ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 օգոստոսի 2015 թվականի N 769-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ Ռուսաստանի Դաշնություն ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 13-րդ նիստին
և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահին կից աշխատանքային խմբի հանդիպումներին մասնակցելու նպատակով 2015 թվականի սեպտեմբերի 8-11-ը Ռուսաստանի Դաշնություն (Նիժնի Տագիլ) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Ռուսաստանի Դաշնություն (Նիժնի Տագիլ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Գառնիկ Բադալյանինը, Մհեր Թոռչյանինը, Կոնստանտին Կրիտյանինը` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Մուրադ Իսախանյանինը, Լևոն Ավագյանինը, Գենադի Մարտիրոսյանինը` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գառնիկ Բադալյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
2015 թ. օգոստոսի 26 Երևան |
Հավելված |
Կ Ա Զ Մ
2015 ԹՎԱԿԱՆԻ սեպտեմբերի 8-11-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Գ. Բադալյան |
- |
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (այսուհետ՝ ՀԱՊԿ ՌՏՀՄՀ) հայկական մասի նախագահ, պատվիրակության ղեկավար |
Մ. Իսախանյան |
- |
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության պետ, ՀԱՊԿ ՌՏՀՄՀ-ին կից Գործարար խորհրդի հայկական մասի նախագահ, ՀԱՊԿ ՌՏՀՄՀ-ի հայկական մասի անդամ |
Լ. Ավագյան |
- |
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության ընկերությունների կառավարման և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ, ՀԱՊԿ ՌՏՀՄՀ-ի հայկական մասի անդամ |
Գ. Մարտիրոսյան |
- |
ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության ռազմական համագործակցության առաջին բաժնի գլխավոր մասնագետ, ՀԱՊԿ ՌՏՀՄՀ-ի հայկական մասի անդամ |
Կ. Կրիտյան |
- |
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության հատուկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ, ՀԱՊԿ ՌՏՀՄՀ-ի հայկական մասի անդամ |
Մ. Թոռչյան |
- |
ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության պետ, ՀԱՊԿ ՌՏՀՄՀ-ի հայկական մասի քարտուղար |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |