Գլխավոր տեղեկություն
Номер
N 224-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.08.2015-11.02.2018)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.08.03/20(532) Հոդ.189
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
08.07.2015
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
08.07.2015
Дата вступления в силу
01.08.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 հուլիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 60015297

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

8 հուլիսի 2015 թ.
ք. Երևան

N 224-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի «զ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել հաղորդման և բաշխման ցանցերում էլեկտրական էներգիայի անխուսափելի տեխնոլոգիական կորուստների մեծությունների հաշվարկման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունների հետ համաձայնեցնել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ և 7-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունների և 5-րդ և 8-րդ կետերով նախատեսված հաշվարկի արդյունքների տրամադրման ձևաչափը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի օգոստոսի 1-ից:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

 կարգավորող հանձնաժողովի

2015 թվականի հուլիսի 8-ի

N 224-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հաղորդման և բաշխման ցանցերում էլեկտրական էներգիայի անխուսափելի տեխնոլոգիական կորուստների մեծությունների հաշվարկման

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը սահմանում է էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման ցանցերում (այսուհետ՝ հաղորդման և բաշխման ցանց) էլեկտրական էներգիայի անխուսափելի տեխնոլոգիական կորուստների մեծությունների հաշվարկման ընթացակարգը:

2. Հաղորդման և բաշխման ցանցերում էլեկտրական էներգիայի կորուստների հաշվարկումն իրականացնում է Հաշվարկային կենտրոնը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի նոյեմբերի 19-ի «110 կՎ և բարձր լարման ցանցերում էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկի մեթոդիկան հաստատելու մասին» N 60 և 2002 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական ցանցերում էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների, սեփական և տնտեսական կարիքների համար օգտագործվող էլեկտրաէներգիայի հաշվարկի մեթոդիկաները հաստատելու մասին» N 65-Ա որոշումների:

3. Սույն կարգում օգտագործված հիմնական հասկացություններն են`

1) Հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

2) Բաշխող՝ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

3) Հաղորդող՝ էլեկտրական էներգիայի հաղորդման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

4) Հաշվարկային կենտրոն՝ Էլեկտրաէներգետիկական շուկային ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ:

 

2. Հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկման ընթացակարգը

 

4. Հաղորդողը պարտավոր է մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը Հաշվարկային կենտրոնին տրամադրել նախորդ ամսվա՝ հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկման համար տեղեկատվություն:

5. Հաշվարկային կենտրոնը պարտավոր է մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը Հաղորդողին տրամադրել նախորդ ամսվա՝ հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկի արդյունքները:

6. Հաղորդողը պարտավոր է իր առևտրային հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի մուտքի իրավունք տրամադրել Հաշվարկային կենտրոնին:

 

3. Բաշխման ցանցում էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկման ընթացակարգ

 

7. Բաշխողը պարտավոր է մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը Հաշվարկային կենտրոնին տրամադրել նախորդ ամսվա՝ բաշխման ցանցում էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկման համար տեղեկատվություն:

8. Հաշվարկային կենտրոնը պարտավոր է մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը Բաշխողին տրամադրել նախորդ ամսվա՝ բաշխման ցանցում էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկի արդյունքները:

9. Բաշխողը պարտավոր է իր առևտրային հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի մուտքի իրավունք տրամադրել Հաշվարկային կենտրոնին:

 

4. Վեճերի լուծումը

 

10. Հաշվարկային կենտրոնի կողմից Հաղորդողին կամ Բաշխողին տրամադրված տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկի արդյունքների շուրջ վեճի դեպքում իրականացվում է էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկի աուդիտ: Աուդիտն իրականացնում են Հաղորդողի կամ Բաշխողի կողմից ընտրված և Հաշվարկային կենտրոնի հետ համաձայնեցված փորձագետները (փորձագիտական խումբը):

11. Աուդիտի արդյունքի վերաբերյալ կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.12.2017, N 580-Ն 11.02.2018, N 224-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան