ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում ազատ գների և սակագների անցնելու մասին» ՆՀ-48 հրամանագիրը,
բ) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության և կրթաթոշակների նվազագույն չափերի մասին» ՆՀ-52 հրամանագիրը,
գ) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժում քննարկվող գործերի համար պետական տուրք վճարելու մասին» ՆՀ-65 հրամանագիրը,
դ) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի մարտի 3-ի «Անավարտ շինարարության արտադրական նշանակության օբյեկտների հիմքի վրա Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ձեռնարկությունների ու քաղաքացիների մասնակցությամբ ձեռնարկություններ ստեղծելու մասին» ՆՀ-81 հրամանագիրը,
ե) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի մարտի 3-ի «Պետական արվեստանոցների սեփականաշնորհման մասին» ՆՀ-82 հրամանագիրը,
զ) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի մարտի 23-ի «Հանրապետությունում ստեղծված տնտեսական արտակարգ իրավիճակի պայմաններում բնակչության և տնտեսության կենսագործունեության ապահովման միջոցառումների մասին» ՆՀ-84 հրամանագիրը,
է) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում հանրապետական և վարչատարածքային կազմավորումների սեփականության միջև պետական գույքի սահմանազատման մասին» ՆՀ-103 հրամանագիրը,
ը) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության ու կենսաթոշակների նվազագույն չափերը, կենսաթոշակների, երեխաների համար տրվող նպաստների ու կրթաթոշակների չափերը ինդեքսավորելու մասին» ՆՀ-107 հրամանագիրը,
թ) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի օգոստոսի 15-ի «Պատմության և մշակույթի հանրապետական նշանակության անշարժ հուշարձանների պահպանության մասին» ՆՀ-146 հրամանագիրը,
ժ) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի սեպտեմբերի 1-ի «Հանրապետությունում պետական, հասարակական և քաղաքացիներին պատկանող գույքի հափշտակությունների, տնտեսական բնույթի մյուս հանցագործությունների դեմ տարվող պայքարն ուժեղացնելու մասին» ՆՀ-149 հրամանագիրը,
ժա) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի հունվարի 25-ի «Տնտեսավարման շուկայական հարաբերությունների անցման պայմաններում արհեստակցական միությունների գործունեությունն ապահովելու մասին» ՆՀ-189 հրամանագիրը,
ժբ) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների ու կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին» ՆՀ-221 հրամանագիրը,
ժգ) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի միջև աշխատանքի վարձատրության, կենսաթոշակների, նպաստների, բնակչության եկամուտների ինդեքսավորման, աշխատանքի պաշտպանության հարցերի վերաբերյալ համաձայնագրեր կնքելու կարգը հաստատելու մասին» ՆՀ-223 հրամանագիրը,
ժդ) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի մայիսի 14-ի «Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների բնակավայրերի բնակչության սոցիալական պաշտպանվածության բարելավման լրացուցիչ միջոցառումների մասին» ՆՀ-229 հրամանագիրը,
ժե) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետություն սննդամթերքի ներմուծման ու վաճառքի բարենպաստ պայմաններ ստեղծելու լրացուցիչ միջոցառումների մասին» ՆՀ-267 հրամանագիրը,
ժզ) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության զինծառայողների կենսաթոշակների չափերի բարձրացման մասին» ՆՀ-273 հրամանագիրը,
ժէ) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կրթաթոշակների և որոշ նպաստների չափերի բարձրացման մասին» ՆՀ-361 հրամանագիրը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|