ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ՆՀ-1159-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «բ» և «զ» ենթակետերը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության և կառուցվածքի մասին» ՆՀ-1159-Ն հրամանագրում կատարել հետևյալ լրացումները.
ա) հրամանագրով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության՝
13-րդ կետի «բ» ենթակետից հետո լրացնել նոր «գ» ենթակետ՝
«գ) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումը (տեսչություն):»,
15-րդ կետի «գ» ենթակետը «ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարին,» բառերից հետո լրացնել «ՀՀ գլխավոր ռազմական տեսչին,» բառերով,
16-րդ կետը «ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը» բառերից հետո լրացնել «, ՀՀ գլխավոր ռազմական տեսուչը» բառերով,
17-րդ կետի «ե» ենթակետի «ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության կանոնադրությունը» բառերը փոխարինել «ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության և ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության կանոնադրությունները» բառերով,
17-րդ կետի «զ» ենթակետը «ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության» բառերից հետո լրացնել «, ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության» բառերով.
բ) հրամանագրով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքի 11-րդ կետից հետո լրացնել նոր 111 -րդ կետ`
«111 . ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչություն»:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|