ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 2015 թվականի |
թիվ 24 |
քաղ. Մոսկվա |
Այն ապրանքների միասնական ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առԵՎտրում ներմուծման կամ արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ են կիրառվում
Ոչ սակագնային կարգավորման միջոցների գործողության ժամկետը լրանալու, ինչպես նաև դրանց երկարաձգման հիմքերի բացակայության հետ կապված և «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հավելվածի համաձայն փոփոխություններ կատարել այն ապրանքների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի օգոստոսի 16-ի թիվ 134 որոշմամբ հաստատված միասնական անվանացանկում, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրում ներմուծման կամ արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ են կիրառվում։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|