ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2015 թվականի N 617-Ա
ՍԵՐԳԵՅ ՇԱՀԻՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԵԳ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության պետ Սերգեյ Շահինյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության պետի տեղակալ Արեգ Խաչատրյանին 2015 թվականի օգոստոսի 5-7-ը գործուղել Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե)` ԱՊՀ երկրների մասնակից պետությունների պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական (գործադիր) իշխանության մարմինների ղեկավարների խորհրդակցական խորհրդի հերթական` 11-րդ նիստին մասնակցելու համար:
2. Սերգեյ Շահինյանի և Արեգ Խաչատրյանի` Դուշանբե գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սերգեյ Շահինյանի և Արեգ Խաչատրյանի՝ Դուշանբե գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հուլիսի 16 Երևան |