Գլխավոր տեղեկություն
Номер
N 1821-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.10.2015-18.04.2016)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.12.11/54(229) Հոդ.1280
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.11.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.11.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.11.2002
Дата вступления в силу
12.12.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 նոյեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 նոյեմբերի 2002 թվականի N 1821-Ն

 

«Հայաստանի Հանրապետության աշխատանքի ԵՎ սոցիալական հարցերի նախարարությԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի ԵՎ սոցիալական հարցերի նախարարությԱն ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 26.02.04 N 221-Ն)

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասին, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 30-ի N 488 որոշման 5.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

(1-ին կետը փոփ. 26.02.04 N 221-Ն)

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 26.02.04 N 221-Ն)

3. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող վարչությունը կարող է ունենալ առնվազն 9 հաստիքային միավոր.

բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բաժինը կարող է ունենալ առնվազն 3 հաստիքային միավոր` բացառությամբ ներքին աուդիտի բաժնի, որը կարող է ունենալ առնվազն 2 հաստիքային միավոր.

գ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող կենսաթոշակային ապահովության վարչությունը կարող է ունենալ 6 հաստիքային միավոր և կարող է չներառել ոչ ինքնուրույն գործող բաժիններ:

(3-րդ կետը փոփ. 26.02.04 N 221-Ն, լրաց. 23.03.06 N 354-Ն, փոփ. 11.11.10 N 1448-Ն, լրաց. 29.03.12 N 358-Ն, փոփ. 06.12.12 N 1631-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2002 թ. նոյեմբերի 25
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի ԵՎ սոցիալական հարցերի ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 26.02.04 N 221-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

(1-ին կետը փոփ. 26.02.04 N 221-Ն)

2. Նախարարությունն ստեղծվում ու վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմինը (այսուհետ` պետական մարմին) և նրա ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները ու հիմնարկները:

(6-րդ կետը լրաց. 15.05.08 N 467-Ն)

7. Նախարարության նպատակները և խնդիրներն են`

ա) սոցիալական պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության հիմնական և գերակա ուղղությունների մշակումն ու իրականացումը.

բ) աշխատանքի պետական կարգավորման և աշխատանքի վարձատրության քաղաքականության մշակումը ու դրա իրականացումը.

գ) բնակչության զբաղվածության քաղաքականության մշակումը և դրա իրականացումը.

դ) ժամանակավոր անաշխատունակության դեպքում սոցիալական ապահովության քաղաքականության մշակումը և դրա իրականացումը.

ե) սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական համակարգերում հանրային ծառայությունների համարանիշերի կիրառման ապահովումը.

զ) պետական կենսաթոշակային ապահովության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.

է) սոցիալական աջակցության քաղաքականության մշակումը և դրա իրականացումը.

է.1) ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման քաղաքականության մշակումը և դրա իրականացումը.

է.2) սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման քաղաքականության մշակումը և դրա իրականացումը.

ը) հաշմանդամների և տարեցների սոցիալական պաշտպանության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.

թ) ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.

թ1) Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների քաղաքականության մշակումը և դրա իրականացման ապահովումը.

ժ) սոցիալական ապահովության ոլորտի պետական նպատակային ծրագրերի մշակումը և դրանց իրականացման աշխատանքների համակարգումը.

ժ1) ժողովրդագրական պետական քաղաքականության մշակումը.

ժա) միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը.

ժա1) աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում քաղաքացիական հասարակության միավորումների հետ համագործակցության ապահովում.

ժբ) սոցիալական պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողության ապահովումը.

ժգ) սոցիալական պաշտպանության ոլորտում զարգացման և բարեգործական ծրագրերի իրականացման ապահովում.

ժդ) (ենթակետն ուժը կորցրել է 25.09.15 N 1109-Ն)

ժե) սոցիալական պաշտպանության բնագավառի տեղեկատվական հոսքերի արդյունավետ կառավարման ապահովում:

(7-րդ կետը փոփ. 26.02.04 N 221-Ն, լրաց. 29.07.04 N 1146-Ն, 25.01.07 N 77-Ն, լրաց., փոփ. 15.05.08 N 467-Ն, փոփ., խմբ., լրաց. 13.05.10 N 618-Ն, փոփ. 25.07.13 N 857-Ն, փոփ., լրաց., խմբ. 25.09.15 N 1109-Ն)

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

8. Նախարարությունն իր նպատակների իրականացման և խնդիրների լուծման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) աշխատանքային օրենսդրության կատարելագործման, աշխատանքային հարաբերություններում սոցիալական գործընկերության զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակում.

բ) սոցիալական գործընկերության համակարգի հանրապետական մակարդակում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի գործառույթների իրականացում.

գ) աշխատանքի խթանման, արդյունավետության բարձրացման ու վարձատրության վերաբերյալ առաջարկությունների մշակում և դրանց կատարման մոնիթորինգ.

դ) Հայաստանի Հանրապետության բանկերի հետ սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագրերի կնքում և դրանցից բխող պարտավորությունների կատարում.

ե) բնակչության զբաղվածության բնագավառը կարգավորող օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների մշակում.

զ) բնակչության զբաղվածության կարգավորման նպատակով, աշխատաշուկայի ձևավորված պահանջներին համապատասխան, զբաղվածության պետական ծրագրերի մշակում և դրանց կատարման մոնիթորինգ.

է) աշխատաշուկայի ընթացիկ իրավիճակի ուսումնասիրության, վերլուծության, ազդեցության գնահատման և կանխատեսման իրականացում.

ը) աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժը կարգավորող օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների մշակում.

թ) աշխատաշուկայի վիճակի մասին տեղեկատվության հասանելիության ապահովում.

ժ) տեղեկատվական շտեմարանի ձևավորում և վարում` զբաղվածության ոլորտի նպատակային կառավարման, զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի հասցեականության ապահովման, անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, այդ թվում` պետական-մասնավոր համագործակցության շրջանակներում աշխատաշուկայի օբյեկտիվ վերլուծության և կանխատեսման նպատակներով.

ժա) աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների հետ համագործակցություն և այդ կազմակերպությունների` զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի իրականացմանը մասնակցության ապահովում` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

ժբ) նախարարության հետ համագործակցող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների հաշվառում և հաշվառումից հանում, պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում ներառում և այդ ցանկից հանում.

ժգ) կենսաթոշակային ապահովության բնագավառին վերաբերող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

ժդ) ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստներին վերաբերող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում.

ժե) պետական կենսաթոշակների և պետական նպաստների նշանակման, վերահաշվարկման և վճարման մեթոդական ղեկավարում.

ժզ) պետական կենսաթոշակների և պետական նպաստների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակման, վերահաշվարկման, վճարման նկատմամբ մոնիթորինգ.

ժէ) պատվովճարի, պարգևավճարի նշանակման և վճարման օրենսդրության պահանջների պահպանման մոնիթորինգ.

ժը) սոցիալական աջակցության բնագավառին վերաբերող օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների մշակում.

ժթ) սոցիալական պաշտպանության բնագավառում իրավակիրառական պրակտիկայի մոնիթորինգ.

ի) սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջոցով մարդասիրական օգնության բաշխման աշխատանքների մոնիթորինգ.

իա) կենսաթոշակային ապահովության համակարգի հիմնական ցուցանիշների վերլուծություն և զարգացման միտումների նախանշում.

իբ) սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների գործունեության մեթոդական ղեկավարում.

իգ) սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում.

իդ) սոցիալապես անապահով ընտանիքների, առանձին սոցիալական խմբերի սոցիալական պաշտպանության և հասցեական օգնության պետական ծրագրերի մշակում, իրականացում, համակարգում և մոնիթորինգ.

իե) սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց կացարանի խնդրի լուծման պետական ծրագրերի մշակում, իրականացում, համակարգում և մոնիթորինգ.

իզ) ընտանիքի, կանանց, երեխաների հիմնահարցերի ուսումնասիրություն, դրանք կարգավորող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում.

իէ) կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների հիմնահարցերի ուսումնասիրություն, դրանց լուծման պետական ծրագրերի մշակում, իրականացման աշխատանքների համակարգում և մոնիթորինգ.

իը) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հիմնահարցերի ուսումնասիրություն, թրաֆիքինգի ենթարկված անձանց սոցիալական վերականգնման ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.

իթ) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանության պետական ծրագրերի մշակում և դրանց իրականացման ապահովում, ինչպես նաև տարածքային կառավարման մարմինների հետ համատեղ նշված ծրագրերի իրականացում և մոնիթորինգ.

լ) բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի օրենսդրության մշակում և բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի համակարգում.

լա) բժշկասոցիալական փորձաքննության բողոքարկված որոշումների քննարկում և եզրակացությունների տրամադրում.

լբ) հաշմանդամների բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնողական ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.

լգ) հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական և այլ տեխնիկական միջոցներով ապահովելու պետական նպատակային ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.

լդ) հաշմանդամության վիճակի գնահատման հիման վրա հաշմանդամության շարժի և հաշմանդամություն առաջացնող պատճառների ուսումնասիրություն և վերլուծություն, հաշմանդամության կանխարգելման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

լե) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում և տնային պայմաններում միայնակ տարեց և հաշմանդամ քաղաքացիների խնամքի իրականացման գործընթացի համակարգում, կատարման նկատմամբ մոնիթորինգ.

լզ) հաշմանդամների և տարեցների սոցիալական պաշտպանության բնագավառի օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների մշակում.

լէ) սոցիալական աշխատանքի բնագավառի օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ու ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.

լը) սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց գործունեության հավաստագրում.

լթ) անօթևան, մուրացիկ և թափառաշրջիկ անձանց, այդ թվում` երեխաների համար սոցիալական աջակցության պետական ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.

խ) հաշմանդամների համար հավասար հնարավորությունների ապահովման կառուցակարգերի ներդրում և դրանց իրականացման մոնիթորինգ.

խա) երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, երեխաների տեղավորման, ինչպես նաև նրանց խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական նվազագույն սոցիալական չափորոշիչների մշակում, դրանց պահպանման մոնիթորինգ և պետական վերահսկողության իրականացում.

խբ) որդեգրման ենթակա և որդեգրված երեխաների ու որդեգրողների թեկնածուների կենտրոնացված հաշվառում.

խգ) ժողովրդագրական վիճակի վերլուծություն և գնահատում, նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ժողովրդագրական փորձաքննության կազմակերպում և դրանց կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում.

խդ) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի մշակման աշխատանքներին մասնակցություն.

խե) Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից սոցիալական պաշտպանության բնագավառում կատարված աշխատանքների մոնիթորինգ և գնահատում.

խզ) սոցիալական պաշտպանության բնագավառին վերաբերող` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարում.

խէ) սոցիալական պաշտպանության բնագավառի ռազմավարական ծրագրերի մոնիթորինգ և գնահատում.

խը) սոցիալական պաշտպանության ոլորտում բարեգործական ծրագրերի հաշվառման տեղեկատվական համակարգի շահագործում, վերլուծությունների իրականացում և առաջարկությունների ներկայացում.

խթ) սոցիալական պաշտպանության ոլորտում զարգացման ծրագրերի մշակում, իրականացում և համակարգում.

ծ) սոցիալական աջակցության բնագավառին վերաբերող օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.

ծա) քաղաքացիների ընդունելության կազմակերպում, քաղաքացիների գրավոր դիմումների, բողոքների քննարկում, անհրաժեշտության դեպքում դրանցում բարձրացված խնդիրների ուսումնասիրություն և վերլուծություն, ինչպես նաև պարզաբանումների տրամադրում և խորհրդատվական օգնության կազմակերպում.

ծբ) զանգվածային լրատվության ու հանրային իրազեկման այլ միջոցներով աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում վարվող քաղաքականության լուսաբանում.

ծգ) համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրում և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.

ծդ) նախարարության կարիքների համար ձեռքբերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացի կազմակերպում, նախարարությանը ենթակա կազմակերպությունների, ինչպես նաև նախարարության կառավարմանը հանձնված ընկերությունների գնումների գործընթացի համակարգում և մեթոդական օժանդակության ապահովում.

ծե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացում:

(8-րդ կետը փոփ. 26.02.04 N 221-Ն, խմբ., լրաց., փոփ. 29.07.04 N 1146-Ն, լրաց. 25.01.07 N 77-Ն, լրաց., փոփ., խմբ. 15.05.08 N 467-Ն, խմբ. 13.05.10 N 618-Ն, լրաց. 06.12.12 N 1631-Ն, խմբ., լրաց. 29.05.14 N 578-Ն, խմբ. 25.09.15 N 1109-Ն)

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

9. Նախարարությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (այսուհետ` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի առաջին տեղակալ և տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

(9-րդ կետը փոփ. 26.02.04 N 221-Ն)

10. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

11. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ու Հայաստանի Հանրապետության վարչապետին:

12. Նախարարը`

ա) իր իրավասության սահմաններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.

բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների լուծման ու նախարարությանը վերապահված գործառույթների իրականացման համար.

գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված նախարարության գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ե) եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություն օրենքով սահմանված կարգով աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ.

զ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոններում.

զ1) սահմանում է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կազմը, հաստիքների թիվը, սպասարկման նորմացույցները և սպասարկման տարածքները.

է) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին և օգնականներին, պետական մարմնի ղեկավարի ներկայացմամբ` պետական մարմնի ղեկավարի տեղակալներին, նախարարության ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին.

է1) Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում թեկնածություն` պետական մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակում կատարելու համար.

ը) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.

թ) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև պետական մարմնի ղեկավարի, նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրություններն և ցուցումները.

ժա) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի և պետական մարմնի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի պահպանման տարեկան ծախսերի նախահաշիվը, դրանց կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

ժբ) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության և օտարման նկատմամբ.

ժգ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

ժդ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.

ժե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

ժե1) սահմանում և շնորհում է նախարարության պարգևներ.

ժզ) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

ժէ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(12-րդ կետը լրաց., փոփ. 15.05.08 N 467-Ն, լրաց. 14.08.08 N 884-Ն, 06.12.12 N 1631-Ն)

13. Նախարարի բացակայության դեպքում նրա պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում, նախարարի հանձնարարությամբ, նախարարի տեղակալներից մեկը:

(13-րդ կետը խմբ. 13.05.10 N 618-Ն)

14. Նախարարի տեղակալը`

ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.

բ) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ` նախարարության աշխատակազմի կառուցվածքային և արձանագրված ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները` տալով ցուցումներ և հանձնարարականներ.

գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

ժ) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ.

ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

15. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:

15.1. Նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախարարին կից ստեղծվում է կոլեգիա: Նախարարին կից կոլեգիան`

1) օժանդակում է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների ընդունման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին.

2) նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը.

3) մշակում և ներկայացնում է նախարարության կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ:

(15.1-ին կետը լրաց. 25.12.08 N 1569-Ն)

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

16. Նախարարության աշխատակազմի նպատակը ու խնդիրը նախարարությանը, այդ թվում` նրա կազմում գործող գործակալություններին, օրենքներով, այլ իրավական ակտերով ու սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

(16-րդ կետը լրաց. 14.12.06 N 1802-Ն, փոփ. 25.07.13 N 857-Ն)

17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող մարմնի կողմից:

18. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության համաձայն:

19. Նախարարության աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

20. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

22. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

23. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

24. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

25. Նախարարության աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ:

(25-րդ կետը փոփ. 26.02.04 N 221-Ն)

26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 375010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն, 3:

(26-րդ կետը փոփ. 26.02.04 N 221-Ն)

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

27. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ` գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

28. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:

29. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

30. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ):

(30-րդ կետը լրաց. 14.12.06 N 1802-Ն, փոփ. 25.07.13 N 857-Ն)

31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:

32. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ:

33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայություններ մատուցող և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:

34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:

35. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

37. Նախարարության աշխատակազմի կառավարումը, օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում, իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և նախարարը, իսկ ղեկավարումը` նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին պաշտոնի և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

38. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

39. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով ու սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների ու նախարարի որոշումների և սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

41. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն և հրահանգները:

42. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարման հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

43. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`

ա) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

գ1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում ու պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

զ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.

է) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի պահպանման տարեկան ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

է.1) առաջին կարգի ստորագրության իրավունքով ստորագրում է նախարարության ֆինանսական և հաշվապահական գործունեությանը վերաբերող փաստաթղթերը.

ը) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

թ) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

ժ) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժա) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժբ) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները և կարգադրությունները.

ժգ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժդ) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ, այդ թվում` նաև գլխավոր ֆինանսիստի պարտականությունները:

(43-րդ կետը լրաց. 14.12.06 N 1802-Ն, 13.05.10 N 618-Ն)

44. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

(44-րդ կետը փոփ. 13.05.10 N 618-Ն)

45. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

46. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

47. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

48. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով: 

(հավելվածը փոփ. 26.02.04 N 221-Ն, խմբ., լրաց., փոփ. 29.07.04 N 1146-Ն, լրաց. 14.12.06 N 1802-Ն, 25.01.07 N 77-Ն, լրաց., փոփ., խմբ. 15.05.08 N 467-Ն, լրաց. 14.08.08 N 884-Ն, 25.12.08 N 1569-Ն, փոփ., խմբ., լրաց. 13.05.10 N 618-Ն, լրաց. 06.12.12 N 1631-Ն, փոփ. 25.07.13 N 857-Ն, խմբ., լրաց. 29.05.14 N 578-Ն, փոփ., լրաց., խմբ. 25.09.15 N 1109-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշման


Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի եվ սոցիալական հարցերի ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

(վերնագիրը փոփ. 26.02.04 N 221-Ն)

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

Աշխատանքի և զբաղվածության վարչություն

Կենսաթոշակային ապահովության վարչություն

Սոցիալական աջակցության վարչություն

Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչություն

Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչություն

Միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի վարչություն

Վերլուծության և մոնիթորինգի վարչություն

Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն

2. Քարտուղարություն

 

3. Բաժիններ

Անձնակազմի կառավարման բաժին

Հասարակայնության հետ կապերի բաժին

Ժողովրդագրության բաժին

Ներքին աուդիտի բաժին

Գնումների համակարգման և տնտեսական հարցերի բաժին

Իրավական ապահովման բաժին

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

«Զբաղվածության պետական գործակալություն» (51 զբաղվածության տարածքային կենտրոններ)

Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն

 

III. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն

(հավելվածը փոփ. 26.02.04 N 221-Ն, փոփ., լրաց. 29.07.04 N 1146-Ն, 23.03.06 N 354-Ն, փոփ. 14.12.06 N 1802-Ն, լրաց. 15.0.08 N 467-Ն, փոփ. 13.05.10 N 618-Ն, 21.10.10 N 1397-Ն, լրաց. 29.03.12 N 358-Ն, խմբ. 06.12.12 N 1631-Ն, փոփ. 25.07.13 N 857-Ն, 29.05.14 N 578-Ն, լրաց. 25.09.15 N 1109-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի եվ սոցիալական հարցերի ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ

(վերնագիրը փոփ. 26.02.04 N 221-Ն)

 

NN
ը/կ

Հանձնվող գույքի կազմը

Գույքի արժեքը
(հազ. դրամ)

Գտնվելու վայրը
(հասցեն)

Ծանոթագրություն

1

2

3

4

5

 

Աշխատակազմ` ընդամենը

1,495,488.51

   
 

այդթվում`

     
 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ, ընդամենը
որից`

1,013,024.35

ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3 հասցեում գտնվող կառուցվածքային ստորաբաժանումներում և Երևան քաղաքում ու ՀՀ մարզերում տեղաբաշխված ինտեգրված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոններում

 

1.

Հիմնական միջոցներ

1,013,024.35

   
 

այդ թվում`

     
 

ա) գրասենյակային տարածք

318,097.86

1. ք.Երևան, Բաշինջաղյան 100
2. ՀՀ Կոտայքի մարզ,
ք. Եղվարդ,
Չարենցի 56,
3. ՀՀ Կոտայքի մարզ,
ք. Չարենցավան,
Աբովյան 8,
4. ՀՀ Տավուշի մարզ,
ք. Նոյեմբերյան,
Զ. Անդրանիկի 3,
5. ՀՀ Արմավիրի մարզ,
գ. Բաղրամյան, Բաղրամյան 1,
6. ՀՀ Գեղարքունիքի մարզ,
ք. Վարդենիս, Ռոմանի 7,
7. ՀՀ Գեղարքունիքի մարզ,
ք. Ճամբարակ, Պ. Սևակի 7։

ընդհանուր մակերեսը`
1. 441.7 քառ. մետր,
2. 351.8 քառ. մետր,
3. 453.8 քառ. մետր,
4. 370.2 քառ. մետր,
5. 554.9 քառ. մետր,
6. 429.1 քառ. մետր,
7. 423.5 քառ. մետր։

 

բ) համակարգչային և այլ
արտադրական տեխնիկա

402,484.09

   
 

գ) տրանսպորտային միջոցներ

37,690.33

   
 

դ) գրասենյակային կահույք

252,174.19

   
 

ե) այլ հիմնական միջոցներ

2,577.88

   

2.

Փոքրարժեք և արագամաշ գույք

0

   
 

II.«Զբաղվածության պետական գործակալություն», ընդամենը
որից`

351,874.98

քաղ. Երևան, Կարապետ
Ուլնեցու 68 հասցեում գտնվող գործակալությունում և դրա` ՀՀ մարզերում
տեղաբաշխված տարածքային մարմիններում

 

1.

Հիմնական միջոցներ

321,875.95

   
 

այդ թվում`

     
 

ա) համակարգչային և այլ
արտադրական տեխնիկա

233,999.66

   
 

բ) տրանսպորտային միջոցներ

15854.6

   
 

գ) գրասենյակային կահույք

72,021.69

   

2.

Փոքրարժեք և արագամաշ գույք

29,999.03

   
 

III. Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության
գործակալություն, ընդամենը
որից`

130,589.18

քաղ. Երևան,
Ա. Արմենակյան
129 հասցեում գտնվող
գործակալությունում
և դրա` ՀՀ մարզերում տեղաբաշխված
տարածքային
մարմիններում

 

1.

Հիմնական միջոցներ

130,589.18

   
 

այդ թվում`

     
 

ա) գրասենյակային տարածք

2,980.93

ք. Երևան,Ա. Արմենակյան 129

Ըդհանուր մակերեսը` 473.9 քառ. մետր, այդ թվում՝օգտակարը`
273.9 քառ. մետր, օժանդակը` 200 քառ. մետր։

 

բ) համակարգչային և այլ
արտադրական տեխնիկա

39,596.95

   
 

գ) տրանսպորտային միջոցներ

45,582.10

   
 

դ) գրասենյակային կահույք

33,825.15

   
 

ե) այլ հիմնական միջոցներ

8,604.05

   

2.

Փոքրարժեք և արագամաշ գույք

0

   

(հավելվածը փոփ. 26.02.04 N 221-Ն, 14.12.06 N 1802-Ն, խմբ. 12.04.07 N 464-Ն, 25.04.13 N 436-Ն, 22.05.14 N 544-Ն, փոփ. 29.05.14 N 578-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան