Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 48
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.05.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
12.05.2015
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
12.05.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

12 մայիսի 2015 թվականի

թիվ 48

քաղ. Մոսկվա

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 7-րդ կետի, 43-րդ կետի 2-րդ ենթակետի և 44-րդ կետի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 1–ին հավելված) հիման վրա` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ուժը կորցրած ճանաչել՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2013 թվականի օգոստոսի 27-ի «Վիճակագրության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» թիվ 177 որոշման 2-րդ կետը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2014 թվականի օգոստոսի 25-ի «Վիճակագրության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 143 որոշումը:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո