«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60616235
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
17 հունիսի 2016 թ. ք. Երևան |
N 41-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՆՈՐՄԱՏԻՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թվականի հունվարի 12-ի «Համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցության գույքի և ֆինանսական միջոցների հայտարարագրի ձևը և ներկայացման կարգը սահմանելու մասին» N 5-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 27-ի «Քվեաթերթիկում ընտրողի կողմից կատարվող նշումի ձևը սահմանելու մասին» N 6-Ն որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 27-ի «Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի վերաբերյալ տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանքի ձևը սահմանելու մասին» N 9-Ն որոշումը.
4) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 27-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովին ներկայացվող` ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին տեղեկանքի ձևը սահմանելու մասին» N 12-Ն որոշումը.
5) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2015 թվականի հուլիսի 20-ի «Համապետական ընտրություններին կամ հանրաքվեին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների (հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների) և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու (հանրաքվեին մասնակցելու) իրավունք ունեցող անդամների` էլեկտրոնային եղանակով քվեարկության կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 48-Ն որոշումը.
6) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 30-ի «Համապետական ընտրությունների դեպքում ընտրողի վերաբերյալ տվյալներն ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանելու մասին դիմումի և հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ընտրողի տվյալները ժամանակավորապես հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ տեղեկանքի ձևերը սահմանելու մասին» N 22-Ն որոշումը.
7) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 30-ի «Հաշվառում չունեցող ընտրողի համապետական ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակում ընդգրկվելու դիմումի և հաշվառում չունեցող ընտրողին ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու տեղեկանքի ձևերը սահմանելու մասին» N 23-Ն որոշումը.
8) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 11-ի «Թեկնածուի գույքի և եկամուտների հայտարարագրի ձևը և ներկայացման կարգը սահմանելու մասին» N 29-Ն որոշումը.
9) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 29-ի «Թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 38-Ն որոշումը.
10) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 29-ի «Տեղամասային կենտրոնում մեկից ավելի քվեատուփեր օգտագործելու կարգը սահմանելու մասին» N 39-Ն որոշումը.
11) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 29-ի «Զինվորական մասերում հաշվառված ընտրողների թիվը համայնքի ղեկավարին, լիազոր մարմին և կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 43-Ն որոշումը.
12) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու և վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի ձևը հաստատելու մասին» N 51-Ն որոշումը.
13) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 11-ի «Վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ստեղծելու, վերահսկիչ-վերստուգիչ ծառայության գործունեության կարգը սահմանելու մասին» N 54-Ն որոշումը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |