ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆՀ-896 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-896 հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունը՝
հրամանագրով հաստատված Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդում ռոտացիոն կարգով ընդգրկվող ներկայացուցիչների ցուցակը (հավելված 2) շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» հասարակական կազմակերպության նախագահ
«ԱրմենՏել» ՀՁ» ՓԲԸ-ի գործադիր գլխավոր տնօրեն
«Լեդա Սիստեմս» ամերիկյան ընկերության մասնաճյուղի գլխավոր տնօրեն
«Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի նախագահ
«Սոլարեն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն
«Մշակ» ՓԲԸ-ի նախագահ
«ԷյչՓիԷլԷյ» ՍՊԸ-ի տնօրեն
«Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ի նախագահ
«Հայլինք» ՍՊԸ-ի տնօրեն
«Վիրաժ Լոջիկ» ամերիկյան ընկերության մասնաճյուղի տնօրեն
«Քրեդենս Սիստեմ» ամերիկյան ընկերության մասնաճյուղի տնօրեն
«Ալգորիթմ-Սերվիս» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
«Արմինկո» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցում» ՓԲԸ-ի նախագահ
«Հայհամակարգիչ կենտրոն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն
«Լինք» ՍՊԸ-ի տնօրեն
«Վեբ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն
«ԷյՓիՋի Լաբս» ՍՊԸ-ի տնօրեն
«Երևանի կապի միջոցների ԳՀԻ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
«Ինտերնետ» Տելեփրեզենտս» ընկերության նախագահ
ՀՀ ԳԱԱ-ի փոխպրեզիդենտ
Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ
«Ինտերնետ միություն» հասարակական կազմակերպության նախագահ
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի «Մեդիա Լաբ Դիջիթլնեյշնզ» կոնսորցիում ծրագրի ղեկավար
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն
«Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
«Ավտոմատ կառավարման համակարգերի ԳՀԻ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի գործադիր տնօրեն
«Եվրասիա» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն
«Ինտերնյուս» հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար
«Իսմա» ՍՊԸ-ի տնօրեն
«Վիասֆեր» տեխնոպարկի նախագահ
«Միգմա» ՍՊԸ-ի տնօրեն
«Յունիքոմփ» ՓԲԸ-ի նախագահ
«Քվանտ» վարժարանի տնօրեն
Երևանի մենեջմենթի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանի ռեկտոր
«Ավիաինֆոտել» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
«Կրթություն հանուն զարգացման» կրթական և բարեսիրական հիմնադրամի նախագահ
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|