Գլխավոր տեղեկություն
Номер
N 175-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.03.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
15.03.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.03.2016
Дата вступления в силу
16.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մարտի 2016 թվականի N 175-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետով՝

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման 2016 թվականի պլանը` համաձայն հավելվածի:

2. Ընդունել ի գիտություն, որ քաղաքացիական պաշտպանության վիճակի գնահատումն իրականացվում է կամավորականության սկզբունքով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մարտի 15

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

մարտի 15-ի N 175-Ա

որոշման

 

Պ Լ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ

NN
ը/կ

Մարմնի անվանումը

Ընդգրկվող ստորաբաժանումները, կազմակերպությունները, ՔՊ-ի ուժերը

Գնահատման ժամանակը

Գնահատում իրականացնող մարմինները

Գնահատման բովանդակությունը

1

2

3

4

5

6

1.

 ՀՀ Արմավիրի մարզ

ՀՀ Արմավիրի մարզային տարահանման հանձնաժողով
ՀՀ Արմավիրի մարզային ՔՊ-ի ծառայություններ քաղ. Արմավիրի, Բագարանի, Բամբակաշատի, Երվանդաշատի, Ջանֆիդայի համայնքներ (համաձայնությամբ)
 «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ
(համաձայնությամբ)
«Ալեքս Գրիգ» ՍՊԸ (համաձայնությամբ)
«Արմավիրի Գազմաշ» ՍՊԸ (համաձայնությամբ)

2016 թ. մարտի
23-25

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Հանրապետական քաղաքացիական պաշտպա-նության ծառայությունների ներկայացուցիչներ

I. Քաղաքացիական պաշտպանության (այսուհետ` ՔՊ-ի) վիճակի գնահատման ուղղությունները (ամբողջ ծավալով)
1. Ինժեներական պաշտպանություն
2. Ճառագայթային և քիմիական պաշտպանություն
3. Բժշկական պաշտպանություն
4. Տարահանման միջոցառումների կազմակերպում
5. ՔՊ-ի կազմավորումների պատրաստվածություն
6. Բնակչության ՔՊ-ի գծով ուսուցում
7. Կառավարման, կապի և ազդարարման համակարգերի վիճակը
II. ՔՊ-ի պատրաստության բերման միջոցառումների կատարումը (ամբողջ ծավալով)
III. «ՀՀ Արմավիրի մարզի ՔՊ-ի ղեկավար կազմի գործողությունները ՔՊ-ի համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացման ընթացքում» թեմայով շտաբային վարժանքի (այսուհետ` ՇՎ) անցկացում

2.

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմ

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ)

«Առողջապահական պետական տեսչություն»

2016 թ. ապրիլի
 27-29

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

I. ՔՊ-ի վիճակի գնահատման ուղղությունները
1. Ինժեներական պաշտպանություն
1) աշխատողների ապահովվածությունը պաշտպանական կառույցներով.
2) նկուղների, կիսանկուղների և այլ խորացված կառույցների ֆոնդերի օգտագործումն աշխատողների պաշտպանության նպատակով:
2. Ճառագայթային և քիմիական պաշտպանություն
1) ճառագայթային և քիմիական պաշտպանության ուժերի առկայությունը և պատրաստվածությունը.
2) ճառագայթային և քիմիական պաշտպանության միջոցներով ապահովվածությունը:
3. Բժշկական պաշտպանություն
1) Աշխատողների և ՔՊ-ի կազմավորումների անձնակազմերի բժշկական անհատական պաշտպանության միջոցներով ապահովվածությունը.
2) ՔՊ-ի բժշկական կազմավորումների վիճակը և պատրաստվածության աստիճանը:
4. Տարահանման միջոցառումների կազմակերպում
1) տարահանման մարմինների ստեղծման, նախապատրաստման, պատրաստվածության վիճակը.
2) տարահանման միջոցառումների (շենքից տարահանման) պլանավորումը:
5. ՔՊ-ի
կազմավորումների
պատրաստվածություն
1) ՔՊ-ի կազմավորումների համալրվածությունն անձնակազմով.
2) ՔՊ-ի կազմավորումների հագեցվածությունը գույքով և գործող սարքերով.
3) ՔՊ-ի կազմավորումների պատրաստության բերման պլանի առկայությունը:
6. Մարմնի ՔՊ-ի գծով պատրաստման և աշխատողների ուսուցման կազմակերպում
1) ՔՊ-ի ղեկավար կազմի պատրաստում.
2) ՔՊ-ի կազմավորումների պատրաստում.
3) ուսումնավարժությունների պլանավորում և անցկացում.
4) աշխատողների ուսուցում (ուսումնական խմբերի կազմում):
7. Կառավարման, կապի և ազդարարման համակարգեր
1) ՔՊ-ի շտաբների (զորահավաքային մարմինների) և ՔՊ-ի կառավարման այլ մարմինների պատրաստվածությունը.
2) պահեստային կառավարման կետերի (ՊԿԿ) առկայությունը և վիճակը.
3) ՊԿԿ-ի պահպանությունը (կենսաապահովման և կապի կառավարման ինքնուրույն համակարգերով հագեցվածությունը).
4) ՊԿԿ-ի հերթափոխերի առկայությունը (հաշվարկների հերթապահության կազմակերպում).
5) համաձայնեցված, ճշգրտված, հաստատված ՔՊ-ի պլանների առկայությունը.
6) ՔՊ-ի համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակացույցի, կառավարման այլ փաստաթղթերի և հաշվարկների իրատեսությունը, բոլոր միջոցառումների ապահովվածությունը նյութական, տեխնիկական և մարդկային ռեսուրսներով.
7) ՔՊ-ի պլանների համապատասխանությունը ՀՀ կառավարության 2004 թ. ապրիլի 22-ի N 633-Ն որոշմամբ սահմանված կարգին.
8) մարմնի տարածքում աշխատողների ազդարարման միջոցների, տարահանման սխեմաների առկայությունը.
9) հիմնական և պահեստային կառավարման կետերի ապահովվածությունը ռադիոհեռարձակման ցանցով՝ ազդարարման ազդանշանների և տեղեկատվության հաղորդման համար.
10) ՊԿԿ-ի և ենթակա կառավարման մարմինների միջև ռադիոկապի առկայությունը:
II. ՔՊ-ի պատրաստության բերման միջոցառումների կատարումը
1. «ՔՊ-ի ղեկավար կազմի կողմից ՔՊ-ի համակարգը պատրաստականության բերման միջոցառումների իրականացումը» թեմայով ՇՎ-ի անցկացում:

3.

ՀՀ Սյունիքի
մարզ

ՀՀ Սյունիքի մարզային տարահանման հանձնաժողով

ՀՀ Սյունիքի մարզային ՔՊ-ի ծառայություններ
 Մեղրիի, Ագարակի, Լեհվազի, Լիճքի, Սալվարդի համայնքներ(համաձայնությամբ)

 «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ (համաձայնությամբ)

«Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ (համաձայնությամբ)

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (համաձայնությամբ)

2016 թ. հունիսի
21-24

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 Հանրապետական քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ներկայացուցիչներ

I. ՔՊ-ի վիճակի գնահատման ուղղությունները (ամբողջ ծավալով)
1. Ինժեներական պաշտպանություն
2. Ճառագայթային և քիմիական պաշտպանություն
3. Բժշկական պաշտպանություն
4. Տարահանման միջոցառումների կազմակերպում
5. ՔՊ-ի կազմավորումների պատրաստվածություն
6. Բնակչության ՔՊ-ի գծով ուսուցում
7. Կառավարման, կապի և ազդարարման համակարգերի վիճակը
II. ՔՊ-ի պատրաստության բերման միջոցառումների կատարումը (ամբողջ ծավալով)
III. «ՀՀ Սյունիքի մարզի ՔՊ-ի ղեկավար կազմի գործողությունները ՔՊ-ի համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացման ընթացքում» թեմայով ՇՎ-ի անցկացում:

4.

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ

Ջրային տնտեսության պետական կոմիտե

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

«Հայանտառ» ՊՈԱԿ(համաձայնությամբ)

2016 թ. սեպտեմբերի
14-16

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

I. ՔՊ-ի վիճակի գնահատման ուղղությունները
1. Ինժեներական պաշտպանություն
1) աշխատողների ապահովվածությունը պաշտպանական կառույցներով.
2) նկուղների, կիսանկուղների և այլ խորացված կառույցների ֆոնդերի օգտագործումն աշխատողների պաշտպանության նպատակով:
2. Ճառագայթային և քիմիական պաշտպանություն
1) ճառագայթային և քիմիական պաշտպանության ուժերի առկայությունը և պատրաստվածությունը.
2) ճառագայթային և քիմիական պաշտպանության միջոցներով ապահովվածությունը:
3. Բժշկական պաշտպանություն
1) աշխատողների և ՔՊ-ի կազմավորումների անձնակազմերի բժշկական անհատական պաշտպանության միջոցներով ապահովվածությունը.
2) ՔՊ-ի բժշկական կազմավորումների վիճակը և պատրաստվածության աստիճանը:
4. Տարահանման միջոցառումների կազմակերպում
1) տարահանման մարմինների ստեղծման, նախապատրաստման, պատրաստվածության վիճակը.
2) տարահանման միջոցառումների (շենքից տարհանման) պլանավորումը:
5. ՔՊ-ի կազմավորումների պատրաստվածություն
1) ՔՊ-ի կազմավորումների համալրվածությունն անձնակազմով.
2) ՔՊ-ի կազմավորումների հագեցվածությունը գույքով և գործող սարքերով.
3) ՔՊ-ի կազմավորումների պատրաստության բերման պլանի առկայությունը:
6. Մարմնի ՔՊ-ի գծով պատրաստման և աշխատողների ուսուցման կազմակերպում
1) ՔՊ-ի ղեկավար կազմի պատրաստում.
2) ՔՊ-ի կազմավորումների պատրաստում.
3)ուսումնավարժությունների պլանավորում և անցկացում.
4) աշխատողների ուսուցում (ուսումնական խմբերի կազմում):
7. Կառավարման, կապի և ազդարարման համակարգեր
1) ՔՊ-ի շտաբների (զորահավաքային մարմինների) և ՔՊ-ի կառավարման այլ մարմինների պատրաստվածությունը.
2) պահեստային կառավարման կետերի (ՊԿԿ) առկայությունը և վիճակը.
3) ՊԿԿ-ի պահպանությունը (կենսաապահովման և կապի կառավարման ինքնուրույն համակարգերով հագեցվածությունը).
4) ՊԿԿ-ի հերթափոխերի առկայությունը (հաշվարկների հերթապահության կազմակերպում).
5) համաձայնեցված, ճշգրտված, հաստատված ՔՊ-ի պլանների առկայությունը.
6) ՔՊ-ի համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակացույցի, կառավարման այլ փաստաթղթերի և հաշվարկների իրատեսությունը, բոլոր միջոցառումների ապահովվածությունը նյութական, տեխնիկական և մարդկային ռեսուրսներով.
7) ՔՊ-ի պլանների համապատասխանությունը ՀՀ կառավարության 2004 թ. ապրիլի 22-ի N 633-Ն որոշմամբ սահմանված կարգին.
8) մարմնի տարածքում աշխատողների ազդարարման միջոցների, տարահանման սխեմաների առկայությունը.
9) հիմնական և պահեստային կառավարման կետերի ապահովվածությունը ռադիոհեռարձակման ցանցով՝ ազդարարման ազդանշանների և տեղեկատվության հաղորդման համար.
10) ՊԿԿ-ի և ենթակա կառավարման մարմինների միջև ռադիոկապի առկայությունը:
II. ՔՊ-ի պատրաստության բերման միջոցառումների կատարումը
1. «ՔՊ-ի ղեկավար կազմի կողմից ՔՊ-ի համակարգը պատրաստականության բերման միջոցառումների իրականացումը» թեմայով ՇՎ-ի անցկացում:

5.

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմ

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ (համաձայնությամբ)

2016 թ. հոկտեմբերի
19-21

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

I. ՔՊ-ի վիճակի գնահատման ուղղությունները
1. Ինժեներական պաշտպանություն
1) աշխատողների ապահովվածությունը պաշտպանական կառույցներով.
2) նկուղների, կիսանկուղների և այլ խորացված կառույցների ֆոնդերի օգտագործումն աշխատողների պաշտպանության նպատակով:
2. Ճառագայթային և քիմիական պաշտպանություն
1) ճառագայթային և քիմիական պաշտպանության ուժերի առկայությունը և պատրաստվածությունը.
2) ճառագայթային և քիմիական պաշտպանության միջոցներով ապահովվածությունը:
3. Բժշկական պաշտպանություն
1) աշխատողների և ՔՊ-ի կազմավորումների անձնակազմերի բժշկական անհատական պաշտպանության միջոցներով ապահովվածությունը.
2) ՔՊ-ի բժշկական կազմավորումների վիճակը և պատրաստվածության աստիճանը:
4. Տարահանման միջոցառումների կազմակերպում
1) տարահանման մարմինների ստեղծման, նախապատրաստման, պատրաստվածության վիճակը.
2) տարահանման միջոցառումների (շենքից տարահանման) պլանավորումը:
5. ՔՊ-ի կազմավորումների պատրաստվածություն
1) ՔՊ-ի կազմավորումների համալրվածությունն անձնակազմով.
2) ՔՊ-ի կազմավորումների հագեցվածությունը գույքով և գործող սարքերով.
3) ՔՊ-ի կազմավորումների պատրաստության բերման պլանի առկայությունը:
6. Մարմնի ՔՊ-ի գծով պատրաստման և աշխատողների ուսուցման կազմակերպում
1) ՔՊ-ի ղեկավար կազմի պատրաստում.
2) ՔՊ-ի կազմավորումների պատրաստում.
3) ուսումնավարժությունների պլանավորում և անցկացում.
4) աշխատողների ուսուցում (ուսումնական խմբերի կազմում):
7. Կառավարման, կապի և ազդարարման համակարգեր
1) ՔՊ-ի շտաբների (զորահավաքային մարմինների) և ՔՊ-ի կառավարման այլ մարմինների պատրաստվածությունը.
2) պահեստային կառավարման կետերի (ՊԿԿ) առկայությունը և վիճակը.
3) ՊԿԿ-ի պահպանությունը (կենսաապահովման և կապի կառավարման ինքնուրույն համակարգերով հագեցվածությունը).
4) ՊԿԿ-ի հերթափոխերի առկայությունը (հաշվարկների հերթապահության կազմակերպում).
5) համաձայնեցված, ճշգրտված, հաստատված ՔՊ-ի պլանների առկայությունը.
6) ՔՊ-ի համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակացույցի, կառավարման այլ փաստաթղթերի և հաշվարկների իրատեսությունը, բոլոր միջոցառումների ապահովվածությունը նյութական, տեխնիկական և մարդկային ռեսուրսներով.
7) ՔՊ-ի պլանների համապատասխանությունը ՀՀ կառավարության 2004 թ. ապրիլի 22-ի N 633-Ն որոշմամբ սահմանված կարգին.
8) մարմնի տարածքում աշխատողների ազդարարման միջոցների, տարահանման սխեմաների առկայությունը.
9) հիմնական և պահեստային կառավարման կետերի ապահովվածությունը ռադիոհեռարձակման ցանցով՝ ազդարարման ազդանշանների և տեղեկատվության հաղորդման համար.
10) ՊԿԿ-ի և ենթակա կառավարման մարմինների միջև ռադիոկապի առկայությունը:
II. ՔՊ-ի պատրաստության բերման միջոցառումների կատարումը
1. «ՔՊ-ի ղեկավար կազմի կողմից ՔՊ-ի համակարգը պատրաստականության բերման միջոցառումների իրականացումը» թեմայով ՇՎ-ի անցկացում:

6.

Երևան քաղաք և ՀՀ վարչական շրջաններ

Երևան քաղաքի տարահանման հանձնաժողով
 Երևան քաղաքի ՔՊ-ի ծառայություններ Աջափնյակի, Ավանի, Արաբկիրի, Կենտրոնի, Դավթաշենի, Էրեբունու, Մալաթիա-Սեբաստիայի, Նոր-Նորքի, Նորք-Մարաշի, Նուբարաշենի, Շենգավիթի, Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջաններ(համաձայնությամբ)

«ՎԻ ՄՋի և որդիներ» ԲԲԸ(համաձայնությամբ)

«Բարի սամարացի» ՍՊԸ(համաձայնությամբ)

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ(համաձայնությամբ)

 «Նիկոլա ինթերնեյշնլ Արմենիա» ՍՊԸ(համաձայնությամբ)

«Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ(համաձայնությամբ)

2016 թ. նոյեմբերի
14-18

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Հանրապետական քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ներկայացուցիչներ

I. ՔՊ-ի վիճակի գնահատման ուղղությունները (ամբողջ ծավալով)
1. Ինժեներական պաշտպանություն
2. Ճառագայթային և քիմիական պաշտպանություն
3. Բժշկական պաշտպանություն
4. Տարահանման միջոցառումների կազմակերպում
5. ՔՊ-ի կազմավորումների պատրաստվածություն
6. Բնակչության ՔՊ-ի գծով ուսուցում
7. Կառավարման, կապի և ազդարարման համակարգերի վիճակը
II. ՔՊ-ի պատրաստության բերման միջոցառումների կատարումը
III. «Երևան քաղաքի ՔՊ-ի ղեկավար կազմի գործողությունները ՔՊ-ի համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացման ընթացքում» թեմայով ՇՎ-ի անցկացում:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան