ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 փետրվարի 2014 թվականի N 231-Ա
«ՄԵՐԻԴԻԱՆ ՀՈԼԴԻՆԳ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՄԵՐԻԴԻԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 07.07.16 N 719-Ա)
Հիմք ընդունելով «ՄԵՐԻԴԻԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մասնավոր նախաձեռնությամբ «ՄԵՐԻԴԻԱՆ ՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու և այդ գոտու կազմակերպիչ ճանաչվելու համար ներկայացված հայտը, մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար հայտը գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել ազատ տնտեսական գոտի (այսուհետ` ԱՏԳ)` «ՄԵՐԻԴԻԱՆ ՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության (ՀՀ 0015, քաղ. Երևան, Ոսկերիչների 1) տարածքում, ըստ N 1 հավելվածում նշված սահմանագծի, օտարերկրյա ուղղակի ներդրումների, ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով արտահանման ծավալների աճի, նոր աշխատատեղեր ստեղծելու և կայուն տնտեսական զարգացում խթանելու նպատակով:
(1-ին կետը փոփ. 07.07.16 N 719-Ա)
2. Սահմանել`
1) ԱՏԳ-ի գործառնական տեսակը որպես արտադրաարդյունաբերական` ոսկերչության, ակնագործության ու ժամագործության ոլորտներում.
2) կազմակերպչին և շահագործողին ներկայացվող չափանիշները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ և N 2 հավելվածի 18-րդ կետերի.
3) ԱՏԳ-ի գործունեության ժամկետը՝ 10 տարի:
3. Ճանաչել «ՄԵՐԻԴԻԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերությունը (պետական ռեգիստրի վկայականը` 03 Ա 939912, գրանցման համարը` 286.120.789912) որպես ԱՏԳ-ի կազմակերպիչ:
(3-րդ կետը փոփ. 07.07.16 N 719-Ա)
4. Հաստատել`
1) ԱՏԳ-ի տարածքի սահմանագիծը` համաձայն N 1 հավելվածի.
2) «ՄԵՐԻԴԻԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած ԱՏԳ ստեղծելու գործարար ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:
3) ԱՏԳ-ում գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող հաշվետվության ձևերը` համաձայն N 3 հավելվածի:
(4-րդ կետը փոփ., լրաց. 07.07.16 N 719-Ա)
5. ԱՏԳ-ի գործունեության մեկնարկը համարել թույլատրված «ՄԵՐԻԴԻԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 1 տարվա ընթացքում «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները կատարելուց հետո` մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար հայտը գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի ազատ տնտեսական գոտին շահագործմանը պատրաստ լինելու վերաբերյալ համապատասխան եզրակացության հիման վրա:
(5-րդ կետը փոփ. 07.07.16 N 719-Ա)
6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում «ՄԵՐԻԴԻԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել պայմանագիր:
(6-րդ կետը փոփ. 07.07.16 N 719-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 17 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի N 231-Ա որոշման |
(հավելվածը խմբ. 25.09.14 N 1061-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
Հայաստանում ոսկեգործության, ակնագործության եվ ժամագործության ազատ տնտեսական գոտու հիմնում
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2014 թվականի
փետրվարի 27-ի N 231-Ա որոշման
Ձև N 1
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Կազմակերպչի կողմից ներկայացվող ազատ տնտեսական գոտում գործունեության իրականացման արդյունքների ՄԱՍԻՆ
01. .20 թ. - 01. .20 թ.
_________________________________________________
(հաշվետու ժամանակաշրջանը)
Ազատ տնտեսական գոտու անվանումը | __________________________________ |
Ազատ տնտեսական գոտու գործառնական տեսակը | __________________________________ |
Կազմակերպչի անվանումը | __________________________________ |
Պետական գրանցման համարը | __________________________________ |
Պետական գրանցման ամսաթիվը | __________________________________ |
Գտնվելու վայրը | __________________________________ |
Կոնտակտային տվյալները | __________________________________ |
Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի |
__________________________ |
(անունը, ազգանունը) | |
__________________________ | |
(ստորագրությունը) |
Ձև N 2
Հ ա շ վ ե տ վ ու թ յ ու ն
ազատ տնտեսական գոտու կազմակերպչի գործունեության ՄԱՍԻՆ
NN |
Ցուցանիշի անվանումը |
Պլանավորված |
Փաստացի |
1. |
Կազմակերպչի կողմից մատուցվող ծառայությունների (այդ թվում՝ էլեկտրոնային) անվանումները (թվարկել բոլոր ծառայությունները) |
||
2. |
Կազմակերպչի կողմից մատուցվող ծառայության սակագինը (թվարկել բոլոր ծառայությունների սակագները, դրամ*) |
||
3. |
Կազմակերպչի կողմից հաշվետու ժամանակաշրջանում իրականացված ներդրումների չափը (դրամ) և ուղղվածությունը ● ներդրումներ հիմնական կապիտալում (այդ թվում`սեփական միջոցներից, այլ միջոցներից` ըստ աղբյուրների)
● կապիտալ ծախսեր
● ընթացիկ ծախսեր |
||
4. |
Կազմակերպչի շահույթը հաշվետու ժամանակաշրջանում (դրամ) |
||
5. |
Մարքեթինգային միջոցառումների համար իրականացված ծախսերը` ըստ ուղղությունների (դրամ) |
||
6. |
Հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպչի կողմից որպես շահագործող ներգրավված բրենդերը |
||
7. |
Կազմակերպչի կողմից ստեղծված աշխատատեղերի թիվը |
||
8. |
Միջին աշխատավարձի չափը (դրամ) կազմակերպչի կողմից ստեղծված աշխատատեղերի համար` ըստ գործունեության տեսակների |
||
9. |
Ազատ տնտեսական գոտու շահագործողների թիվը, զբաղեցրած տարածքի չափը և ժամկետները |
||
10. |
Ազատ տնտեսական գոտու շահագործող չհանդիսացող կազմակերպությունների ցանկը և գործունեության տեսակը (թվարկել) |
* Ցուցանիշը արտարժույթով կատարելու դեպքում` հաշվարկել դրամի` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակվող տարեկան միջին փոխարժեքով:
Ձև N 3
Հ ա շ վ ե տ վ ու թ յ ու ն
հաշվետու ժամանակաշրջանում ազատ տնտեսական գոտում շահագործողի գործունեության վերաբերյալ
NN |
Շահա-գործողի անվանումը |
Շահա-գործողի գործու-նեության տեսակը |
Շահա-գործողի կողմից զբաղեցված տարածքի չափը |
Շահա-գործողի կողմից կատարված ներդրումների ծավալը (դրամ) |
Շահագործողի կողմից արտահանման ծավալը (դրամ)` ըստ ապրանքա-տեսակների (համաձայն ԱՏԳԱԱ-ի դասակարգչի) և արտահանման ուղղությունների |
Ընդհանուր իրացումից ստացված հասույթը (դրամ) |
Հայաստանի Հանրա-պետության տարածքում իրացման ծավալը (դրամ) |
Շահա-գործողի շահույթը հաշվետու ժամանակա-շրջանում (դրամ) |
Շահա-գործողի կողմից ստեղծված աշխատա-տեղերի թիվը |
Միջին աշխա-տավարձի |
(հավելվածը լրաց. 07.07.16 N 719-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |