ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
9 մարտի 2016 թ.
ք. Երևանթիվ 15-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿԱՅՄ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐԻ ԵԹԵՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 38-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով հեռուստածրագրերի եթերային հեռարձակման լիցենզիան վերաձևակերպելու մասին «ԱԴՎԵՐՏԱ» (նախկին անվանումը՝ «ԿԱՅՄ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ») ՍՊ ընկերության 2016 թվականի մարտի 4-ի հայտը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.
Բավարարել «ԱԴՎԵՐՏԱ» ՍՊ ընկերության հայտը և վերաձևակերպել հեռուստածրագրերի եթերային հեռարձակման թիվ 170 լիցենզիան:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԱԴՎԵՐՏԱ» ՍՊ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:
Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ |
Գ. Բունիաթյան |