներկայացվող ծրագրին համապատասխան.

8) օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից շահագործվող օդանավերի տիպերը, քանակը, որոնցով նախատեսվում է իրականացնել կանոնավոր օդային հաղորդակցություն.

9) տվյալ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցության իրականացման համար օդանավերի միջազգային պահանջներին համապատասխանող տեխնիկական անհրաժեշտ սարքավորումների առկայության և տեխնիկական սպասարկման մասին տեղեկություններ.

10) օդանավերում ուղևորների սպասարկման պայմանների, ինչպես նաև առաջարկվող սպասարկումների մասին տեղեկություններ.

11) օդերևութաբանական սպասարկում իրականացնող կազմակերպությունների հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերի պատճենները.

12) տեղեկություններ ավիատոմսերի վաճառքի ցանցի մասին.

13) Հայաստանի Հանրապետության համապատասխան նպատակակետ հանդիսացող օդանավակայանի և այլ հարակից ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ կնքված անհրաժեշտ ծառայությունների մատուցման պայմանագրերի պատճենները.

14) այլ տեղեկություններ, որոնք, ըստ օտարերկրյա օդանավ շահագործողի, վերաբերելի են և կարող են նպաստել օդային ուղու շահագործման թույլտվություն ստանալու գործընթացին:

7. Ներկայացվող հայտին կցվող փաստաթղթերի պատճենները հաստատվում են օդանավ շահագործողի լիազորված անձի կողմից:

8. Օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից ներկայացվող հայտը կազմվում է հայերենով կամ ռուսերենով կամ անգլերենով և հաստատվում է օտարերկրյա օդանավ շահագործողի լիազորված անձի կողմից:

9. Անհրաժեշտության դեպքում լիազորված մարմինը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այսուհետ` գլխավոր վարչություն), իրենց իրավասությունների շրջանակներում, կարող են դիմել օտարերկրյա օդանավ շահագործողի գրանցման պետության ավիացիոն իշխանություններին՝ ներկայացված փաստաթղթերի վավերականությունը պարզելու և այլ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:

 

III. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ ԿԱՄ ՄԵՐԺԵԼԸ

 

10. Լիազորված մարմինն ուսումնասիրում է ներկայացված հայտը և՝

1) եթե հայտի ուսումնասիրության ընթացքում պարզվում է, որ այն թերի է, ապա լիազորված մարմինը դրա մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին՝ հայտը լիազորված մարմնի կողմից մուտքագրվելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում` առաջարկելով հինգ աշխատանքային օրվա ընթացքում լրացնել թերի փաստաթղթերը: Թերությունները չվերացնելու դեպքում հայտի ընդունումը մերժվում է.

2) եթե հայտն ամբողջական է, ապա այն լիազորված մարմնի կողմից մուտքագրվելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է գլխավոր վարչություն` եզրակացություն ստանալու նպատակով:

11. Գլխավոր վարչությունը լիազորված մարմին է ներկայացնում հայտի վերաբերյալ եզրակացությունը` հայտը գլխավոր վարչություն մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

12. Գլխավոր վարչության եզրակացությունը լիազորված մարմնի կողմից մուտքագրվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումը կազմում է հայտի մասին ամփոփ տեղեկանք և գլխավոր վարչության եզրակացության հետ միասին ներկայացնում է լիազորված մարմնի ղեկավարին, ինչի հիման վրա լիազորված մարմնի ղեկավարը երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն տալու կամ մերժելու մասին հրաման (այսուհետ` հրաման):

13. Հրամանի օրինակը թույլտվության (N 2 ձև) հետ միասին, իսկ հայտի մերժման դեպքում մերժման մասին լիազորված մարմնի ղեկավարի հրամանի օրինակը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է օտարերկրյա օդանավ շահագործողին:

14. Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ: Հայտը մերժվում է, եթե սույն կարգի 6-րդ կետով նախատեսված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված պահանջներին:

15. Հայտի մերժման դեպքում դրա մասին օտարերկրյա օդանավ շահագործողին մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է պատշաճ ծանուցմամբ, որում նշվում են մերժման պատճառները:

16. Սույն գլխում նշված հայտերի ուսումնասիրության և եզրակացության տրամադրման գործընթացում հիմք են ընդունվում դրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ միջազգային օդային հաղորդակցությունները կարգավորող նորմատիվ ակտերի դրույթներին:

17. Թույլտվության կորստի կամ վնասման դեպքում լիազորված մարմնի կողմից թույլտվություն ստացած անձին տրամադրվում է դրա կրկնօրինակը` դրա մասին լիազորված մարմնի կողմից գրավոր դիմումը մուտքագրվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Թույլտվության կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

 

IV. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

18. Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությամբ նախատեսված գործունեությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների խախտումների, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում պետական տուրքի գանձման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման պարտավորությունները չկատարելու դեպքում թույլտվության գործողությունը կասեցվում է լիազորված մարմնի կողմից՝ մինչև խախտումների վերացումը կամ մանրամասն ուսումնասիրությունների անցկացումը:

19. Օտարերկրյա օդանավ շահագործողներին տրամադրված կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության գործողությունը կասեցվում է մինչև մեկամսյա ժամկետով:

20. Օտարերկրյա օդանավ շահագործողներին տրամադրված կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության գործողությունը կասեցվում է լիազորված մարմնի ղեկավարի հրամանով: Լիազորված մարմնի ղեկավարի հրամանը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է փոխադրողին:

21. Թույլտվության գործողությունը կարող է կասեցվել լիազորված մարմնի կողմից՝ գլխավոր վարչության միջնորդությամբ՝ «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն կրող օտարերկրյա օդանավ շահագործողների օդանավերի տեսչական ստուգումների արդյունքում հայտնաբերված թռիչքների անվտանգության թերությունների առկայության դեպքում:

22. Օտարերկրյա օդանավ շահագործողներին տրամադրված կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության գործողությունը վերսկսվում է լիազորված մարմնի ղեկավարի համապատասխան հրամանով, երբ օդանավ շահագործողը վերացրել է կասեցման համար հիմք հանդիսացած պատճառները և լիազորված մարմին է ներկայացրել գրություն` կասեցման համար հիմք հանդիսացած պատճառների վերացման մասին:

23. Օտարերկրյա օդանավ շահագործողներին տրամադրված կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության վերսկսման մասին լիազորված մարմնի ղեկավարի հրամանը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է փոխադրողին:

24. Եթե խախտումների վերացման համար տրված ժամկետում կամ ուսումնասիրության անցկացման արդյունքում խախտումները չեն վերացվել, ապա լիազորված մարմնի կողմից օտարերկրյա օդանավ շահագործողներին տրամադրված կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության գործողությունը դադարեցվում է:

25. Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության գործողությունը դադարեցվում է լիազորված մարմնի ղեկավարի հրամանով: Լիազորված մարմնի ղեկավարի հրամանը լիազորված մարմնի կողմից մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է օտարերկրյա օդանավ շահագործողին:

 

V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

26. Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման ընթացակարգի մասին հակիրճ տեղեկությունները լիազորված մարմնի կողմից պարբերաբար հրապարակվում են լիազորված մարմնի «www.mineconomy.am» պաշտոնական ինտերնետային կայքում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

З А Я В К А

 

НА ПОЛУЧЕНИЕ РАЗРЕШЕНИЯ ИНОСТРАННЫМИ ЭКСПЛУАТАНТАМИ ВОЗДУШНЫХ СУДОВ НА ВЫПОЛНЕНИЕ РЕГУЛЯРНЫХ КОММЕРЧЕСКИХ АВИАПЕРЕВОЗОК В, ИЗ И НА ТЕРРИТОРИИ АРМЕНИИ

 

A P P L I C A T I O N

 

FOR GETTING PERMISSION FOR SCHEDULED AIR SERVICES OPERATION TO, FROM AND WITHIN THE TERRITORY THE REPUBLIC OF ARMENIA BY FOREIGN AIRCRAFT OPERATORS

 

1. Օդանավ շահագործողի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, կապի բոլոր միջոցների համարները

Полное наименование эксплуатанта воздушного судна с указанием юридического статуса, местонахождение, номера всех средств связи

Full name of the aircraft operator, with legal form indication, location, all numbers for communications

____________________________________________________________________:

2. Հայաստանի Հանրապետությունում օդանավ շահագործողի ներկայացուցչության (ներկայացուցչական գործառնություն իրականացնող կազմակերպության) գտնվելու վայրը, ներկայացուցիչների անունները, ազգանունները, գտնվելու վայրերը և կապի միջոցների համարները

Местонахождение Представительства (организации, осуществляющей представительскую функцию) эксплуатанта воздушного судна в Республике Армения, имя, фамилия, представителей, местонахождение и номера средств связи

Location of the aircraft operator Representation (organization, performing representatiոg function) in the Republic of Armenia, name, surname of the representatives, location and numbers for communications

____________________________________________________________________:

3. Օդային հաղորդակցության իրականացման համար շահագործվող օդանավի (օդանավերի) տիպը (տիպերը), պատկանելությունը, գրանցման երկիրը, ազգային և գրանցման նիշերը

Тип(ы), принадлежность, страна регистрации, национальный и регистрационный знаки воздушного(ых) судна(ов), эксплуатируемых для выполнения воздушных сообщений

Type(s), ownership, state of registry, nationality and registration marks of the operating aircraft(s) for air service operation

____________________________________________________________________։

4. Օդային ուղին, չվերթի համարը, Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) եռանիշ կոդը, Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (ԻԱՏԱ) երկնիշ կոդը, օդային հաղորդակցությունների իրականացման ժամկետները և շաբաթական հաճախականությունը, կիրառման ենթակա սակագները

Воздушная линия, номер рейса, трехбуквенный код Международной организации гражданской авиации (ИКАО), двухбуквенный код Международной ассоциации воздушного транспорта (ИАТА), периоды выполнения воздушных сообщений и еженедельная частота, тарифы, подлежащие к применению

Air route, flight number, International Civil Aviation Organization (ICAO) three-letter designator code, International Air Transport Association (IATA) two-letter designator code, periods of air service operation aոd weekly frequency, tariffs subject to apply

____________________________________________________________________։

5. Պահուստային օդանավակայանների (աերոդրոմների) մասին տեղեկատվություն

Информация о запасных аэропортах (аэродромах)

Information about alternate airports (airdromes)

____________________________________________________________________:

6. Օդանավ շահագործող ընկերությունում օտարերկրյա կապիտալի բաժնեմասի առկայության և չափի մասին տեղեկություն

Данные о наличии и размере доли иностранного капитала в организации, эксплуатирующей воздушное судно

Information about the presence and share of the foreign capital at tհe aircraft operator's company

____________________________________________________________________:

_________________________________________

(Ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը)

(Должность, имя, фамилия представителя)

(Position title, name, surname of the Representative)

 

Ստորագրությունը

Подпись

Signature _____________________

 

Ամսաթիվը

Дата

Date _____________________

 

 

(ձևը փոփ. 30.06.16 N 668-Ն)

 

Ձև N 2

 

Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն  000/20 ____

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

РАЗРЕШЕНИЕ  000/20____

 

ИНОСТРАННЫМ ЭКСПЛУАТАНТАМ ВОЗДУШНЫХ СУДОВ НА ВЫПОЛНЕНИЕ РЕГУЛЯРНЫХ КОММЕРЧЕСКИХ АВИАПЕРЕВОЗОК В, ИЗ И НА ТЕРРИТОРИИ АРМЕНИИ

 

PERMISSION  000/20 ____

 

TO THE FOREIGN AIRCRAFT OPERATORS FOR SCHEDULED AIR SERVICES OPERATION TO, FROM AND WITHIN THE REPUBLIC OF ARMENIA BY FOREIGN AIRCRAFT OPERATORS

 

Օդանավ շահագործողը

______________________

Эксплуатант воздушного судна

______________________

Aircraft Operator

______________________

Երթուղին

______________________

Маршрут

______________________

Air route

______________________

Օդանավի (օդանավերի) տիպը (տիպերը)

______________________

Тип(ы) воздушного(ых) судна(ов)

______________________

Type(s) of aircraft(s)

______________________

Օդանավի (օդանավերի) ազգային և գրանցման նիշերը

______________________

Национальный и регистрационный знаки воздушного(ых) судна(ов)

______________________

Aircraft(s') nationality aոd registration marks

______________________

Չվերթի համարը

______________________

Номер рейса

______________________

Flight number

______________________

Հաճախականությունը

______________________

Частота

______________________

Frequency

______________________

Թույլտվության գործողության ժամկետը` մինչև

 

Срок действия разрешения: до

 

Permission validity: till

___ ______________20__

   
 

 ____________________________

 

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

(должность, имя, фамилия)

 

(position title, name, surname)

Կ.Տ.

 

М.П

 

Seal

 

___ ________________ 20__

 

 (տալու ամսաթիվը)

 

 (Дата выдачи)

 

 (date of issue)

 

 

Ձև N 3

 

 

«Հաստատում եմ»
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար
__ ______ 20__
 

«Утверждаю»
Министр экономики
Республики Армения
__ ______ 20__

«Affirmed»
Minister of Economy of the
Republic of Armenia
__ ______ 20__

(Օդանավ շահագործողի անվանումը)
(Наименование эксплуатанта воздушного судна)
(Name of the aircraft operator)
___ _______ 20__ թ-ից ___ ______20__ թ-ն ընկած ժամանակահատվածում
Հայաստանի Հանրապետության օդային տարածք չվերթների իրականացման չվացուցակի նախագիծ
Проект расписания выполнения полетов в воздушном пространстве Республики Армения в период с ___ ______ 20__ г. до ___ ______ 20__ г.
Schedule draft for flight operation in the airspace of the Republic of Armenia
in the period from ___ _______ 20__ till ___ _______ 20___
 

NN
ը/կ

Չվերթի համարը
Номер рейса
Flight number

Շաբաթվա օրերը
Дни недели
Days of the week

Երթուղին
Маршрут
Route

Ծանոթագրություն
Примечание
Remarks

1.

(ժամանող)
(Прибывающий)
(Arriving)

0000000

(մեկնման կետը) (ժամը) UTC
(Пункт вылета)(Время)
(Departure point) (Time)

(ժամանման կետը) (ժամը) UTC
(Пункт прилета) (Время)
(Arrival point) (Time)

 

(նշել թռիչքի երթուղին)
(указать маршрут полета)
(Indicate flight route)

 

2.

(մեկնող)
(Вылетающий)
(Departing)

0000000

(մեկնման կետը). (ժամը)UTC
(пункт вылета) (время)
(Departure point) (Time)

(ժամանման կետ) (ժամը) UTC
(пункт прилета) (время)
(Arrival point) (Time)

 

(նշել թռիչքի երթուղին)
(указать маршрут полета)
(Indicate flight route)

 

NN
ը/կ

Առևտրային իրավունքներով հատվածները
Участки с коммерческими правами
Segments with commercial rights

«stop-over» իրավունքով կետերը
Пункты с правом
«stop-over»
Points with «stop-over» rights

երթուղում տեխնիկական վայրէջքի կետերը
Пункты технических посадок на маршруте
En-route points of technical landings

օդանավի տիպը
тип воздушного судна
Aircraft type

Բաղադրակազմը
Компоновка
Layout

առաջին կարգ
Первый класс
First class

բիզնես կարգ
Бизнес класс
Business class

էկոնոմ կարգ
эконом класс
Economy class

1.

(Նշել կետերը)
(Указать пункты)
(Indicate points)

(նշել կետերը)
(Указать пункты)
(Indicate points)

(նշել կետերը)
(Указать пункты)
(Indicate points)

       

2.

(Նշել կետերը)
(Указать пункты)
(Indicate points)

(նշել կետերը)
(Указать пункты)
(Indicate points)

(նշել կետերը)
(Указать пункты)
(Indicate points)

       

Օդանավ շահագործողի ղեկավար Руководитель эксплуатанта воздушного судна CEO of the aircraft operator

 

(հավելվածը փոփ. 30.06.16 N 668-Ն)

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
օգոստոսի 6-ի N 1005-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու, դրանց տրամադրման մերժման, գործողության կասեցման և դադարեցման հետ կապված հարաբերությունները:

2. Օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կարող են իրականացվել երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցություններ և փոխադրումներ՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Ելնելով օդային փոխադրումների ծավալների, հաճախականությունների ավելացման և պակասեցման անհրաժեշտությունից` օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից ներկայացված հայտի հիման վրա կատարվում է օդային փոխադրումների ծրագրի փոփոխություն՝ սույն կարգի II գլխի դրույթներով նախատեսված ընթացակարգերով:

 

II. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

4. Օտարերկրյա օդանավ շահագործողները Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն ստանալու համար թռիչքի իրականացման օրվանից առնվազն քսան աշխատանքային օր առաջ լիազորված մարմին են ներկայացնում հայտ՝ համաձայն N 1 ձևի, և հայտին կից հետևյալ տեղեկություններն ու փաստաթղթերի պատճենները (այսուհետ` հայտ)`

1) օդանավ շահագործողի վկայականի՝ կից հավելվածներով և հատուկ դրույթներով, պատճենները.

2) հայտում նշված օդային փոխադրման համար նախատեսված օդանավի կամ օդանավերի թռիչքային պիտանիության վկայականների և պետական գրանցման վկայականների պատճենները.

3) հայտում նշված օդային հաղորդակցություն իրականացնելու համար նախատեսված օդանավերի, ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ ապահովագրության և (կամ) վերաապահովագրության վկայականների պատճենները.

4) օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագրի պատճենը (կամ էլետրոնային կրիչով).

5) օդանավ շահագործողի պատվիրատուի տվյալները (անունը կամ անվանումը, գտնվելու վայրը, կապի բոլոր միջոցների համարները).

6) Հայաստանի Հանրապետությունում օդանավ շահագործողի ներկայացուցչի կամ ներկայացուցչության մասին տեղեկություններ (անունը կամ անվանումը, գտնվելու վայրը, կապի բոլոր միջոցների համարները, լիազորությունները).

7) Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում օդանավի տեխնիկական սպասարկման մասին ամփոփ տեղեկատվություն.

8) Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր օդային փոխադրման ծրագիրը:

5. Ներկայացվող հայտին կցվող փաստաթղթերի պատճենները հաստատվում են օդանավ շահագործողի լիազորված անձի կողմից:

6. Օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից ներկայացվող հայտը կազմվում է հայերենով կամ ռուսերենով կամ անգլերենով և հաստատվում է օտարերկրյա օդանավ շահագործողի լիազորված անձի կողմից:

7. Անհրաժեշտության դեպքում լիազորված մարմինը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այսուհետ` գլխավոր վարչություն), իրենց իրավասությունների շրջանակներում, կարող են դիմել օտարերկրյա օդանավ շահագործողի գրանցման պետության ավիացիոն իշխանություններին՝ ներկայացված փաստաթղթերի վավերականությունը պարզելու և այլ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:

 

III. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ ԿԱՄ ՄԵՐԺԵԼԸ

 

8. Լիազորված մարմինն ուսումնասիրում է ներկայացված հայտը և՝

1) եթե հայտի ուսումնասիրության ընթացքում պարզվում է, որ այն թերի է, ապա լիազորված մարմինը դրա մասին գրավոր տեղեկացնում է օտարերկրյա օդանավ շահագործողին՝ հայտը լիազորված մարմնի կողմից մուտքագրվելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում` առաջարկելով հինգ աշխատանքային օրվա ընթացքում լրացնել թերի փաստաթղթերը: Թերությունները չվերացնելու դեպքում հայտի ընդունումը մերժվում է.

2) եթե ներկայացված հայտն ամբողջական է, ապա այն լիազորված մարմնի կողմից մուտքագրվելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է գլխավոր վարչություն` եզրակացություն ստանալու նպատակով:

9. Գլխավոր վարչությունը լիազորված մարմին է ներկայացնում հայտի վերաբերյալ եզրակացությունը` հայտը գլխավոր վարչություն մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

10. Գլխավոր վարչության եզրակացությունը լիազորված մարմնում մուտքագրվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումը կազմում է հայտի վերաբերյալ ամփոփ տեղեկանք և գլխավոր վարչության եզրակացության հետ միասին ներկայացնում է լիազորված մարմնի ղեկավարին, ինչի հիման վրա լիազորված մարմնի ղեկավարը երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն տալու կամ մերժելու մասին հրաման (այսուհետ` հրաման):

11. Հրամանի օրինակը թույլտվության (N 2 ձև) հետ միասին, իսկ հայտի մերժման դեպքում մերժման մասին լիազորված մարմնի ղեկավարի հրամանի օրինակը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է օտարերկրյա օդանավ շահագործողին:

12. Հայտը մերժվում է, եթե սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված պահանջներին:

13. Հայտի մերժման դեպքում դրա մասին օտարերկրյա օդանավ շահագործողը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է պատշաճ ծանուցմամբ, որում նշվում են մերժման պատճառները: Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

14. Սույն գլխում նշված հայտերի քննության և եզրակացության տրամադրման գործընթացում հիմք են ընդունվում հայտի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ միջազգային օդային հաղորդակցությունները կարգավորող նորմատիվ ակտերի դրույթներին:

15. Թույլտվության կորստի կամ վնասման դեպքում լիազորված մարմնի կողմից թույլտվություն ստացած անձին տրամադրվում է դրա կրկնօրինակը` դրա մասին լիազորված մարմնի կողմից գրավոր դիմումը մուտքագրվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Թույլտվության կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

 

IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

16. Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությամբ նախատեսված գործունեությունն օրենքների և այլ իրավական ակտերի խախտումների, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում պետական տուրքի գանձման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման պարտավորությունները չկատարելու դեպքում թույլտվության գործողությունը կասեցվում է լիազորված մարմնի կողմից՝ մինչև խախտումների վերացումը կամ մանրամասն ուսումնասիրությունների անցկացումը:

17. Օտարերկրյա օդանավ շահագործողներին տրամադրված երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության գործողությունը կասեցվում է մինչև մեկամսյա ժամկետով:

18. Օտարերկրյա օդանավ շահագործողներին տրամադրված երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության գործողությունը կասեցվում է լիազորված մարմնի ղեկավարի հրամանով: Լիազորված մարմնի ղեկավարի հրամանը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է փոխադրողին:

19. Թույլտվության գործողությունը կարող է կասեցվել լիազորված մարմնի կողմից՝ գլխավոր վարչության միջնորդությամբ՝ «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն կրող օտարերկրյա օդանավ շահագործողների օդանավերի տեսչական ստուգումների արդյունքում հայտնաբերված թռիչքների անվտանգության թերությունների առկայության դեպքում:

20. Օտարերկրյա օդանավ շահագործողներին տրամադրված երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության գործողությունը վերսկսվում է լիազորված մարմնի ղեկավարի համապատասխան հրամանով, երբ օդանավ շահագործողը վերացրել է կասեցման համար հիմք հանդիսացած պատճառները և լիազորված մարմին է ներկայացրել գրություն` կասեցման համար հիմք հանդիսացած պատճառների վերացման մասին:

21. Օտարերկրյա օդանավ շահագործողներին տրամադրված երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության վերսկսման մասին լիազորված մարմնի ղեկավարի հրամանը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է փոխադրողին:

22. Եթե խախտումների վերացման համար տրված ժամկետում կամ ուսումնասիրության անցկացման արդյունքում խախտումները չեն վերացվել, ապա լիազորված մարմնի կողմից օտարերկրյա օդանավ շահագործողներին տրամադրված երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության գործողությունը դադարեցվում է:

23. Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության գործողությունը դադարեցվում է լիազորված մարմնի ղեկավարի հրամանով: Լիազորված մարմնի ղեկավարի հրամանը լիազորված մարմնի կողմից մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է օտարերկրյա օդանավ շահագործողին:

 

V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

24. Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման ընթացակարգի մասին հակիրճ տեղեկությունները լիազորված մարմնի կողմից պարբերաբար հրապարակվում են լիազորված մարմնի «www.mineconomy.am» պաշտոնական ինտերնետային կայքում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

З А Я В К А

 

НА ПОЛУЧЕНИЕ РАЗРЕШЕНИЯ ИНОСТРАННЫМИ ЭКСПЛУАТАНТАМИ ВОЗДУШНЫХ СУДОВ НА ВЫПОЛНЕНИЕ ДВУХ И БОЛЕЕ ЧАРТЕРНЫХ АВИАПЕРЕВОЗОК В, ИЗ И НА ТЕРРИТОРИИ АРМЕНИИ

 

APPLICATION

 

FOR GETTING PERMISSION FOR TWO AND MORE CHARTER SERVICES OPERATION TO, FROM AND WITHIN THE TERRITORY OF THE REPUBLIC OF ARMENIA BY FOREIGN AIRCRAFT OPERATORS

 

1. Օդանավ շահագործողը (անվանումը, գտնվելու վայրը, կապի բոլոր միջոցների համարները)

Эксплуатант воздушного судна (наименование, местонахождение, номера всех средств связи)

Aircraft operator (name, location, all numbers for communications)

_________________________________________________________________________________________:

Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցիչը (անունը, ազգանունը, գտնվելու վայրը, կապի միջոցների համարները)

Представитель в Республике Армения (имя, фамилия, местонахождение, номера средств связи)

Representative in the Republic of Armenia (name, surname, location, numbers for communications)

_________________________________________________________________________________________:

2. Պատվիրատուն (անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցների համարները)

Заказчик (наименование, местонахождение, номера средств связи)

Charterer (name, location, numbers for communications)

_________________________________________________________________________________________:

3. Չվերթի տեսակը

Вид полета

Type of flight

________________________________________________________________________________________:

4. Օդանավի (օդանավերի) տիպը (տիպերը)

Тип воздушного (ых) судна(ов)

Type of aircraft

________________________________________________________________________________________,

Նստատեղերի քանակը

Количество кресел

Number of seats

________________________________________________________________________________________:

Օդանավերի ազգային և գրանցման նիշերը

Национальный и регистрационный знаки воздушных судов

Nationality aոd registration marks of the aircraft

________________________________________________________________________________________:

5. Օդանավի գրանցման պետությունը

Государство регистрации воздушного судна

State of registry of the aircraft

______________________________________________________________________________________:

6. Չվերթների երթուղին

Маршрут полетов

Flights route

______________________________________________________________________________________:

7. Կատարվող չվերթերի ժամկետները, հաճախականությունը և չվերթի համարը

Период, частота и номер выполняемого рейса

Periods, frequency and flight number of the operating flights

____________________________________________________________________,

____ ____________ 20__ թ-ից մինչև ____ ____________ 20__ թ-ը

շաբաթվա __ օր

с __ ___________20_____г. до __ _______________20____г. по ______ дням недели

From __ ____________20__ till __ ____________20__ on___ days of the week

8. Այլ պայմաններ.

Прочие условия:

Other conditions:

____________________________________________________________________:

ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ
ЭКСПЛУАТАНТ ВОЗДУШНОГО СУДНА
AIRCRAFT OPERATOR

ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
ЗАКАЗЧИК
CHARTERER

   

 

 

_______________
ստորագրությունը
подпись
signature

_______________
ազգանունը
фамилия
surname

_____________
ստորագրությունը
подпись
signature

______________
ազգանունը
фамилия
surname

«__»____________20__

   

«__»____________20__

 

Հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

К заявке необходимо приложить следующие документы:

The following documents shall be enclosed to the application:

- օդանավ շահագործողի սերտիֆիկատի պատճենը՝ կից հավելվածներով/հատուկ դրույթներով,

копия Сертификата эксплуатанта с приложениями/специальными положениями:

copy of the Air Operator Certificate with operations specifications/special supplementary regulations on operations;

- հայտում նշված օդային հաղորդակցությունն իրականացնելու համար նախատեսված օդանավերի թռիչքային պիտանիության սերտիֆիկատների (վկայականների) և պետական գրանցման սերտիֆիկատների (վկայականների) պատճենները,

копии свидетельств (сертификатов) о государственной регистрации и летной годности воздушных судов, предназначенных для выполнения воздушного сообщения, указанного в заявке;

copies of Certificates of Registration and Airworthiness Certificates of the aircraft provided for air services mentioned in the application;

- օդային հաղորդակցության իրականացման համար նախատեսված օդանավերի, փոխադրվող ուղևորների, ուղեբեռների, բեռների, ինչպես նաև երրորդ անձանց հանդեպ ապահովագրության և (կամ) վերաապահովագրության վկայականների (սերտիֆիկատների) պատճենները,

копии страховых/перестраховочных полисов ответственности на воздушные суда, перед перевозимыми, за багаж, груз, а также перед третьими лицами;

copies of insurance/reinsurance policy certificates for aircraft, transporting passengers, baggage, cargo, as well as for third party legal liabilities;

- օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագրի պատճենը,

копия программы авиационной безопасности эксплуатанта воздушного судна;

aviation security program of aircraft operator;

- օդանավ շահագործողի պատվիրատուի տվյալները (անունը, ազգանունը, գտնվելու վայրը, կապի բոլոր միջոցների համարները),

данные о представителе заказчика эксплуатанта воздушного судна (имя, фамилия, местонахождение, номера всех средств связи);

information on charterer of tհe aircraft operator (name, surname, location, all numbers for communications);

- Հայաստանի Հանրապետությունում օդանավ շահագործողի ներկայացուցչի կամ ներկայացուցչության մասին տեղեկությունները (անունը, ազգանունը, գտնվելու վայրը, կապի բոլոր միջոցների համարները, լիազորությունները)՝ բնօրինակը,

данные о представителе или представительстве эксплуатанта воздушного судна в Республике Армения (имя, фамилия, местонахождение, номера всех средств связи, полномочия)-оригинал;

information on Representative or Representation of the aircraft operator in tհe Repսblic of Armenia (name, surname, location, all numbers for communications, power of attorney) - original;

- Հայաստանի Հանրապետության օդանավակայանում օդանավերի տեխնիկական սպասարկման մասին ամփոփ տեղեկատվություն՝ բնօրինակը,

сводная информация о техническом обслуживании воздушных судов в аэропорту Республики Армения-оригинал;

information about aircraft maintenance at the airport in the Republic of Armenia - original;

- իրականացվող ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների ծրագրի բնօրինակը:

оригинал программы выполняемых нерегулярных воздушных сообщений.

original of the program for operating non-scheduled air services.

 

(ձևը փոփ. 30.06.16 N 668-Ն)

 

Ձև N 2

 

Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն  000/20 ____

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

РАЗРЕШЕНИЕ  000/20___

 

НА ВЫПОЛНЕНИЕ ДВУХ И БОЛЕЕ ЧАРТЕРНЫХ АВИАПЕРЕВОЗОК В, ИЗ И НА ТЕРРИТОРИИ АРМЕНИИ ИНОСТРАННЫМИ ЭКСПЛУАТАНТАМИ ВОЗДУШНЫХ СУДОВ

 

 PERMISSION  000/20 ____

 

TO THE FOREIGN AIRCRAFT OPERATORS FOR TWO AND MORE CHARTER SERVICES OPERATION TO, FROM AND WITHIN THE TERRITORY OF THE REPUBLIC OF ARMENIA

 

Օդանավ շահագործողը

______________________

Эксплуатант воздушного судна

______________________

Aircraft Operator

______________________

Պատվիրատուն

______________________

Заказчик

______________________

Charterer

______________________

Երթուղին

______________________

Маршрут

______________________

Route

______________________

Օդանավերի տիպերը

______________________

Типы воздушных судов

______________________

Types of aircraft

______________________

Օդանավերի ազգային և գրանցման նիշերը

______________________

Национальный и регистрационный знак воздушных судов

______________________

Aircrafts' nationality and registration marks

______________________

Չվերթի համարը

______________________

Номер рейса

______________________

Flight number

______________________

Հաճախականությունը

______________________

Частота

______________________

Frequency

______________________

Թույլտվության գործողության ժամկետը`

 

Срок действия разрешения:

 

Permission validity:

 ___ ___________20____

 

______________________

 

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

(должность, имя, фамилия)

 

(position title, name, surname)

Կ.Տ.
М.П.
Seal

 

 ___ ________________ 20__
(տալու ամսաթիվը)
(дата выдачи)
(date of issue)

 

 

(հավելվածը փոփ. 30.06.16 N 668-Ն)