ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հուլիսի 2016 թվականի N 605-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԽՄԲԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում քննարկել ոլորտում առկա օրենսդրական բացերը և կարգավորման ենթակա հարաբերությունների վերաբերյալ առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հուլիսի 7 |
Հավելված հուլիսի 7-ի N 605-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Մկրտչյան |
- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Բ. Ղազինյան |
- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության պետ (քարտուղար) |
Ս. Բալոյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ |
Ս. Մանուչարյան |
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության գլխավոր մասնագետ (համաձայնությամբ) |
Ս. Աբրահամյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ |
Լ. Սարգսյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության գլխավոր մասնագետ |
Է. Մարգարյան |
- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության սահմանադրական և վարչական օրենսդրության բաժնի առաջին կարգի մասնագետ |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |