ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2011 թվականի N 1024-Ն
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 30.07.15 N 872-Ն)
Համաձայն «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 10-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ և 27-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը լրաց. 30.07.15 N 872-Ն)
1. Սահմանել, որ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունն է:
(1-ին կետը լրաց. 30.07.15 N 872-Ն)
2. Հաստատել`
1) առողջարանային բուժման նպաստի իրավունք տվող հիվանդությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) վարձու աշխատողների ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները վճարելու համար գործատուի ծախսած դրամական միջոցները փոխհատուցելու կարգը` համաձայն N 3 հավելվածի.
4) ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ձևը` համաձայն N 4 հավելվածի.
5) ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լրացման ու տրամադրման կարգը` համաձայն N 5 հավելվածի.
6) օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման համար հիմք համարվելու կարգը` համաձայն N 6 հավելվածի.
7) ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստն ստացողի մահվան պատճառով չստացված նպաստը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը` համաձայն N 7 հավելվածի.
8) հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում վարձու աշխատողին վճարված մայրության նպաստը վերահաշվարկելու և ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը կատարելու կարգը` համաձայն N 8 հավելվածի.
9) ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին ավելի վճարված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների գումարների հետպահումը կատարելու և պակաս վճարված նպաստի գումարը վճարելու կարգը` համաձայն N 9 հավելվածի:
(2-րդ կետը լրաց., փոփ., խմբ. 30.07.15 N 872-Ն)
2.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում համատեղ հաստատել բժշկական հաստատություններն անաշխատունակության թերթիկների ձևաթղթերով ապահովելու կարգը և բժշկական հաստատության` անաշխատունակության թերթիկները լրացնելու և քաղաքացիներին տրամադրելու ներքին կանոնները։
(2.1-ին կետը լրաց. 30.07.15 N 872-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 571-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Տուբերկուլյոզ
Հետինֆարկտային վիճակներ
Ստամոքսի, տասներկումատնյա աղիքի հետվիրահատական վիճակներ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
(վերնագիրը խմբ. 30.07.15 N 872-Ն)
Գ Լ ՈՒ Խ I.
ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
(վերնագիրը խմբ. 30.07.15 N 872-Ն)
1. «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված` վարձու աշխատողին տրվող ժամանակավոր անաշխատունակության նպաստը (այսուհետ` անաշխատունակության նպաստ) և մայրության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` հիմք ընդունելով բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը (այսուհետ` անաշխատունակության թերթիկ): Սույն կարգը չի կարգավորում «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված անձանց մայրության նպաստ նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները:
2. Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է յուրաքանչյուր գործատուն: Եթե վարձու աշխատողը միաժամանակ նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար է (այսուհետ` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ), ապա անաշխատունակության նպաստը, անկախ այլ գործատուների կողմից նպաստ նշանակելու և վճարելու հանգամանքից, հաշվարկում, նշանակում և վճարում է նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ` ծառայություն)՝ իր տարածքային բաժինների (այսուհետ` տարածքային բաժին) միջոցով:
3. Վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը վճարվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից, սակայն մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խումբ սահմանելու (խումբը վերանայելու) կամ աշխատանքից ազատվելու, կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվելու օրը՝ անկախ աշխատանքային պայմանագիրը լուծվելու հանգամանքից:
4. Ժամանակավոր անաշխատունակության 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ աշխատանքային օրերի համար անաշխատունակության նպաստը վճարվում է գործատուի, իսկ 7-րդ աշխատանքային օրվանից սկսած` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերի դրույթները ժամանակավոր անաշխատունակության նույն դեպքի համար կիրառվում են մեկ անգամ` անկախ ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված անաշխատունակության թերթիկների թվից:
5. Գործատուն անաշխատունակության նպաստը հաշվարկում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային (ընդհանուր հանգստյան օրեր չհանդիսացող) օրերի համար: Անաշխատունակության նպաստը հաշվարկելիս ընդհանուր հանգստյան օր է համարվում կազմակերպության կամ տվյալ վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 155-րդ հոդվածի համաձայն սահմանված հանգստյան օրերը:
6. «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ոչ աշխատանքային տոնական և հիշատակի օրերի համար անաշխատունակության նպաստ վճարվում է, եթե այդ օրերը չեն համընկնում ընդհանուր հանգստյան օրերի հետ:
7. Եթե աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տեղափոխվել է ընդհանուր հանգստյան օր, ապա ընդհանուր հանգստյան օրը դիտարկվում է որպես աշխատանքային օր, իսկ տեղափոխված աշխատանքային օրը` ընդհանուր հանգստյան օր:
8. Վարձու աշխատողին տրվող մայրության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար: Օրենքի 13-րդ հոդվածով սահմանված` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ) գտնվելու դեպքում մայրության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է մայրության նպաստ վճարելու մասին գործատուի անհատական իրավական ակտի հիման վրա:
9. Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի (այդ թվում` միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող) մայրության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է հիմնական աշխատավայրի գործատուն: Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդ տալու մասին անհատական իրավական ակտ ընդունելու համար հիմնական աշխատավայրի գործատուի համար հիմք է համարվում անաշխատունակության թերթիկը, իսկ այլ գործատուների համար` անաշխատունակության թերթիկի՝ սույն կարգի 19-րդ կետով սահմանված լուսապատճենը:
10. Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողի (այդ թվում` միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող) մայրության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի այն օրվանից, երբ վարձու աշխատողը բոլոր գործատուների մոտ գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում (միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսանալու դեպքում` նաև ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը):
11. Եթե անաշխատունակության թերթիկը ներկայացվել է օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում, ապա գործատուն հղիության և ծննդաբերության արձակուրդը տրամադրում է սկսած այն օրվանից, երբ վարձու աշխատողը չի ներկայացել աշխատանքի, բայց ունեցել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք:
12. Անաշխատունակության նպաստը և մայրության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում են սույն կարգով նախատեսված փաստաթղթերը ներկայացվելուց հետո` մինչև առաջիկա աշխատավարձը վճարելու օրը:
13. Անաշխատունակության և մայրության նպաստների գումարից եկամտային հարկը հաշվարկվում է «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով և կարգով:
14. Վարձու աշխատողը`
1) անաշխատունակության նպաստը հաշվարկելու, նշանակելու և վճարելու համար գործատուին է ներկայացնում`
ա. բժշկական հաստատության տված անաշխատունակության թերթիկը (օրենքով սահմանված դեպքում` անաշխատունակության թերթիկի՝ սույն կարգի 19-րդ կետով սահմանված լուսապատճենը),
բ. մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման ընթացքում նրա խնամքն իրականացնելու հետևանքով ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ ստանալու դեպքում` առողջարանային ուղեգրի լուսապատճենը,
գ. առողջարանային բուժման նպաստի դեպքում` առողջարանային ուղեգրի լուսապատճենը.
2) մայրության նպաստը հաշվարկելու, նշանակելու և վճարելու համար հիմնական աշխատավայրի գործատուին է ներկայացնում`
ա. բժշկական հաստատության տված անաշխատունակության թերթիկը,
բ. եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` մայրության նպաստը հաշվարկող գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսվանից` օրենքի 22-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված տեղեկանքը.
3) համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստը հաշվարկելու, նշանակելու և վճարելու համար հիմնական աշխատավայրի գործատուին, բացի սույն կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերից, ներկայացնում է`
ա. այլ գործատուի տված փաստաթուղթը (տեղեկանքը կամ հղիության և ծննդաբերության արձակուրդ տրամադրելու հրամանի քաղվածքը) հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի մասին (գործատուի տված փաստաթղթում ներառվում են աշխատանքային պայմանագրի տեսակը (որոշակի կամ անորոշ ժամկետով կնքված), պայմանագիրը կնքելու օրը, ամիսը, տարեթիվը, իսկ եթե աշխատանքային պայմանագիրը կնքվել է որոշակի ժամկետով, նաև պայմանագրի ժամկետի ավարտը՝ անկախ լուծվելու հանգամանքից), ինչպես նաև տարածքային բաժնի տված` օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված տեղեկանքը,
բ. եթե հաշվարկային ժամանակահատվածում վարձու աշխատողն այլ գործատուի մոտ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այլ գործատուի տված տեղեկանքը խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վարձու աշխատողի համար սահմանած (անկախ հաշվարկվելու հանգամանքից) կամ հաշվարկված հիմնական աշխատավարձի չափի մասին,
գ. ըստ անհրաժեշտության (եթե ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու օրվա դրությամբ վարձու աշխատողը նաև անհատ ձեռնարկատեր է)` հարկային մարմնի տված, որպես ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ, իր գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած լինելու և ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու դեպքին նախորդող տարվա` օրենքով սահմանված եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի (եկամտային հարկի) մասին տեղեկանքը` համաձայն սույն կարգով սահմանված ձևի:
15. Օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ և 10-րդ մասերով սահմանված տեղեկանքներն ստանալու համար տարածքային բաժին է ներկայացնում`
1) դիմում, որում նշվում են վարձու աշխատողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, գործատուի (գործատուների) նույնականացման տվյալները (անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը), որի (որոնց) վճարած եկամուտների մասին տեղեկանքը ցանկանում է ստանալ.
2) վարձու աշխատողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը (եթե դիմումում չի նշվել վարձու աշխատողի հանրային ծառայությունների համարանիշը).
3) անաշխատունակության թերթիկի՝ սույն կարգի 19-րդ կետով սահմանված լուսապատճենը:
16. Սույն կարգի 15-րդ կետով սահմանված դիմումը կարող է ներկայացնել նաև այլ անձ: Այդ դեպքում, բացի սույն կարգի 15-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացվում է նաև դիմողի անձնագիրը, ինչպես նաև վարձու աշխատողի կողմից ստորագրված լիազորագիր:
17. Տարածքային բաժինը օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ և 10-րդ մասերով սահմանված՝ այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկանքը դիմումատուին տրամադրում է՝ հիմք ընդունելով հարկային մարմնից Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշմամբ սահմանված կարգով ստացված տեղեկատվությունը: Տեղեկանքը տրամադրվում է փոստային առաքմամբ կամ առձեռն (ստորագրությամբ) վարձու աշխատողին կամ նրա լիազորած անձին տրամադրելու միջոցով: Տեղեկանքում նշվում է.
1) վարձու աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը (հայրանունը` առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը.
2) հաշվարկային ժամանակահատվածում վարձու աշխատողի համար այլ գործատուի հաշվարկված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները՝ ըստ հաշվարկային ժամանակահատվածի ամիսների և դիմումում նշված գործատուների.
3) եթե վարձու աշխատողը հաշվարկային ժամանակահատվածում գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում՝ խնամքի արձակուրդի ժամանակահատվածի սկիզբը և ավարտը` ըստ դիմումում նշված գործատուների.
4) եթե վարձու աշխատողը հաշվարկային ժամանակահատվածում գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ կամ հղիության և ծննդաբերության արձակուրդում՝ ժամանակավոր անաշխատունակության կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի սկիզբը և ավարտը, այդ ժամանակահատվածի համար վճարված անաշխատունակության (մայրության, իսկ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը` հղիության և ծննդաբերության) նպաստի գումարը:
18. Գործատուն լրացնում է անաշխատունակության թերթիկի (սույն կարգով նախատեսված դեպքում` անաշխատունակության թերթիկի լուսապատճենի) համապատասխան տողերը և ներկայացված փաստաթղթերի հիման վրա նշանակում է անաշխատունակության նպաստը:
19. Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի հիմնական աշխատավայրի գործատուն անաշխատունակության թերթիկի հիման վրա նշանակում է անաշխատունակության կամ մայրության նպաստը` մինչև իր կողմից անաշխատունակության թերթիկի համապատասխան տողերը լրացնելը` անաշխատունակության թերթիկի լուսապատճենի առաջին էջում կատարելով «Բնօրինակը գտնվում է --------------------- կազմակերպությունում» գրառումը և ստորագրությամբ հաստատելով (կնիքի առկայության դեպքում` կնքում է) անաշխատունակության թերթիկի լուսապատճենը, որը`
1) այլ գործատուի կամ տարածքային բաժնի համար հիմք է տվյալ վարձու աշխատողին անաշխատունակության նպաստ նշանակելու համար.
2) այլ գործատուի համար հիմք է վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդ ձևակերպելու համար.
3) ըստ անհրաժեշտության` վարձու աշխատողը ներկայացնում է սույն կարգի 15-րդ կետով սահմանված կարգով տեղեկանքներն ստանալու համար:
20. Վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը և մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկուերորդ ամսվա 1-ից մինչև ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածի (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (հաշվարկված) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
21. Սույն կարգի իմաստով վարձու աշխատողին վճարված եկամուտ (այսուհետ` եկամուտ) են համարվում`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները.
2) անաշխատունակության և մայրության (մինչև 2015 թվականի հունվարի 1-ը` հղիության և ծննդաբերության) նպաստները:
22. Սույն կարգի 21-րդ կետի 2-րդ ենթակետում նշված անաշխատունակության կամ մայրության (մինչև 2015 թվականի հունվարի 1-ը` հղիության և ծննդաբերության) նպաստի՝ հաշվարկային ժամանակահատված ներառված օրերի համար հաշվարկված չափը որոշելու համար անձին վճարված անաշխատունակության կամ մայրության (մինչև 2015 թվականի հունվարի 1-ը` հղիության և ծննդաբերության) նպաստի ընդհանուր գումարը բաժանվում է ժամանակավոր անաշխատունակության (հղիության և ծննդաբերության արձակուրդի) ժամանակահատվածի օրացուցային օրերի թվի վրա և բազմապատկվում է հաշվարկային ժամանակահատվածի ու ժամանակավոր անաշխատունակության (հղիության և ծննդաբերության արձակուրդի) ժամանակահատվածի համընկնող օրացուցային օրերի թվով:
23. Եթե հաշվարկային ժամանակահատվածը ներառում է նաև վարձու աշխատողի` խնամքի արձակուրդում գտնվելու ամիսներ, ապա այդ ամիսներից յուրաքանչյուրի համար որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի պաշտոնի համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված (անկախ հաշվարկվելու հանգամանքից) կամ հաշվարկված հիմնական աշխատավարձը:
24. Անաշխատունակության նպաստի և մայրության նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս գործատուն հաշվառում է հաշվարկային ժամանակահատվածի համար (անկախ այդ ժամանակահատվածում իր և վարձու աշխատողի աշխատանքային հարաբերությունների անընդհատությունից) միայն իր կողմից վարձու աշխատողին վճարած (հաշվարկած) եկամուտը՝ բացառությամբ օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ և 10-րդ կետերով սահմանված դեպքերի:
25. Համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հիմնական աշխատավայրի գործատուն օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված դեպքում հաշվարկային ժամանակահատվածի համար այլ գործատուի (որի հետ ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողը գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ) վճարած եկամուտը հաշվառում է` անկախ տվյալ ժամանակահատվածում այդ գործատուի և վարձու աշխատողի աշխատանքային հարաբերությունների անընդհատությունից:
26. Վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը հաշվարկվում է սույն կարգի համաձայն հաշվարկված միջին ամսական աշխատավարձի 80 տոկոսից: Եթե միջին ամսական աշխատավարձի 80 տոկոսը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի (այսուհետ` նվազագույն ամսական աշխատավարձ) տասնապատիկը, ապա անաշխատունակության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի տասնապատիկից:
27. Մայրության նպաստ նշանակելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` մայրության նպաստը հաշվարկող գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա նրա միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս օրենքով սահմանված կարգով հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում` մինչև մայրության նպաստը հաշվարկող գործատուի մոտ աշխատանքի անցնելը նրան այլ գործատուի վճարած եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չի գտնվել:
28. Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հիմնական գործատուն եկամտում հաշվառում է նաև՝
1) հաշվարկային ժամանակահատվածի համար այլ գործատուի (գործատուների) կողմից հաշվարկած եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է.
2) եթե վարձու աշխատողը հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի մոտ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում՝ խնամքի արձակուրդի՝ հաշվարկային ժամանակահատվածի հետ համընկնող յուրաքանչյուր ամսվա հաշվով այլ գործատուի կողմից վարձու աշխատողի համար սահմանած օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված հիմնական աշխատավարձի չափով գումար.
3) ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվան նախորդող տարվա՝ օրենքի 22-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ հանդիսացել է նաև ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ և ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը:
29. Սույն կարգի 28-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված՝ միջին ամսական աշխատավարձում հաշվառվող գումարը համամասնորեն նվազեցվում է, եթե համաձայն ներկայացված տեղեկատվության՝
1) վարձու աշխատողն այլ գործատուի հետ կնքել է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր և որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվում է ավելի վաղ, քան հղիության և ծննդաբերության արձակուրդը (անկախ պայմանագիրը լուծելու հանգամանքից).
2) գործատուի հետ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է մինչև աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը, բայց հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում.
3) այլ գործատուի հետ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտը:
30. Սույն կարգի 29-րդ կետում նշված համամասնությունը որոշվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի առաջին օրվանից մինչև աշխատանքային պայմանագիրը լուծելու կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտի կամ ժամկետից շուտ լուծելու օրն ընկած ժամանակահատվածի օրերի թիվը հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի օրերի թվին բաժանելու միջոցով:
31. Վարձու աշխատողի (այդ թվում` միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող) մայրության նպաստը հաշվարկվում է սույն կարգի համաձայն հաշվարկված միջին ամսական աշխատավարձից: Եթե վարձու աշխատողի` սույն կարգի համաձայն հաշվարկված միջին ամսական աշխատավարձը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկը, ապա մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկից: Եթե այդ աշխատավարձը պակաս է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, ապա մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից:
32. Եթե գործատուն (մայրության նպաստի դեպքում` հիմնական աշխատավայրի) օրենքով սահմանված կարգով ազատված է հարկային գործակալի պարտավորությունից, ապա անաշխատունակության նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները և մայրության նպաստը վարձու աշխատողին նշանակում և վճարում է ծառայությունը՝ հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը: Եթե հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուն (այդ թվում` հիմնական աշխատավայրի) իր հայեցողությամբ, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, հանդես է գալիս որպես հարկային գործակալ, ապա վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը կամ մայրության նպաստը նշանակում և վճարում է գործատուն (այդ թվում` հիմնական աշխատավայրի)` ընդհանուր հիմունքներով:
Գ Լ ՈՒ Խ II.
ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԻՐԵՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՆՁԻՆ ՏՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
(վերնագիրը խմբ. 30.07.15 N 872-Ն)
33. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին տրվող անաշխատունակության նպաստը կամ մայրության նպաստը անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում հաշվարկում, նշանակում և վճարում է ծառայությունը` իր տարածքային բաժինների միջոցով: Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողին տրվող անաշխատունակության նպաստը հաշվարկվում է ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձանց համար սահմանված ընդհանուր հիմունքներով:
34. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին անաշխատունակության նպաստը կամ մայրության նպաստը վճարվում է օրենքով սահմանված ժամանակաշրջանի բոլոր օրացուցային օրերի համար, սակայն մինչև օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելը (բացառությամբ ժամանակավոր դադարեցման) կամ նոտարի պաշտոնավարման ավարտը (գործունեության դադարեցումը): Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին անաշխատունակության նպաստ կամ մայրության նպաստ չի վճարվում, եթե ժամանակավոր անաշխատունակությունը ծագել է օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումից (այդ թվում` ժամանակավոր դադարեցումից) կամ նոտարի պաշտոնավարման ավարտի օրվանից հետո: Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքում՝ գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու օրվանից: Անհատ ձեռնարկատիրոջ ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու օրը գործունեությունը դադարեցնելու պետական գրանցման օրն է, ժամանակավոր դադարեցման օրը` իր հաշվառման վայրի հարկային տեսչություն ներկայացրած` անորոշ կամ որոշակի ժամկետով գործունեություն չիրականացնելու (գործատու չհանդիսանալու` վարձու աշխատող չունենալու և ֆիզիկական անձանց աշխատանքը, ծառայությունները փաստացի չօգտագործելու, ինչպես նաև` որպես հարկային գործակալ ֆիզիկական անձանց կամ ոչ ռեզիդենտ կազմակերպություններին եկամուտներ փաստացի չվճարելու) մասին հայտարարությունում նշված օրը: Նոտարի գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու օրը հղիության և ծննդաբերության հիմքով նոտարի գործունեությունը կասեցնելու առաջին օրն է: Եթե անաշխատունակության թերթիկը ներկայացվել է նրանում նշված ժամկետից հետո, սակայն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում, նոտարի գործունեությունը կասեցվում է սկսած այն օրվանից, երբ նոտարը չի ներկայացել աշխատանքի, սակայն ոչ ավելի վաղ, քան անաշխատունակության թերթիկում նշված` հղիության և ծննդաբերության պատճառով ծագած ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը:
35. Ծառայությունը, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին նպաստ վճարելիս, եկամտային հարկը հաշվարկում և գանձում է հարկային գործակալի կողմից եկամտային հարկը հաշվարկելու և գանձելու համար սահմանված կարգով:
36. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձն իրեն տրվող անաշխատունակության նպաստը կամ մայրության նպաստը նշանակելու և վճարելու համար իր պետական գրանցման վայրի տարածքային բաժին է ներկայացնում`
1) դիմում, որում նշվում են դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն և հարկ վճարողի հաշվառման համարը, բանկային հաշվի համարը, որին պետք է փոխանցել անաշխատունակության կամ մայրության նպաստի գումարը.
2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, բժշկական հաստատության տված անաշխատունակության թերթիկը (օրենքով սահմանված դեպքում` անաշխատունակության թերթիկի լուսապատճենը).
3) հարկային մարմնի տված` ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու օրվա դրությամբ, որպես ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ, իր գործունեությունը դադարեցրած լինելու և ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու դեպքին նախորդող տարվա` օրենքով սահմանված եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի (եկամտային հարկի) մասին տեղեկանքը` համաձայն սույն կարգով սահմանված ձևի.
4) ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի դեպքում` հիվանդ երեխայի անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը, իսկ մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման դեպքում` նաև առողջարանային ուղեգրի լուսապատճենը:
37. Ծառայությունը, հիմք ընդունելով ներկայացրած փաստաթղթերը, դրանք ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում հաշվարկում, նշանակում և վճարում է անաշխատունակության կամ մայրության նպաստ: Եթե ներկայացված փաստաթղթերը բավարար չեն անաշխատունակության կամ մայրության նպաստ նշանակելու համար, կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը միաժամանակ նաև վարձու աշխատող է, ապա անաշխատունակության նպաստ կամ մայրության նպաստ չնշանակելու որոշման մասին պատշաճ կարգով տեղեկացնում է դիմումատուին` նշելով պատճառները: Եթե անաշխատունակության նպաստ կամ մայրության նպաստ չնշանակելու պատճառները վերացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում, ապա դիմելու օր (սույն կետում նշված մեկամսյա ժամկետը կիրառելու առաջին օր) է համարվում այդ փաստաթղթերը ներկայացնելու դիմումը ծառայություն ներկայացնելու օրը:
38. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի անաշխատունակության նպաստը կամ մայրության նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով` սույն կարգի 36-րդ կետի 1-ին ենթակետում նշված բանկային հաշվի համարին փոխանցելու միջոցով:
39. Ծառայությունը, մինչև յուրաքանչյուր ամսվա 15-րդ աշխատանքային օրը, նախորդ ամսվա ընթացքում իր նշանակած (հաշվարկած, վերահաշվարկած) նպաստների վերաբերյալ հարկային մարմին է ներկայացնում հետևյալ տեղեկատվությունը`
1) ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի և հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուի վարձու աշխատողի ազգանունը, անունը, հարկ վճարողի հաշվառման համարը, անձնագրի սերիան ու համարը, գրանցման վայրի հասցեն, հանրային ծառայությունների համարանիշը.
2) ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի սկիզբը և վերջը, ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա (հաշվարկային ժամանակահատվածի)` օրենքով սահմանված եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի չափը, հաշվարկված նպաստի չափը:
40. Հարկային մարմինը սույն կարգի 39-րդ կետով սահմանված տեղեկատվությունն արտացոլում է համապատասխան տեղեկատվական բազայում:
41. Եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի (այդ թվում` միաժամանակ վարձու աշխատող հանդիսացող) միջին ամսական եկամտի 80 տոկոսը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկը, ապա անաշխատունակության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից: Եթե այդ եկամուտը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկը, ծառայությունը մայրության նպաստը հաշվարկում է նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից:
42. Եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը չունի ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա` օրենքով սահմանված եկամտային հարկով հարկվող օբյեկտ համարվող եկամուտ կամ միջին ամսական եկամուտը պակաս է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, ապա ծառայությունը մայրության նպաստը հաշվարկում է նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից:
Գ Լ ՈՒ Խ III.
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՆՊԱՍՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
43. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկում (այսուհետ` քրեակատարողական հիմնարկ) գտնվող ազատազրկված դատապարտյալի (այսուհետ` դատապարտյալ) համար հաշվարկվում և վճարվում են միայն հիվանդության, մայրության նպաստներ` ընդհանուր հիմունքներով:
44. Դատապարտյալին անաշխատունակության թերթիկ տալիս է քրեակատարողական հիմնարկի կամ քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի վարչական տարածքն սպասարկող առողջապահական կազմակերպությունը:
45. Տևական հիվանդության դեպքում դատապարտյալը բժշկասոցիալական փորձաքննության է ուղեգրվում ժամանակավոր անաշխատունակությունն սկսելու օրվան հաջորդող 80-րդ օրը (ոչ աշխատանքային օր լինելու դեպքում` դրան նախորդող աշխատանքային օրը)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Գ Լ ՈՒ Խ IV.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
46. Եթե ժամանակավոր անաշխատունակության նպաստի կամ մայրության նպաստի (հղիության և ծննդաբերության արձակուրդի) իրավունքն առաջացել է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը, ապա անաշխատունակության (մայրության) նպաստը և այն հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում են մինչև «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-206-Ն Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով (պայմաններով):
Ձև
___________________________________ |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N ___________ _____ ________ 20 ____ թ.
ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԻՐԵՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՆՁԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻՆ ՆԱԽՈՐԴՈՂ ՏԱՐՎԱ՝ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԵԿԱՄՏԻ ԵՎ ԵԿԱՄՏԱՅԻՆ
ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
|||||||
2. Անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը |
|||||||
3. Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը |
|||||||
4. Հանրային ծառայությունների համարանիշը կամ համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը |
|||||||
5. Պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը |
|||||||
6. Գործունեությունն սկսելու (վերսկսելու) օրը, ամիսը, տարեթիվը |
|||||||
7. Հաշվետու ժամանակաշրջանը (ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարին) |
|||||||
8. Ընթացիկ տարում ձեռնարկատիրական գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու օրը, ամիսը |
|||||||
9. Ընթացիկ տարում ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու օրը, ամիսը |
|||||||
10. Հաշվետու ժամանակաշրջանի եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի (բացառությամբ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եկամուտների) չափը |
|||||||
11. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դրույքաչափով եկամտային հարկ վճարելու դեպքում` հաշվետու ժամանակաշրջանում` |
|||||||
- վճարված եկամտային հարկի գումարը (թվերով և տառերով) |
|||||||
- եկամտային հարկ վճարած ամիսների թիվը |
|||||||
12. Անձի` տեղեկանքի համար դիմելու օրվա դրությամբ հարկային պարտավորությունները կատարած լինելու կամ չլինելու մասին նշում |
ՀՏ-ի պետ |
____________________________________ |
Կատարող |
____________________________________ |
Կ.Տ. |
(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 16.01.14 N 22-Ն, խմբ. 30.07.15 N 872-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՏՈՒԻ ԾԱԽՍԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ
(վերնագիրը խմբ. 30.07.15 N 872-Ն)
1. Գործատուն վարձու աշխատողներին ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների (այսուհետ` նպաստ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարը վճարում է տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի հաշվին` վճարված նպաստի գումարի չափով նվազեցնելով տվյալ ամսվա համար վճարվող եկամտային հարկի գումարները:
2. Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի գումարները բավարար չեն նպաստը վճարելու համար, ապա գործատուն նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին վճարվող գումարների պակասող մասը (այսուհետ` գործատուին փոխհատուցման ենթակա գումար) վճարում է իր միջոցներից, որը գործատուին փոխհատուցում է սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ` ծառայություն):
3. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից գործատուին փոխհատուցման ենթակա գումարը վճարվում է հարկային մարմին ներկայացված տեղեկանքի (համաձայն ձևի) հիման վրա` դրան կցելով հաշվետու ամսվա ընթացքում վճարված նպաստների նշանակման և վճարման համար հիմք հանդիսացած ժամանակավոր անաշխատունակության թերթիկների լուսապատճենները:
4. Հարկային մարմինը 10 օրացուցային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը, նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման համապատասխանությունն օրենքին, հաստատում (կնքում) է տեղեկանքը և վերադարձնում գործատուին` սույն կարգով սահմանված դեպքում նշելով փոխհատուցման ենթակա գումարը կամ գրավոր մերժում է տեղեկանքը հաստատելը` նշելով մերժման պատճառը և գործատուի հետագա գործողությունները:
5. Տեղեկանքը հաստատելը մերժվում է, եթե`
1) փաստաթղթերում ներկայացված տեղեկությունները թերի են.
2) տեղեկանքում ներկայացված տեղեկություններում առկա է թվաբանական սխալ.
3) նպաստը հաշվարկվել, նշանակվել և վճարվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ կամ նպաստի հաշվարկման մեջ առկա է թվաբանական սխալ, և հարկային մարմնի կողմից կատարված վերահաշվարկի արդյունքում պարզվում է, որ առկա չէ փոխհատուցման ենթակա գումար կամ առկա է այլ գումար:
6. Սույն կարգի 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում` մերժման հիմքերը վերացվելուց ու հարկային մարմին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց հետո 5 օրացուցային օրվա ընթացքում հարկային մարմինը հաստատում (կնքում) ու գործատուին է վերադարձնում տեղեկանքը:
7. Գործատուն հարկային մարմնի հաստատած (կնքած) տեղեկանքը ներկայացնում է ծառայություն:
8. Ծառայությունը, հաստատած (կնքած) տեղեկանքը ներկայացվելուց հետո մեկ ամսվա ընթացքում, գործատուին փոխհատուցման ենթակա գումարը փոխանցում է նրա բանկային հաշվեհամարին:
Ձև
Փաստաթղթի հերթական համարը _________
_____________ 20 ____ թ.
(լրացվում է հարկային մարմնի կողմից)
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
||||||||
Կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը) |
||||||||
Գտնվելու (բնակության) վայրը |
||||||||
Հեռախոսահամարը |
||||||||
Նպաստը վճարելու ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը) |
||||||||
Տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի գումարը, որի հաշվին վճարվել են ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները (թվերով և տառերով) |
||||||||
ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին վճարման ենթակա (վճարված) ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հանրագումարը (թվերով և տառերով), այդ թվում` |
||||||||
ա) մայրության նպաստ (թվերով և տառերով) |
||||||||
բ) ժամանակավոր անաշխատունակության նպաստներ |
||||||||
Փոխհատուցման ենթակա գումարը (թվերով և տառերով) |
Առդիր _______ թերթ |
—— ————————20 ____ թ. |
Կազմակերպության ղեկավար կամ անհատ ձեռնարկատեր | ___________________________ Կ.Տ. (անունը, ազգանունը, ստորագրությունը) |
Ուսումնասիրվել է ներկայացված տեղեկատվությունը և նպաստի հաշվարկման համապատասխանությունն օրենքին:
Գործատուին փոխհատուցման ենթակա գումարի չափը կազմում է |
________________________ դրամ: |
ՀՏ-ի մասնագետ ____________________________________ | |
Կ.Տ. | |
ՀՏ-ի պետ _______________________________________ (անունը, ազգանունը, ստորագրությունը) |
|
——— ——————- 20 ____ թ. |
|
Կազմակերպության ղեկավար կամ անհատ ձեռնարկատեր |
____________________________________ |
(հավելվածը փոփ. 29.12.11 N 1863-Ն, փոփ., լրաց. 16.01.14 N 22-Ն, խմբ. 30.07.15 N 872-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման |
Ձ Ե Վ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԻ
Սերիա N
ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿ
Տրված է _______20 թ.
Հիվանդության պատմություն (քարտ) N _________
ՆԱԽՆԱԿԱՆ-ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
N ________________ ԹԵՐԹԻԿԻ
(համապատասխանն ընդգծել)
(ամսաթիվը, ամիսը)
_________________________________________________________________Կ.Տ.
(թերթիկը տրամադրող բժշկի պաշտոնը, ազգանունը և ստորագրությունը)
_____________________________________________________________________
(բուժհիմնարկի անվանումն ու գտնվելու վայրը)
_______________________________________ ____ I___ _I _______________ I I I I I I I I I
(անաշխատունակի ազգանունը, անունը, հայրանունը) (ծննդյան օրը, ամիսը, տարին) (հանրային ծառայությունների համարանիշը)
____________________________________________________________________
(բնակության վայրը)
_____________________________________________________________________
Հ Ա Տ Մ Ա Ն Գ Ի Ծ
ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿ Սերիա N | Բուժհիմնարկի Կ.Տ. |
ՆԱԽՆԱԿԱՆ - ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ N__________ (համապատասխանն ընդգծել) |
ԹԵՐԹԻԿԻ |
_____________________________________________________________________
(բուժհիմնարկի անվանումն ու գտնվելու վայրը)
Տրված է ______________20 թ.___ |
(ամսաթիվը, ամիսը) |
_______________________________________ ____ I___ _I _______________ I I I I I I I I I
(անաշխատունակի ազգանունը, անունը, հայրանունը) (ծննդ. օրը, ամիսը, տարին) (հանրային ծառայությունների համարանիշը)
| ||||||||
| ||||||||
________________________________________________________________________________________________________ | ||||||||
(խնամքի անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում նշել հիվանդի ա.ա.հ., ծննդ. օրը, ամիսը, տարին ու դիագնոզը) | ||||||||
| ||||||||
|
ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ |
ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՐԱԾ ԱՆՁԻ (ԱՆՁԱՆՑ) | ||
սկիզբը |
վերջը |
պաշտոնը և ա.ա.հ. |
ստորագրությունը |
Անաշխատունակության թերթիկ | Սերիա N |
Կ.Տ. |
ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ__________________________ ____________________________________
(ամսաթիվը և ամիսը` բառերով կամ այլ նշումներ) (բժշկի պաշտոնը, ազգանունը և ստորագրությունը)
ԼՐԱՑՎՈՒՄ Է ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ (ՄԻԱՅՆ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻ ԴԵՊՔՈՒՄ)
_________________________________________________________________________________________________________________________________
Բացակայել է _______________-ից | ______________-ը (ներառյալ) | _____________________ |
օրը, ամիսը, տարին |
օրը, ամիսը, տարին |
(անմիջական ղեկավարի ա.ա.հ. և ստորագրությունը) |
Աշխատանքային պայմանագրի տեսակը` | Աշխատանքային շաբաթի | |
տևողությունը | ||
□ անորոշ ժամկետով |
□ հնգօրյա | |
□ որոշակի ժամկետով |
□ վեցօրյա | |
____________________________________________________________________________________________ | ||
(համապատասխանը նշել) |
Տվյալ կազմակերպությունում աշխատում է 20 __ թ. _________________-ի ____ -ից:
ԹՎԵՐՈՎ |
ԲԱՌԵՐՈՎ | ||
1. |
Միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար հիմք հանդիսացող եկամտի չափը (դրամ), այդ թվում` |
||
1.1. |
նպաստը հաշվարկող գործատուի (մայրության նպաստի դեպքում, ըստ անհրաժեշտության, բոլոր գործատուների) կողմից վճարված (հաշվարկած) եկամտի չափը (դրամ) |
||
1.2. |
այլ գործատուի կողմից վճարված (հաշվարկած) եկամտի չափը (դրամ) |
||
1.3. |
Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի եկամտի չափը (դրամ) |
||
2. |
Միջին ամսական աշխատավարձի չափը (դրամ) |
||
3. |
Աշխատանքային կամ օրացուցային օրերի քանակը, որոնց համար հաշվարկվել է նպաստը |
||
4. |
Հաշվարկված (վճարված) նպաստի չափը (դրամ), այդ թվում` |
||
4.1. |
գործատուի միջոցների հաշվին (դրամ) |
||
4.2. |
ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին (դրամ) |
||
5. |
Հաշվարկված եկամտային հարկի չափը (դրամ) |
ԼՐԱՑՎՈՒՄ Է ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ ԿՈՂՄԻՑ (ՄԻԱՅՆ ԱՁ-Ի ԿԱՄ ՆՈՏԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ)
ԹՎԵՐՈՎ |
ԲԱՌԵՐՈՎ | ||
1. |
Միջին ամսական եկամուտը հաշվարկելու համար հիմք հանդիսացած տարեկան եկամտի չափը (դրամ) |
||
2. |
Հաշվարկված միջին ամսական եկամուտը (դրամ) |
||
3. |
Օրացուցային օրերի քանակը, որոնց համար հաշվարկվել է նպաստը |
||
4. |
Հաշվարկված նպաստի չափը (դրամ) |
______________________________________________________________________________
(նպաստի չափը հաշվարկող պաշտոնատար անձի պաշտոնը,ազգանունը և ստորագրությունը) Կ.Տ.
ԼՐԱՑՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿԱՄ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ ԿՈՂՄԻՑ ՆՊԱՍՏԸ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
ԹՎԵՐՈՎ |
ԲԱՌԵՐՈՎ | ||
1. |
Վերահաշվարկված նպաստի չափը, դրամ |
||
2. |
Վերահաշվարկված նպաստից հաշվարկված եկամտային հարկի չափը (միայն վարձու աշխատողի դեպքում), դրամ |
||
3. |
Վճարման ենթակա գումարի չափը, դրամ |
||
4. |
Հետպահվող գումարի չափը, դրամ |
______________________________________________________________________________
(նպաստի չափը հաշվարկող պաշտոնատար անձի պաշտոնը,ազգանունը և ստորագրությունը)
Կ.Տ.
(հավելվածը փոփ. 16.01.14 N 22-Ն, խմբ., լրաց. 30.07.15 N 872-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԻ ԼՐԱՑՄԱՆ ՈՒ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
Գ Լ ՈՒ Խ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են բժշկական հաստատությունների կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկի (այսուհետ` անաշխատունակության թերթիկ) լրացման և տրամադրման կանոնները:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետով հաստատված ձևի անաշխատունակության թերթիկը քաղաքացու ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը հաստատող փաստաթուղթ է:
(2-րդ կետը փոփ. 30.07.15 N 872-Ն)
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը անաշխատունակության թերթիկների ձևաթղթերի տրամադրումն ապահովում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը:
(3-րդ կետը փոփ. 30.07.15 N 872-Ն)
4. Ամբուլատոր պայմաններում բուժման անհրաժեշտության հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում (այդ թվում` ընտանիքի հիվանդ անդամի խնամքի անհրաժեշտության դեպքում) անաշխատունակության թերթիկները տրամադրում են պոլիկլինիկաների, գյուղական բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, առողջության առաջնային պահպանման կենտրոնների, ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային անկախ պրակտիկաների բուժող բժիշկները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող ժամանակավոր անաշխատունակության փորձաքննության հիման վրա:
(4-րդ կետը փոփ. 30.07.15 N 872-Ն)
5. Անաշխատունակության թերթիկները տրամադրվում են «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների իրավունք ունեցող, ինչպես նաև «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն գործազուրկի կարգավիճակ ստացած անձանց` հետևյալ դեպքերում`
1) հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության.
2) պրոթեզավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության.
3) առողջարանային բուժման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության.
4) հղիության ու ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության.
5) ընտանիքի անդամի հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած խնամքի անհրաժեշտության:
(5-րդ կետը լրաց. 17.04.14 N 452-Ն, փոփ. 30.07.15 N 872-Ն)
5.1 Հղիության ու ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում անաշխատունակության թերթիկ տրվում է նաև «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` չաշխատող, սակայն մայրության նպաստի իրավունք ունեցող անձանց:
(5.1-ին կետը լրաց. 30.07.15 N 872-Ն)
Գ Լ ՈՒ Խ II
ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
6. Անաշխատունակության թերթիկը, բացառությամբ հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքի, քաղաքացուն տրվում է (բացվում է) այն ստանալու համար քաղաքացու դիմելու (ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու) օրը:
(6-րդ կետը փոփ., լրաց. 30.07.15 N 872-Ն)
7. Անաշխատունակության թերթիկները լրացվում են հայերեն` ընթեռնելի ձեռագրով, առանց ջնջումների: «Եզրափակիչ ախտորոշում» սյունակում պարտադիր նշվում է հիվանդի ախտորոշումը` ելնելով հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչով սահմանված եզրույթներից՝ այն չփոխարինելով հիվանդության ախտանշաններով կամ համախտանիշներով:
(7-րդ կետը խմբ. 30.07.15 N 872-Ն)
7.1. Սույն կարգի խախտմամբ լրացված անաշխատունակության թերթիկները համարվում են սխալ լրացված:
(7.1-ին կետը լրաց. 30.07.15 N 872-Ն)
7.2. Սխալ լրացված և քաղաքացուն չտրված կամ տրված, սակայն նրա կողմից վճարման չներկայացված անաշխատունակության թերթիկն ուղղման ենթակա չէ: Դրա փոխարեն սույն կարգով սահմանված կարգով տրվում է նոր անաշխատունակության թերթիկ:
(7.2-րդ կետը լրաց. 30.07.15 N 872-Ն)
7.3. Եթե սխալ լրացված և քաղաքացուն տրված անաշխատունակության թերթիկը քաղաքացու կողմից արդեն ներկայացվել է վճարման, ապա կատարված ուղղումները հաստատվում են բժշկական հաստատության կնիքով և տնօրենի ստորագրությամբ՝ նշելով ուղղման հիմքերը:
(7.3-րդ կետը լրաց. 30.07.15 N 872-Ն)
8. Եթե ամբուլատոր պայմաններում բուժման անհրաժեշտության հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում հիվանդը հոսպիտալացվում է, ապա հիվանդին և (կամ) նրան խնամող անձին տրամադրվում է անաշխատունակության թերթիկ` որպես անաշխատունակության ժամանակահատվածի վերջին օր նշելով հոսպիտալացմանը նախորդող օրը, իսկ աշխատանքի ներկայանալու օրը նշելու համար նախատեսված տողում նշվում է` «Հիվանդը հոսպիտալացվել է»:
(8-րդ կետը փոփ. 30.07.15 N 872-Ն)
9. 15 օրվանից ավելի տևողությամբ ժամանակավոր անաշխատունակության դեպքում, անաշխատունակ անձի կամ նրան խնամող անձի պահանջով, յուրաքանչյուր 15-րդ օրվանից հետո ժամանակավոր անաշխատունակության փաստացի օրերի համար տրվում է անաշխատունակության թերթիկ, որի աշխատանքի ներկայանալու օրը նշելու համար նախատեսված տողում կատարվում է «Շարունակելի» նշումը:
(9-րդ կետը խմբ. 30.07.15 N 872-Ն)
10. Սույն կարգի 9-րդ կետում և 12.1-ին կետի 3-րդ ենթակետում նշված դեպքերում ժամանակավոր անաշխատունակության յուրաքանչյուր հաջորդ ժամանակահատվածի համար տրվող անաշխատունակության թերթիկում նշվում են նաև նախորդ անաշխատունակության թերթիկի սերիան ու համարը, «Անաշխատունակության սկիզբը» սյունակում` նախորդ անաշխատունակության թերթիկի «Անաշխատունակության վերջը» սյունակում նշված օրվան հաջորդող օրը:
(10-րդ կետը խմբ. 30.07.15 N 872-Ն)
10.1. Սույն կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 25-րդ և 26-րդ կետերով սահմանված կարգի խախտմամբ լրացված անաշխատունակության թերթիկները չեն համարվում ժամանակավոր անաշխատունակության նույն դեպքի համար տրված (շարունակելի չեն):
(10.1-ին կետը լրաց. 30.07.15 N 872-Ն)
11. Անաշխատունակության թերթիկը կորցնելու դեպքում` անաշխատունակության թերթիկ տվող մարմինը քաղաքացուն տալիս է կրկնօրինակ` հիմք ընդունելով գործատուի կամ սոցիալական ապահովության պետական ծառայության տված` տվյալ ժամանակահատվածի համար քաղաքացուն ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստ նշանակված չլինելու մասին տեղեկանքը:
(11-րդ կետը փոփ. 30.07.15 N 872-Ն)
11.1. Տնային կանչի կամ ամբուլատոր այցի հիման վրա անաշխատունակության թերթիկը քաղաքացուն տրվում է (բացվում է) մինչև 5 օրացուցային օրվա համար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատության բուժող բժշկի կողմից, որից հետո անաշխատունակության ժամկետի յուրաքանչյուր երկարաձգում կատարվում է տվյալ հաստատության` սույն կետում նշված հանձնաժողովի, իսկ դրա բացակայության դեպքում` տնօրենի համաձայնությամբ` նկարագրելով տվյալ հիվանդության ախտորոշման հիմնավորումը, ընթացքը և կատարված լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունում տվյալ հիվանդին բուժող բժիշկը, առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժիշկը, փորձաքննության գծով տնօրենի տեղակալը, իսկ այդ պաշտոնի բացակայության դեպքում` ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատության տնօրենը (այսուհետ` հանձնաժողով):
(11.1-ին կետը լրաց. 30.07.15 N 872-Ն)
12. Հիվանդանոցային պայմաններում բուժման անհրաժեշտության դեպքում քաղաքացուն կամ հիվանդ երեխա խնամող անձին բուժման ամբողջ ժամանակահատվածի համար տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ:
(12-րդ կետը խմբ. 30.07.15 N 872-Ն)
12.1. Հիվանդանոցային բժշկական հաստատությունից (ստացիոնարից) դուրս գրվելիս ժամանակավոր անաշխատունակության թերթիկում որպես անաշխատունակության ժամանակահատվածի վերջին օր նշվում է (ժամանակավոր անաշխատունակության թերթիկը փակվում է)`
1) դուրս գրվելու օրը, եթե հիվանդը դուրս է գրվել` էպիկրիզում «առողջացում» գրառմամբ, գործնականում առողջ է` լրիվ ապաքինվել է: Եթե «առողջացում» գրառմամբ դուրս գրվելիս հիվանդը կարիք ունի ամբուլատոր պայմաններում ևս մի քանի օր բուժումը շարունակելու կամ, բուժող բժշկի գնահատմամբ` միջավայրին հարմարվելու, ապա որպես անաշխատունակության ժամանակահատվածի վերջին օր կարող է նշվել առավելագույնը հիվանդանոցային բժշկական հաստատությունից (ստացիոնարից) դուրս գրվելու օրվան հաջորդող 3-րդ օրացուցային օրը.
2) դուրս գրվելու օրվան հաջորդող առավելագույնը` 7-րդ օրացուցային օրը, եթե հիվանդը դուրս է գրվել` էպիկրիզում «լավացմամբ» գրառմամբ և կարիք ունի հետագա վերականգնողական բուժման.
3) դուրս գրվելու օրը` աշխատանքի ներկայանալու օրը նշելու համար նախատեսված տողում կատարելով «Շարունակելի» նշումը, եթե նա կարիք ունի ամբուլատոր բուժման: Այս դեպքում «Շարունակելի» նշում կատարելու անհրաժեշտությունը որոշում է հանձնաժողովը (հանձնաժողովի կազմում ընդգրկվում են տվյալ հիվանդին ստացիոնարում բուժող բժիշկը, տվյալ բաժնի վարիչը և բուժական գծով տեղակալը):
(12.1-ին կետը լրաց. 30.07.15 N 872-Ն)
12.2. Եթե հիվանդանոցային բժշկական հաստատությունից (ստացիոնարից) դուրս գրվելու օրվանից հետո մինչև սույն կարգի 12.1-ին կետում նշված` հիվանդանոցային բժշկական հաստատության (ստացիոնարի) կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկը փակելու օրն ընկած ժամանակահատվածում հիվանդի մոտ ի հայտ են գալիս հիվանդանոցային կամ հետհիվանդանոցային բուժման բարդություններով պայմանավորված ախտանիշներ, ապա ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատության բուժող բժիշկն իրավասու է անաշխատունակության ժամկետը երկարաձգել սույն կարգի 11.1-ին կետով սահմանված կարգով, իսկ անաշխատունակության թերթիկը լրացվում է սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով:
(12.2-րդ կետը լրաց. 30.07.15 N 872-Ն)
12.3. Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատության կողմից բուժում ստանալու դեպքում քաղաքացու ախտաբանական վիճակի, դրա հետևանքների կամ բարդությունների վերացման օրն անաշխատունակության թերթիկը փակում է բուժող բժիշկը և ներկայացնում է փորձաքննության գծով տնօրենի տեղակալի կամ փորձաքննություն իրականացնելու իրավասություն ունեցող անձի հաստատմանը, իսկ կնիքի առկայության դեպքում կնքվում է:
(12.3-րդ կետը լրաց. 30.07.15 N 872-Ն)
13. Հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում անաշխատունակության թերթիկն ստորագրվում է բուժող բժշկի կողմից` բաժնի վարիչի հետ համատեղ, իսկ կնիքի առկայության դեպքում` կնքվում բժշկական հաստատության կնիքով:
13.1. Այլ երկիր ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ներկայացնելու դեպքում այն հաստատում է բժշկական հաստատության տնօրենը և կնքում զինանշանի պատկերով կնիքով (դրա առկայության դեպքում):
(13.1-ին կետը լրաց. 30.07.15 N 872-Ն)
14. Սխալ լրացված և քաղաքացիներին չտրամադրված, ինչպես նաև խոտանված անաշխատունակության թերթիկների ձևաթղթերը ենթակա են հաշվառման և վերադարձվում են սոցիալական ապահովության պետական ծառայություն:
15. Ժամանակավոր անաշխատունակության փորձաքննության, անաշխատունակության թերթիկներ տալուն, պահելուն և հաշվառելուն վերաբերող իրավական ակտերի պահանջների կատարումն ապահովելու համար պատասխանատու է բժշկական հաստատության ղեկավարը:
16. Անաշխատունակության թերթիկներ տրամադրելու մասին բժշկական հաստատության որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:
17. Անաշխատունակության թերթիկներ տրամադրելուն վերաբերող իրավական ակտերի պահանջները խախտողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ III
ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (ՎՆԱՍՎԱԾՔԻ) ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
18. Հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում վարձու աշխատողին անաշխատունակության թերթիկ տրվում է հիվանդության (վնասվածքի) ամբողջ ժամանակաշրջանի համար` աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողությունը կորցնելու օրվանից մինչև դրա վերականգնումը կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը:
(18-րդ կետը փոփ. 30.07.15 N 872-Ն)
18.1. Տևական հիվանդության (երկարատև ժամանակավոր անաշխատունակության նույն դեպքի` քրոնիկական հիվանդության սրացման, վնասվածքների և այլ հիվանդությունների) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում` հաշմանդամություն ունեցող աշխատող անձին, բացառությամբ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակում ունեցող անձի, անաշխատունակության թերթիկ տրվում է հիվանդության ամբողջ ժամանակաշրջանի համար` մինչև օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի վերականգնումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը՝առավելագույնը 3 ամիս ժամկետով:
(18.1-ին կետը լրաց. 30.07.15 N 872-Ն)
19. Տևական հիվանդության (երկարատև ժամանակավոր անաշխատունակության նույն դեպքերի` քրոնիկական հիվանդության սրացման, վնասվածքների և այլ հիվանդությունների) դեպքում, բացառությամբ վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների, անձը բժշկասոցիալական փորձաքննության է ուղեգրվում ժամանակավոր անաշխատունակությունն սկսելու օրվանից հետո 80-րդ օրը (ոչ աշխատանքային օր լինելու դեպքում` դրան նախորդող աշխատանքային օրը), եթե անձի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողությունը դեռևս չի վերականգնվել: Հիվանդը բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվում եռամսյա ժամկետը լրանալու օրվանից ոչ ուշ:
(19-րդ կետը խմբ. 30.07.15 N 872-Ն)
20. Սույն կարգի 19-րդ կետով սահմանված դեպքում` բուժող բժիշկը հիվանդին բժշկասոցիալական փորձաքննության է ուղեգրում այն ժամկետում, երբ մինչև սահմանված 3 ամիսը լրանալը մնացել է 10 օր: Ընդ որում, հիվանդի բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է եռամսյա ժամկետը լրանալու օրվանից ոչ ուշ:
21. Եթե, ըստ բժշկասոցիալական փորձաքննության եզրակացության, բավարար հիմք չկա հիվանդին հաշմանդամ ճանաչելու համար, և նա շարունակում է մնալ ժամանակավորապես անաշխատունակ, ապա անաշխատունակության թերթիկում նշված ժամկետը կարող է երկարաձգվել տվյալ տարածքն սպասարկող բժշկափորձագիտական հանձնաժողովի կողմից` առավելագույնը ևս 3 ամիս ժամկետով:
(21-րդ կետը փոփ. 16.01.14 N 22-Ն, 08.05.14 N 482-Ն)
22. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում անաշխատունակության թերթիկ տրվում է միայն հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) բուժման ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց մեկ օրացուցային տարվա ընթացքում 60 օրացուցային օրվանից ոչ ավելի:
23. Հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում, եթե բուժումն իրականացվում է ամբուլատոր պայմաններում, անաշխատունակության թերթիկը տալիս է անձին առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունը:
24. Եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է ոչ իր բնակության վայրում, ապա անաշխատունակության թերթիկ տրամադրվում է նրա ժամանակավորապես գտնվելու վայրում` բժշկական հաստատության ղեկավարի հաստատմամբ: Ընդ որում, անաշխատունակության թերթիկ է տրամադրվում այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում բնակության վայր տեղափոխվելը, ըստ բժշկի եզրակացության, կարող է վտանգել հիվանդի կյանքը կամ վնասել առողջությունը կամ բուժման գործընթացը:
Սույն կետով սահմանված դեպքում` անաշխատունակության ժամանակահատվածը 7 օրացուցային օրը գերազանցելու դեպքում դրա մասին եզրակացությունը տալիս է տվյալ տարածքի բժշկական հաստատության բժշկափորձագիտական հանձնաժողովը:
(24-րդ կետը փոփ. 16.01.14 N 22-Ն, 08.05.14 N 482-Ն)
25. Եթե շարունակվում է անձի` ոչ իր հաշվառման վայրում առաջացած ժամանակավոր անաշխատունակությունը, բայց հիվանդը կարող է տեղափոխվել իր բնակության վայրը, ապա աշխատանքի ներկայանալու օրը նշելու համար նախատեսված տողում նշվում է «Մեկնել է մշտական բնակության վայր»:
26. Սույն կարգի 25-րդ կետով սահմանված դեպքում` անձի բնակության վայրի բժշկական հաստատության կողմից տրվող անաշխատունակության թերթիկը, որպես ժամանակավոր անաշխատունակության յուրաքանչյուր հաջորդ ժամանակահատվածի համար տրվող անաշխատունակության թերթիկ, լրացվում է սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով:
(26-րդ կետը խմբ. 30.07.15 N 872-Ն)
27. (կետն ուժը կորցրել է 30.07.15 N 872-Ն)
28. Առողջարանային բուժման նպաստի իրավունք տվող հիվանդությունների ցանկում ներառված հիվանդությունների հետևանքով հիվանդանոցային բժշկական հաստատությունից (ստացիոնարից) անմիջապես առողջարան` լիաբուժման ուղեգրվելու դեպքում անաշխատունակության թերթիկում դրա մասին կատարվում է նշում:
Գ Լ ՈՒ Խ IV
ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (ՎՆԱՍՎԱԾՔԻ) ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԽՆԱՄՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
29. Ընտանիքի անդամի հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած խնամքի անհրաժեշտության դեպքում` խնամող անձին անաշխատունակության թերթիկ է տրվում բժշկի եզրակացության հիման վրա:
30. Վարձու աշխատողին ընտանիքի հիվանդ անդամի խնամքի դեպքում անաշխատունակության թերթիկ է տրվում`
1) տնային (ամբուլատոր) պայմաններում ընտանիքի հիվանդ չափահաս անդամի խնամքի անհրաժեշտության դեպքում` 7 օրացուցային օրվանից ոչ ավելի.
2) տնային (ամբուլատոր) պայմաններում հիվանդ երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 24 օրացուցային օրվանից ոչ ավելի, իսկ վարակիչ հիվանդությունների պատճառով երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 28 օրացուցային օրվանից ոչ ավելի.
3) հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվող հիվանդ երեխայի խնամքն իրականացնելու դեպքում` հիվանդանոցում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար.
4) մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման ընթացքում նրա խնամքն իրականացնելու դեպքում` երեխայի առողջարանային բուժման ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ուղեգրում նշված ժամանակաշրջանից ոչ ավելի, ընդ որում, նպաստ է տրվում օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ.
5) մինչև 3 տարեկան երեխայի կամ մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխայի` տնային (ամբուլատոր) պայմաններում խնամքի համար, եթե մայրը (խնամակալը, հոգաբարձուն) հիվանդության կամ ընտանիքի մյուս հիվանդ անդամի հետ հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու պատճառով ի վիճակի չէ երեխայի խնամքն իրականացնել, համապատասխան բժշկական փաստաթղթի առկայության դեպքում անաշխատունակության թերթիկ է տրվում երեխայի խնամքն իրականացնող վարձու աշխատողին, երեխայի մոր (խնամակալի, հոգաբարձուի) հիվանդության կամ նրա` հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:
31. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին ընտանիքի հիվանդ անդամի խնամքի դեպքում անաշխատունակության թերթիկ է տրվում`
1) հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվող հիվանդ երեխայի խնամքն իրականացնելու դեպքում` հիվանդանոցում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար.
2) մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման ընթացքում նրա խնամքն իրականացնելու դեպքում` երեխայի առողջարանային բուժման ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ուղեգրում նշված ժամանակաշրջանից ոչ ավելի, ընդ որում, նպաստ է տրվում օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ:
32. Իր հաշվառման վայրում չգտնվող անձի հիվանդության դեպքում նրան խնամող անձին ևս տրամադրվում է անաշխատունակության թերթիկ` ընտանիքի հիվանդ անդամի խնամքի պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության թերթիկ տրամադրելու համար սահմանված ընդհանուր հիմունքներով:
Գ Լ ՈՒ Խ V
ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
33. Հղիության և ծննդաբերության դեպքում անաշխատունակության թերթիկներ են տրամադրում կանանց կոնսուլտացիաների բժիշկները, իսկ եթե այդպիսիք չկան` ընդհանուր բժշկական հաստատությունների մանկաբարձ-գինեկոլոգները: Այդպիսի մասնագետներ չլինելու դեպքում անաշխատունակության թերթիկ է տրամադրում ընդհանուր ընդունելություն կատարող բժիշկը:
34. Անաշխատունակության թերթիկ է տրվում վարձու աշխատողին և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին`
ա) 140 օրացուցային օր տևողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար (հղիության` 70 օրացուցային օր, ծննդաբերության` 70 օրացուցային օր).
բ) 155 օրացուցային օր տևողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար (հղիության` 70 օրացուցային օր, ծննդաբերության` 85 օրացուցային օր)` բարդ ծննդաբերության դեպքում.
գ) 180 օրացուցային օր տևողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար (հղիության` 70 օրացուցային օր, ծննդաբերության` 110 օրացուցային օր)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ծննդաբերելու դեպքում:
Հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրամադրվում է մեկ անաշխատունակության թերթիկ, իսկ բարդ ծննդաբերության և միաժամանակ մեկից ավելի երեխաներ ծննդաբերելու դեպքում, ըստ անհրաժեշտության, որպես 140 օրացուցային օր տևողությամբ տրված նախորդ անաշխատունակության թերթիկի շարունակություն, լրացուցիչ տրվում է նոր անաշխատունակության թերթիկ` համապատասխանաբար 15 և 40 օր տևողությամբ` անաշխատունակության թերթիկում նշելով նախորդ անաշխատունակության թերթիկի սերիան ու համարը:
Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված վարձու աշխատողին, նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին, ինչպես նաև փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի կենսաբանական մորն անաշխատունակության թերթիկ տրվում է միայն հետծննդյան արձակուրդի ժամանակաշրջանի համար` խնամակալ նշանակվելու կամ երեխա որդեգրելու, կամ փոխնակ (սուրոգատ) մորից երեխայի ծնվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի նորածին որդեգրած կամ երկու և ավելի նորածնի խնամակալ նշանակված անձին, ինչպես նաև փոխնակ (սուրոգատ) մորից երկու և ավելի երեխա ծնվելու դեպքում երեխայի կենսաբանական մորը` մինչև նորածինների 110 օրական դառնալը):
Փոխնակ (սուրոգատ) մորն անաշխատունակության թերթիկ է տրվում սույն կետի 1-ին պարբերությամբ սահմանված ժամանակաշրջանի համար:
Անաշխատունակության թերթիկով վավերացված՝ հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 180 օրացուցային օրը:
(34-րդ կետը լրաց. 16.01.14 N 22-Ն, խմբ. 08.05.14 N 482-Ն, փոփ. 30.07.15 N 872-Ն)
35. Հղիության և ծննդաբերության դեպքում անաշխատունակության թերթիկում, անկախ դրա տրման օրվանից, որպես ժամանակավոր անաշխատունակության (հղիության` 70 օրացուցային օր և ծննդաբերության` 70 օրացուցային օր տևողությամբ արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի) սկիզբ նշվում է հղիության 210-րդ օրը: Եթե քաղաքացին անաշխատունակության թերթիկ ստանալու համար դիմում է հղիության արձակուրդի իրավունք ձեռք բերելուց (հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածը սկսելուց) հետո, ապա քաղաքացուն հատկացվող անաշխատունակության թերթիկում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի (հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի) սկիզբը մնում է անփոփոխ:
(35-րդ կետը խմբ. 24.12.15 N 1524-Ն)
36. Հղիության 154-րդ օրը և 154 օրվանից հետո վաղաժամ ծննդաբերելու և հղիության արձակուրդում չգտնվելու դեպքում անաշխատունակության թերթիկ է տրվում միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի համար:
(36-րդ կետը փոփ. 30.07.15 N 872-Ն)
37. Մինչև հղիության 154-րդ օրը և հղիության արհեստական (այդ թվում` բժշկական և սոցիալական ցուցումներով) կամ ինքնաբեր ընդհատման դեպքերում ժամանակավոր անաշխատունակության ամբողջ ժամանակաշրջանի համար տրվում է անաշխատունակության թերթիկ` հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում անաշխատունակության թերթիկ տրամադրելու համար սահմանված կարգով:
38. Ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի համար անաշխատունակության թերթիկ է տրամադրվում նաև այն դեպքում, երբ երեխան ծնվել է մահացած կամ մահացել է ծնվելուց հետո:
Գ Լ ՈՒ Խ VI
ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
39. Առողջարանային բուժման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում անաշխատունակության թերթիկ է տրվում միայն առողջարանային բուժման նպաստի իրավունք տվող հիվանդությունների ցանկում ներառված հիվանդությունների հետևանքով հիվանդանոցային բժշկական հաստատությունից (ստացիոնարից) անմիջապես առողջարան լիաբուժման ուղարկված վարձու աշխատողին, ինչպես նաև հակատուբերկուլյոզային առողջարան մեկնած վարձու աշխատողին, եթե ստացիոնարում գտնվելու պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակությունը վերականգնվելուց անցել է առավելագույնը մեկ ամիս:
40. Սույն կարգի 39-րդ կետով սահմանված դեպքում անաշխատունակության թերթիկ է տրամադրվում առողջարանում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:
41. Անաշխատունակության թերթիկը տրամադրում է առողջարանի գլխավոր բժիշկը` հիմք ընդունելով հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) բուժվելու հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի համար անձին տրամադրված` առողջարանային լիաբուժման անհրաժեշտության մասին նշում պարունակող անաշխատունակության թերթիկի լուսապատճենը:
42. Անաշխատունակության թերթիկում նշվում են այն տրամադրելու համար հիմք հանդիսացած անաշխատունակության թերթիկի սերիան ու համարը:
Գ Լ ՈՒ Խ VII
ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՊՐՈԹԵԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
43. Վարձու աշխատողին և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին պրոթեզավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում անաշխատունակության թերթիկ է տրամադրվում հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար` ընդհանուր հիմունքներով:
Գ Լ ՈՒ Խ VIII
ՀՂԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ
44. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանն է տրամադրում նախորդ եռամսյակի ընթացքում հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրամադրված անաշխատունակության թերթիկների մասին հետևյալ տեղեկատվությունը`
1) անաշխատունակության թերթիկը տվող բուժհաստատությունը.
2) անաշխատունակության թերթիկի սերիան ու համարը.
3) անաշխատունակության թերթիկն ստացող անձի անունը, ազգանունը, անձնագրի սերիան ու համարը.
4) ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածն ըստ անաշխատունակության թերթիկի:
45. Սույն կարգի 44-րդ կետով սահմանված տեղեկատվությունը տրամադրվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mսllbery» համակարգի միջոցով:
46. Բժշկական հաստատությունները հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրամադրած անաշխատունակության թերթիկների մասին անձնավորված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն են տրամադրում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի սահմանած կարգով:
Գ Լ ՈՒ Խ IX
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
47. Մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելը` սահմանված ձևի ժամանակավոր անաշխատունակության թերթիկները վավերական են մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը:
(հավելվածը փոփ., լրաց. 16.01.14 N 22-Ն, լրաց. 17.04.14 N 452-Ն, փոփ., խմբ. 08.05.14 N 482-Ն, փոփ., լրաց., խմբ. 30.07.15 N 872-Ն, խմբ. 24.12.15 N 1524-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 6 ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 30.07.15 N 872-Ն)
1. Օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի (ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը հաստատող այլ փաստաթղթի) (այսուհետ` բժշկական փաստաթուղթ) հիման վրա քաղաքացուն տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամանակավոր անաշխատունակության թերթիկ (այսուհետ` անաշխատունակության թերթիկ):
2. Քաղաքացին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացնում հյուպատոսական վավերացմամբ, իսկ միջազգային պայմանագրով նախատեսված դեպքում` ապոստիլի հիման վրա վավերացված բժշկական փաստաթուղթը և դրա նոտարական կամ հյուպատոսական կարգով վավերացված թարգմանությունը:
2.1. Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկն առանց զինանշանի պատկերով կնիքի լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը բժշկական փաստաթղթերի իսկությունը և համապատասխանությունը պարզում է գրավոր հարցումով` հարցում կատարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը դիմումատուի տված` նոտարի վավերացրած լիազորագրի հիման վրա:
(2.1-ին կետը լրաց. 30.07.15 N 872-Ն)
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը ներկայացված փաստաթղթերի (այդ թվում` սույն կարգի 2.1-ին կետում նշված հարցմանն ի պատասխան` Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրի բժշկական հաստատությունից բժշկական փաստաթղթերի իսկությունը և համապատասխանությունը հավաստող փաստաթղթի) հիման վրա տալիս է քաղաքացուն անաշխատունակության թերթիկ տրամադրելու մասին գրավոր թույլտվություն:
(3-րդ կետը խմբ. 30.07.15 N 872-Ն)
4. Քաղաքացուն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր թույլտվության հիման վրա, անձին տրամադրում է անաշխատունակության թերթիկ:
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 30.07.15 N 872-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 7 ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման |
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆ ՍՏԱՑՈՂԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՉՍՏԱՑՎԱԾ ՆՊԱՍՏԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
(վերնագիրը լրաց. 30.07.15 N 872-Ն)
1. Նշանակված, սակայն ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի իրավունք ունեցող անձի մահվան պատճառով չստացված նպաստը (այսուհետ` չստացված նպաստ) վճարվում է նրա ընտանիքի չափահաս անդամին:
(1-ին կետը փոփ. 30.07.15 N 872-Ն)
2. Սույն կարգի 1-ին կետում նշված դեպքում չստացված նպաստն ստանալու համար` նպաստ նշանակող մարմին են ներկայացվում նպաստի իրավունք ունեցող անձի մահվան վկայականը, ընտանիքի` չստացված նպաստն ստացող չափահաս անդամի դիմումը, անձնագիրն ու դրա լուսապատճենը: Ընդ որում, չստացված նպաստը վճարվում է անձի մահվան օրվանից սկսած վեցամսյա ժամկետում փաստաթղթերի ներկայացման դեպքում:
3. Չնշանակված նպաստը հաշվարկելու, նշանակելու և վճարելու համար մահացածի ընտանիքի չափահաս անդամը նպաստ նշանակող մարմին է ներկայացնում նպաստ նշանակելու համար անհրաժեշտ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը և սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերը:
4. Նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է ընդհանուր հիմունքներով:
(հավելվածը լրաց., փոփ. 30.07.15 N 872-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 8 ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀՂԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆ ԸՆԴՀԱՏՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻՆ ՎՃԱՐՎԱԾ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ՆՊԱՍՏԻ ԳՈՒՄԱՐԻ ՀԵՏՊԱՀՈՒՄԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 30.07.15 N 872-Ն)
1. Սույն կարգով սահմանվում է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 27-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում վարձու աշխատողին վճարված մայրության նպաստը (այսուհետ` նպաստ) վերահաշվարկելու և ավելի վճարված նպաստի գումարի հետպահում կատարելու կարգը:
(1-ին կետը լրաց., փոփ. 30.07.15 N 872-Ն)
1.1. Եթե վարձու աշխատողի նպաստը հաշվարկվել է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի հիսուն տոկոսից, ապա հետպահում չի կատարվում:
(1.1-ին կետը լրաց. 30.07.15 N 872-Ն)
2. Վարձու աշխատողին վճարված նպաստը վերահաշվարկում և ավելի վճարված նպաստի գումարի հետպահում կատարում է նպաստը հաշվարկող գործատուն (այսուհետ` գործատու), իսկ հարկային գործակալի պարտավորություններից ազատված գործատուի դեպքում` լիազոր մարմինը, սույն կարգով գործատուի համար սահմանված կարգով:
(2-րդ կետը փոփ. 30.07.15 N 872-Ն)
3. Անձին ավելի վճարված նպաստի գումարն արձակուրդն ընդհատվելուց մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի վերջին օրն ընկած ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար վճարված նպաստի գումարն է (հաշվի առնելով նպաստից հաշվարկված եկամտային հարկը):
(3-րդ կետը փոփ. 16.01.14 N 22-Ն)
4. Գործատուն, վարձու աշխատողի համաձայնությամբ, վարձու աշխատողին վճարվող աշխատավարձից կատարում է ավելի վճարված նպաստի գումարի հետպահում, եթե վարձու աշխատողն ավելի վճարված նպաստի գումարը միանվագ չի վերադարձնում:
5. Վարձու աշխատողին ավելի վճարված նպաստի դիմաց վճարվող աշխատավարձից պահվող գումարն արտացոլվում է գործատուի` վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատելու ներքին իրավական ակտում` վարձու աշխատողի դիմումի հիման վրա:
6. Ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը չի կարող պակաս լինել հաշվարկված աշխատավարձի 20 տոկոսից:
7. Հետպահվող գումարի չափը, բացառությամբ սույն կարգի 9.2-րդ կետում նշված դեպքի, որոշվում է հետևյալ կարգով`
1) հիմք ընդունելով միջին ամսական աշխատավարձը (որից հաշվարկվել է նպաստը)` վերահաշվարկվում է նպաստի ու վճարման ենթակա եկամտային հարկի չափը` արձակուրդի առաջին օրվանից մինչև արձակուրդն ընդհատվելու օրն ընկած ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար.
2) նպաստի` նախկինում հաշվարկված և վերահաշվարկված չափերի տարբերությունից հանվում է եկամտային հարկի` վճարված և վճարման ենթակա գումարի տարբերությունը` արդյունքն արձանագրելով որպես հետպահվող գումարի չափ:
(7-րդ կետը փոփ. 16.01.14 N 22-Ն, լրաց., փոփ. 30.07.15 N 872-Ն)
8. Գործատուն աշխատավարձից հետ պահված գումարները, որպես եկամտային հարկի գումար, տվյալ ամսվա եկամտային հարկի հետ վճարում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` արձակուրդն ընդհատվելու ամսվա եկամտային հարկի հաշվետվության հետ միասին հարկային մարմին ներկայացնելով սույն կարգի 4-րդ կետին վերաբերող տեղեկատվություն:
(8-րդ կետը խմբ. 16.01.14 N 22-Ն)
9. Գործատուն, սույն կարգով սահմանված կարգով վերահաշվարկում է վարձու աշխատողին նշանակված (վճարված) նպաստը նաև այն դեպքում, երբ հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվում է աշխատանքային պայմանագիրը լուծելու հետևանքով:
9.1. Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին նշանակված (վճարված) նպաստը վերահաշվարկվում է, եթե`
1) հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվում է (այդ թվում` աշխատանքային պայմանագիրը լուծելու հետևանքով) գործատուներից որևէ մեկի մոտ.
2) միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողը վերսկսում է ժամանակավորապես դադարեցված ձեռնարկատիրական գործունեությունը կամ դադարեցնում է ձեռնարկատիրական գործունեությունը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում) կամ որպես նոտար ավարտում է պաշտոնավարելը կամ ընդհատում է հղիության և ծննդաբերության արձակուրդը:
(9.1-ին կետը լրաց. 30.07.15 N 872-Ն)
9.2. Սույն կարգի 9.1-ին կետում նշված դեպքերում հետպահվող գումարի չափը որոշվում է հետևյալ կարգով`
1) վերահաշվարկվում է (համամասնորեն նվազեցվում է) միջին ամսական աշխատավարձը: Համամասնությունը որոշվում է նպաստ հաշվարկելու ժամանակահատվածի (այն ժամանակահատվածի, որի համար հաշվարկվել է նպաստ) առաջին օրվանից մինչև աշխատանքային պայմանագիրը լուծելու (գործունեությունը դադարեցնելը կամ ժամանակավորապես դադարեցրած գործունեությունը վերսկսելը) օրն ընկած ժամանակահատվածի օրերի թիվը նպաստ հաշվարկած ժամանակահատվածի (այն ժամանակահատվածի, որի համար հաշվարկվել է նպաստ) բոլոր օրերի թվին բաժանելու միջոցով.
2) վերահաշվարկվում է նպաստի ու վճարման ենթակա եկամտային հարկի չափը` նպաստ հաշվարկելու ժամանակահատվածի առաջին օրվանից մինչև աշխատանքային պայմանագիրը լուծելու (գործունեությունը դադարեցնելու կամ ժամանակավորապես դադարեցրած գործունեությունը վերսկսելու) օրն ընկած ժամանակահատվածի օրերի համար.
3) նպաստի` նախկինում հաշվարկված և վերահաշվարկված չափերի տարբերությունից հանվում է եկամտային հարկի` վճարված և վճարման ենթակա գումարի տարբերությունը` արդյունքն արձանագրելով որպես հետպահվող գումարի չափ:
(9.2-րդ կետը լրաց. 30.07.15 N 872-Ն)
9.3. Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողի մոտ սույն կարգի 9.1-ին կետում նշված հանգամանքներից որևէ մեկն ի հայտ գալու մասին տեղեկատվությունը հիմնական գործատուին տրամադրում է հարկային մարմինը` գործատուի կողմից գրանցման հայտ կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի կողմից համապատասխան հայտարարություն ներկայացվելուց հետո՝ էլեկտրոնային եղանակով: Տեղեկատվությունը ներառում է`
1) վարձու աշխատողի նույնականացման տվյալները (անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը).
2) ըստ անհրաժեշտության` գործատուի նույնականացման տվյալները (անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը), որի մոտ ընդհատվել է վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդը, հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու օրը, ամիսը, տարեթիվը.
3) ըստ անհրաժեշտության` որպես անհատ ձեռնարկատեր դադարեցրած ձեռնարկատիրական գործունեությունը վերսկսելու կամ ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու օրը, ամիսը, տարեթիվը.
4) ըստ անհրաժեշտության` որպես նոտար պաշտոնավարելն ավարտելու կամ հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու օրը, ամիսը, տարեթիվը:
(9.3-րդ կետը լրաց. 30.07.15 N 872-Ն)
9.4. Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողին նշանակված (վճարված) նպաստը վերահաշվարկվում է նաև, եթե նա ներկայացրել է սույն կարգի 9.1-ին կետում նշված հանգամանքներն ի հայտ գալը հավաստող փաստաթղթեր:
(9.4-րդ կետը լրաց. 30.07.15 N 872-Ն)
10. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված դեպքում գործատուն ապահովում է միանվագ եղանակով ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելը:
(հավելվածը փոփ., խմբ. 16.01.14 N 22-Ն, փոփ., խմբ., լրաց. 30.07.15 N 872-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 9 ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԻՐԵՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՆՁԻՆ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԵՏՊԱՀՈՒՄԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԱԿԱՍ ՎՃԱՐՎԱԾ ՆՊԱՍՏԻ ԳՈՒՄԱՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 30.07.15 N 872-Ն)
1. Սույն կարգով սահմանվում է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 27-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին վճարված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների (այսուհետ` նպաստ) գումարի հետպահումը կատարելու և պակաս վճարած նպաստի գումարը վճարելու կարգը, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի գործունեությունը դադարեցվելու դեպքում (բացառությամբ պետական գրանցման վկայականը ժամանակավոր լիազորված մարմնին հանձնելու և գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքի)` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստի ավելի վճարված գումարի հետպահումը կատարելու կարգը:
(1-ին կետը փոփ. 30.07.15 N 872-Ն)
1.1. Եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկվել է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի հիսուն տոկոսից, ապա հետպահում չի կատարվում:
(1.1-ին կետը լրաց. 30.07.15 N 872-Ն)
2. Հարկային մարմնի կողմից իրականացված ստուգման կամ ճշտված հաշվետվության (հայտարարագրի) հիման վրա ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` նպաստը հաշվարկելու համար հիմք հանդիսացած եկամուտը (այսուհետ` եկամուտ) փոփոխվելու դեպքում ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը կատարում է հարկային մարմինը, իսկ պակաս վճարած նպաստի գումարը վճարում է լիազոր մարմինը:
3. Եթե հարկային մարմնի կողմից իրականացված ստուգման արդյունքում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի եկամուտը նվազել է, ապա հետպահվող նպաստի գումարի չափն արտացոլվում է ստուգման ակտում:
4. Եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի եկամուտը նվազել է ճշտված հաշվետվություն (հայտարարագիր) ներկայացնելու արդյունքում, ապա հարկային մարմինը վերահաշվարկում է նպաստը և հետպահվող գումարի մասին, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով պարտավորությունների մասին հարկ վճարողներին ծանուցելու համար սահմանված կարգով, տեղեկացնում է ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին:
5. Սույն կարգով սահմանված` հետպահվող նպաստի գումարը (նախկինում հաշվարկված և վերահաշվարկված նպաստի չափերի տարբերությունից հանած եկամտային հարկի` վճարված և վճարման ենթակա գումարի տարբերությունը), որպես եկամտային հարկի գումար, վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
(5-րդ կետը փոփ. 16.01.14 N 22-Ն, լրաց. 30.07.15 N 872-Ն)
6. Եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի եկամուտն ավելացել է հարկային մարմնի կողմից իրականացված ստուգման կամ ճշտված հաշվետվություն (հայտարարագիր) ներկայացնելու արդյունքում, ապա հարկային մարմինը, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին է տրամադրում եկամտի մասին ճշտող տեղեկանք, անձի` հարկային լրացուցիչ պարտավորությունները կատարելուց հետո:
(6-րդ կետը փոփ. 16.01.14 N 22-Ն)
7. Վճարված նպաստը վերահաշվարկելու և պակաս վճարված նպաստի գումարն ստանալու համար ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը դիմում է ներկայացնում տարածքային բաժին` ներկայացնելով սույն կարգի 6-րդ կետում նշված` ճշտող տեղեկանքը:
8. Տարածքային բաժինը մեկամսյա ժամկետում վերահաշվարկում և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին է վճարում պակաս վճարված նպաստի գումարը` վերահաշվարկված և նախկինում հաշվարկված նպաստի չափերի տարբերությունը, կատարելով նաև եկամտային հարկի վերահաշվարկը:
(8-րդ կետը փոփ. 16.01.14 N 22-Ն)
9. Ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի գործունեությունը դադարեցվելու դեպքում` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստի ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը կատարում է հարկային մարմինը: Հետպահվող նպաստի գումարը նախկինում հաշվարկված և մինչև օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատիրոջն օրենքով սահմանված կարգով հաշվառումից հանելու կամ նոտարի պաշտոնավարումն ավարտվելու (գործունեությունը դադարեցնելու) օրն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված նպաստի չափերի տարբերությունն է:
(9-րդ կետը փոփ. 30.07.15 N 872-Ն)
(հավելվածը փոփ. 16.01.14 N 22-Ն, փոփ., լրաց. 30.07.15 N 872-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |