ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 2016 թվականի N 59-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2016 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2016 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման համար նախատեսված 330,000,000.0 դրամը` որպես սուբսիդիա, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով տրամադրել «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 6,000,000.0 լիտր դիզելային վառելանյութի մատակարարումները կազմակերպելու նպատակով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. փետրվարի 3 Երևան |
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
1. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակը Հայաստանի Հանրապետության մարզերի հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման հարցում աջակցմանը, հողերի արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացման միջոցով գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացմանը նպաստելն է:
2. Ծրագրի ավարտը սահմանել 2016 թվականի նոյեմբերի 1-ը:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը`
1) պայմանագրային հիմունքներով որպես սուբսիդիա մատակարար ընկերությանն է հատկացնում 330,000,000.0 դրամ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 1592-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգին համապատասխան 6,000,000.0 լիտր դիզելային վառելանյութ՝ 1 լիտրը 280 դրամ արժեքով վաճառելու համար: Պայմանագրով պարտադիր ամրագրվում են մատակարար կազմակերպության պարտավորությունները և պատասխանատվությունը պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում.
2) ծրագրով ձեռք բերված 6,000,000.0 լիտր դիզելային վառելանյութից 100,000.0 լիտրը թողնվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տրամադրության ներքո որպես պահուստային քանակ` ըստ անհրաժեշտության օգտագործելու համար.
3) Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից լրացված և հաստատված N 1 ձևերը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելուց հետո մեկօրյա ժամկետում էլեկտրոնային փոստով ներկայացնում է մատակարարին.
4) մատակարար կազմակերպությունից էլեկտրոնային փոստով տեղեկատվություն է ստանում` ըստ մարզերի հավաքագրված գումարների և իրացված դիզելային վառելանյութի քանակների մասին.
5) ծրագրի իրականացման ընթացքի մասին, ըստ անհրաժեշտության, տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ.
6) ծրագրի ավարտից և մատակարար կազմակերպության կողմից հաշվետվությունները ներկայացվելուց հետո 1 ամսվա ընթացքում ամփոփ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
4. Նախատեսված 6,000,000.0 լիտր դիզելային վառելանյութի վաճառքն իրականացվում է` համաձայն աղյուսակի` հետևյալ չափանիշներով՝
1) հողօգտագործողներին` մարզպետարանների հսկողությամբ, ելնելով հողօգտագործողի կողմից մշակվող հողատարածքի չափից` 1 հեկտարի համար մինչև 200 լիտր նորմայով, առավելագույն քանակը սահմանելով 600 լիտր.
2) գյուղատնտեսական կոոպերատիվներին` մարզպետարանների հսկողությամբ, ելնելով կոոպերատիվի հողի նկատմամբ համապատասխան իրավունքը հավաստող փաստաթղթերից, հաշվի առնելով փաստացի մշակվող հողատարածքի չափը, որը հաստատվում է կոոպերատիվի իրավասու մարմնի կողմից և ներկայացվում համայնքի ղեկավարին` 1 հեկտարի համար մինչև 200 լիտր նորմայով.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1001-Ն որոշմամբ աշնանացան ցորենի սուպերէլիտային սերմացու հատկացված շահառուներին, մարզպետարանների հսկողությամբ, 1 հեկտարի համար մինչև 200 լիտր նորմայով, «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և շահառուի միջև կնքված պայմանագրում նշված հեկտարի համար` հաշվի առնելով շահառուի գրավոր դիմումը համայնքի ղեկավարին.
4) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության ագրարային համալսարանի գիտական կենտրոնների և կազմակերպությունների համար ելնելով փաստացի մշակվող հողատարածքի չափից ներկայացված պահանջարկի հիման վրա` համաձայն աղյուսակի:
5. Հայաստանի Հանրապետության մարզպետները՝
1) ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո 10-օրյա ժամկետում, հիմք ընդունելով համայնքներում 2015 թվականին փաստացի մշակված հողատարածքները, հաստատում, անհրաժեշտության դեպքում փոխում են մարզին հատկացված դիզելային վառելանյութի բաշխացուցակը՝ համաձայն N 1 ձևի, և ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, որոնք Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից էլեկտրոնային փոստով ներկայացվում են մատակարարին.
2) իրականացնում են սույն ծրագրի 4-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով իրենց վերապահված աշխատանքները.
3) Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացվող դիզելային վառելանյութի քանակությունները՝ համաձայն աղյուսակի, Հայաստանի Հանրապետության մարզերում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում տեղեկատվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն՝ չիրացված դիզելային վառելանյութի խմբաքանակը լրացուցիչ պահանջարկ ներկայացրած մարզերին վերաբաշխելու համար.
4) համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են դիզելային վառելանյութ գնել ցանկացող հողօգտագործողներից ծրագրով նախատեսված գնով գումարների հավաքագրումը և ցուցակների կազմումը` համաձայն N 4 ձևի.
5) ապահովում են հավաքագրված գումարների փոխանցումը մատակարարի բանկային հաշվեհամարին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի և մատակարարի միջև կնքված պայմանագրի.
6) համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են ծրագրի շրջանակներում համայնքներում դիզելային վառելանյութ գնած շահառուների ցուցակների հավաքագրումը՝ համաձայն N 2 ձևի, այդ ցուցակների պահպանությունը՝ տեղեկատվությանը տիրապետելու, ուսումնասիրություն կատարելու և հսկողություն իրականացնելու համար.
7) ծրագրի ավարտից հետո 15 օրվա ընթացքում ապահովում են ծրագրի շրջանակներում մարզի համայնքների համար նախատեսված, փաստացի վաճառված դիզելային վառելանյութի քանակի և շահառուների մասին տեղեկատվության հավաքագրումը, հաստատումը՝ համաձայն N 3 ձևի` մեկական օրինակ տրամադրելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ու մատակարարին:
6. Մատակարարը պարտավոր է՝
1) ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներկրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 1592-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգին համապատասխան 6,000,000.0 լիտր դիզելային վառելանյութ և սույն ծրագրով սահմանված գնով վաճառել Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքների հողօգտագործողներին.
2) Հայաստանի Հանրապետություն ներկրած դիզելային վառելանյութի որակը հավաստելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել դրա լաբորատոր փորձաքննության եզրակացությունները.
3) դիզելային վառելանյութի վաճառքն իրականացնել համայնքների ղեկավարների միջոցով` համաձայն մարզպետների կողմից լրացված և հաստատված N 1 ձևերի ու դիզելային վառելանյութի համար վճարում կատարած հողօգտագործողների ցուցակների` համաձայն N 4 ձևերի.
4) դիզելային վառելանյութի վաճառքն իրականացնել 1 լիտրը 280 դրամ արժեքով.
5) էլեկտրոնային փոստով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն` ըստ մարզերի, անհրաժեշտության դեպքում նաև ըստ համայնքների հավաքագրված գումարների և իրացված դիզելային վառելանյութի քանակների մասին.
6) մարզպետների կողմից լրացված և հաստատված N 1 ձևով դիզելային վառելանյութը համայնքներում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում տեղեկացնել համապատասխան մարզպետարանին չիրացված խմբաքանակի մասին` վերաբաշխում կատարելու նպատակով.
7) ստուգել և անճշտություններ չհայտնաբերելու դեպքում հաստատել Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից հաստատված N 3 ձևը, և պատճենը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն` որպես ծրագրի կատարման մասին հաշվետվություն.
8) ներկայացված N 3 ձևում անճշտություններ հայտնաբերելու դեպքում տեղեկատվություն ներկայացնել համապատասխան մարզպետարան՝ ճշտումներ կատարելու համար.
9) համայնքների հողօգտագործողներից փաստացի հավաքագրված գումարների դիմաց դիզելային վառելանյութը մատակարարել համապատասխան համայնք՝ համայնքի ղեկավարի հետ կազմելով դիզելային վառելանյութի հանձնման-ընդունման երկկողմանի հաստատված ակտ՝ համաձայն N 5 ձևի.
10) Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացված և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից` ըստ համայնքների հաստատված դիզելային վառելանյութն ամբողջությամբ չվաճառվելու դեպքում չիրացված դիզելային վառելանյութի քանակի համար տրամադրված սուբսիդիան վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ ծրագրի կատարման մասին հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելուց և ընդունվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում.
11) Հայաստանի Հանրապետության մարզերում դիզելային վառելանյութի վաճառքը մինչև 2016 թվականի նոյեմբերի 1-ն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել՝
ա. ծրագրի կատարման մասին հաշվետվություն,
բ. ֆինանսական հաշվետվություն:
7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանները` յուրաքանչյուրն իր լիազորությունների շրջանակներում վերահսկողություն են իրականացնում ծրագրի կատարման նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Աղյուսակ
Բ Ա Շ Խ Ա Ց ՈՒ Ց Ա Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ
NN |
Անվանացանկ |
Դիզելային վառելանյութի հատկացված քանակը |
1. |
Արագածոտն |
450,000.0 |
2. |
Արարատ |
320,000.0 |
3. |
Արմավիր |
550,000.0 |
4. |
Գեղարքունիք |
1,000,000.0 |
5. |
Լոռի |
750,000.0 |
6. |
Կոտայք |
290,000.0 |
7. |
Շիրակ |
1,120,000.0 |
8. |
Սյունիք |
750,000.0 |
9. |
Վայոց ձոր |
187,000.0 |
10. |
Տավուշ |
400,000.0 |
11. |
«Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ |
28,000.0 |
12. |
«Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ |
10,000.0 |
13. |
«Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ |
2,000.0 |
16. |
ՀՀ ԿԳՆ ՀԱԱՀ «Բալահովտի ուսումնափորձարարական տնտեսություն» |
25,000.0 |
17. |
ՀՀ ԿԳՆ ՀԱԱՀ |
15,000.0 |
18. |
ՀՀ ԿԳՆ ՀԱԱՀ Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն մասնաճյուղի Նալբանդյանի փորձակայան |
3,000.0 |
19 |
ՀՀ ԳՆ (պահուստ) |
100,000.0 |
Ընդամենը |
6,000,000.0 |
Ձև N 1
Հաստատում եմ
ՀՀ ___________________________ մարզպետ
________________________________________
________________________________________
____ ___________ 20 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ _______________________ ՄԱՐԶԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿԸ՝ ԸՍՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ
NN |
Համայնքը |
Հատկացված դիզելային |
Հատկացված դիզելային |
Ընդամենը |
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ |
_________________________ |
(անունը, ազգանունը, ստորագրությունը) |
Ձև N 2
Ց Ա Ն Կ
ՀՀ _____________________ ՄԱՐԶԻ ___________________________ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹ ԳՆԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ
NN |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Անձնագրի տվյալները |
Գնված դիզելային |
Ստորագրությունը |
Ընդամենը |
Համայնքի ղեկավար |
_________________ _____________ |
(Կ.Տ.) (անունը, ազգանունը) (ստորագրությունը) |
Ձև N 3
Հաստատում եմ
մարզպետ
_______________________
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ _________________ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ, ՓԱՍՏԱՑԻ ՎԱՃԱՌՎԱԾ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ
NN |
Համայնքը |
Համայնքի ղեկավարի ազգանունը, անունը |
Համայնքին նախատեսված քանակությունը |
Համայնքում փաստացի վաճառված քանակությունը |
Դիզելային վառելանյութ գնած շահառուների թիվը |
Համայնքի ղեկավարի ստորագրությունը |
Ընդամենը |
Մատակարար կազմակերպության անվանումը |
____________________ |
(Կ.Տ.) (ստորագրությունը) |
Ձև N 4
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ _________________ ՄԱՐԶԻ _______________ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ
NN |
Հողօգտագործողի |
Հողօգտագործողի անձնագրի տվյալները |
Մշակվող հողատարածքի չափը |
Դիզելային վառելանյութի քանակությունը |
Դիզելային վառելանյութի դիմաց վճարված գումարը |
Վճարման ամիսը, ամսաթիվը |
Հողօգտագործողի ստորագրությունը |
Համայնքի ղեկավարի ստորագրությունը |
____________________ |
Ձև N 5
Ա Կ Տ
ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ
Հայաստանի Հանրապետության _______________________________ մարզի ______________________________ համայնքի ղեկավար _________________ -ը, մի կողմից, և ___________________________ ընկերության տնօրեն _________________-ը, մյուս կողմից, սույն ակտով հաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 29 -ի N 59 -Ն որոշման շրջանակներում, համայնքի համար մարզպետի կողմից հաստատված չափաքանակին համապատասխան, _________________________ ընկերության հաշվեհամարին փոխանցված _____________________ դրամի դիմաց մատակարարը 20____ թվականի ___________________-ին համայնքին է հանձնել _________________________ լիտր դիզելային վառելանյութ:
ՀԱՆՁՆԵՑ |
ԸՆԴՈՒՆԵՑ |
______________________-ի տնօրեն
____________________________________
____________________________________ Կ.Տ. |
___________________համայնքի ղեկավար
____________________________________
____________________________________ Կ.Տ. |