«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 մարտի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 փետրվարի 2005 թվականի N 259-Ն
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 18.03.11 N 249-Ն)
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի վերանորոգման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի վերանորոգման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 18.03.11 N 249-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի վերանորոգման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները` «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:
(1-ին կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)
2. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի վերանորոգման լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(2-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն, 07.07.16 N 698-Ն)
3. Սույն կարգի դրույթները տարածվում են կարգավորող հսկողությունից ազատման մակարդակներին (այսուհետ` ազատման մակարդակ) հավասար կամ դրանք գերազանցող ճառագայթային բնութագրեր ունեցող ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի վերանորոգման գործունեության վրա:
Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ազատման մակարդակները սահմանվում են ճառագայթային անվտանգության նորմերով:
(3-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)
4. Ազատման մակարդակներից ցածր ճառագայթային բնութագրեր ունեցող ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի վերանորոգման համար լիցենզիա չի պահանջվում:
(4-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
5. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի վերանորոգման լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են`
ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, ինչ տիպի ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր են նախատեսվում վերանորոգել.
բ) անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` անունը, հայրանունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն, բնակության և գործունեության իրականացման վայրերը, ինչ տիպի ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր են նախատեսվում վերանորոգել:
(5-րդ կետը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 18.03.11 N 249-Ն, լրաց. 27.12.12 N 1677-Ն, փոփ. 07.07.16 N 698-Ն)
5.1. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Ընդ որում`
1) լիցենզավորման մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով դրա մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.
2) հայտատուն սույն կետի 1-ին ենթակետով սահմանված համապատասխան գործողության համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
3) հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց մասին համապատասխան որոշումները.
4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է` պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:
(5.1-ին կետը լրաց. 06.03.14 N 242-Ն)
6. Հայտին կից` կարգավորող մարմին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)
բ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ).
գ) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի վերանորոգման համար նախատեսված սարքավորումների բնութագիրը (արտադրողը, տեսակը, տեխնիկական և (կամ) ճառագայթային պարամետրերը).
դ) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի վերանորոգման համար նախատեսված օբյեկտի բնութագիրը (նախագիծը).
ե) վերանորոգման ճառագայթային անվտանգության ապահովման ծրագիրը.
զ) վերանորոգման որակի ապահովման ծրագրերը.
է) վերանորոգման ժամանակ հնարավոր ճառագայթային վթարների դեպքում հակազդման գործողությունների մասին հրահանգները.
ը) վերանորոգող անձնակազմի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
թ) (ենթակետն ուժը կորցրել է 29.05.09 N 602-Ն)
ժ) սույն կետի «ե», «զ» ենթակետերում նշված փաստաթղթերի մասին փորձագիտական եզրակացությունը:
(6-րդ կետը փոփ. 29.05.09 N 602-Ն, 18.03.11 N 249-Ն, 28.04.11 N 636-Ն, լրաց. 06.03.14 N 242-Ն)
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
7. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի վերանորոգման լիցենզիան տրվում է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:
(7-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն, խմբ. 06.03.14 N 242-Ն)
8. Կարգավորող մարմինը ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի վերանորոգման լիցենզիա ստանալու մասին հայտի և դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ ներկայացված տեղեկությունների ստուգման կամ լրացուցիչ տեղեկությունների ստացման նպատակով կարող է անցկացնել ստուգում:
(8-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)
8.1. Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերի թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:
(8.1-ին կետը լրաց. 06.03.14 N 242-Ն)
9. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի վերանորոգման լիցենզիա ստանալու մասին հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ դիտարկվում են`
ա) հայտի և դրան կից փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի և այլ օրենսդրական ակտերի պահանջներին.
բ) հայտատուի իրավունքը` զբաղվելու հայտավորված գործունեության տեսակով.
գ) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի վերանորոգման համար նախատեսված սարքավորումների և օբյեկտի աշխատանքային ու վթարային հրահանգների համապատասխանությունը ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջներին.
դ) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի վերանորոգման հետ կապված գործունեություն իրականացնող անձնակազմի մասնագիտական որակավորումը և ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների, ինչպես նաև ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրական ակտերի իմացությունը։
(9-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)
10. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի վերանորոգման լիցենզիա ստանալու մասին ներկայացված հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման արդյունքների հիման վրա կարգավորող մարմինն ընդունում է որոշում լիցենզիա տալու կամ հայտը մերժելու մասին:
(10-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)
11. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի վերանորոգման լիցենզիան տրվում է 10 տարի ժամկետով:
(11-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)
12. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի վերանորոգման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է`
ա) եթե առկա է կարգավորող մարմնի եզրակացությունն այն մասին, որ հայտավորված գործունեության արդյունքում վնաս կհասցվի մարդկանց և (կամ) շրջակա միջավայրին.
բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում։
(12-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)
13. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի վերանորոգման լիցենզիան վերաձևակերպվում է կամ գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է, ինչպես նաև լիցենզիայի հետ կապված մյուս հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(13-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն, լրաց. 06.03.14 N 242-Ն)
IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
14. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի վերանորոգման լիցենզիայի պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով` կարգավորող մարմնի կողմից։
(14-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
Հ Ա Յ Տ _ _ _ _
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 18.03.11 N 249-Ն)
1. Հայտատու _____________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն)
______________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն)
2. Հայտատուի գտնվելու կամ բնակության վայրը _________________________________
_______________________________________________________________
3. Գործունեության իրականացման (վերանորոգման) վայրը ______________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
4. Ինչ տիպի ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր են նախատեսվում վերանորոգել _____________________________________________
_______________________________________________________________
5. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ).
բ)
գ)
դ)
Ներկայացված տեղեկությունների իսկությունը
հաստատում եմ` ___________________________________________________
(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը կամ
ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)
_____ __________ 200 թ.
(ձևը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն, 17.02.11 N 140-Ն, 18.03.11 N 249-Ն, լրաց. 27.12.12 N 1677-Ն, 06.03.14 N 242-Ն, փոփ. 07.07.16 N 698-Ն)
(հավելվածը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն, 17.02.11 N 140-Ն, 18.03.11 N 249-Ն, 28.04.11 N 636-Ն, լրաց. 27.12.12 N 1677-Ն, լրաց., խմբ. 06.03.14 N 242-Ն, փոփ. 07.07.16 N 698-Ն)
Հավելված N 2 |
Ձև
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա N _ _ _ _
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ
(վերնագիրը փոփ. 18.03.11 N 249-Ն)
Տրված` ___ ____________ 200 թ.
Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________
________________________________________________________________
________________________________________________________________
կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը ___________________________________________________________
________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը _______________________________________
________________________________________________________________
Լիցենզիան տրվում է մինչև ____ ________________ 200 թ.
Կոմիտեի նախագահ_________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
Կ.Տ.
(հավելվածը փոփ. 25.10.07 N 1267-Ն, 29.05.09 N 602-Ն, 18.03.11 N 249-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |