Գլխավոր տեղեկություն
Номер
N 295-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.04.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
18.04.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.04.2016
Дата вступления в силу
19.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 ապրիլի 2016 թվականի N 295-Ա

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի պահանջներով՝

1. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակության հետ «Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագրի» շրջանակներում վարկային համաձայնագրի, դրամաշնորհային համաձայնագրի և ծրագրի համաձայնագրի նախագծերի շուրջ Երևանում բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 20.04.16 N 320-Ա)

2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել «Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագիր» վարկային համաձայնագրի դրամաշնորհային համաձայնագրի և ծրագրի համաձայնագրի նախագծերը և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն:

(2-րդ կետը փոփ. 20.04.16 N 320-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. ապրիլի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

ապրիլի 18-ի N 295-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ

Ա. Գևորգյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (բանակցային խմբի ղեկավար)

   

Վ. Տերտերյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ

   

Հ. Ազիզյան

- ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի գլխավոր խորհրդական

   

Ա. Գիլոյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ

   

Ա. Մելկիկյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ

   

Լ. Հարությունյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ

   

Ա. Ավագյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի պետ

   

Ս. Մկրտչյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության գլխավոր մասնագետ

   

Ռ. Սանոյան

- Գյումրու համայնքի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.04.2016, N 320-Ա 21.04.2016, N 295-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան