ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2016 թվականի N 220-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1262-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի «Արդյունաբերական ընկերությունների կողմից ձեռք բերված ԱՏԳ ԱԱ 2710 19 710-2710 19 980 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ապրանքախմբի ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) մասով վճարված ակցիզային հարկի գումարի վերադարձման կարգը հաստատելու մասին» N 1262-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) կարգի 9-րդ կետում «6-րդ կետով» բառերը փոխարինել «8-րդ կետով» բառերով.
2) որոշման N 1 ձևը «ակցիզային հարկը» բառերից հետո լրացնել «` ընկերության «_______» բանկում գտնվող թիվ ___________ հաշվարկային հաշվեհամարին» բառերով.
3) որոշման N 3 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ձև N 3
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N________
ՆԱԽԿԻՆՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի N 1262-Ն որոշման համաձայն__________________________________ ընկերության (ՀՎՀՀ`__________) կողմից ձեռք բերված ապրանքների համար վճարված _______________________ ակցիզային հարկի գումարները ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` ընկերության «_______» բանկում գտնվող թիվ ___________ հաշվարկային հաշվեհամարին:
_________________________ 201 թ.
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
Կ.Տ.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՀ. Աբրահամյան
2016 թ. մարտի 11
Երևան