ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՐՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՆՀ-248 ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆՀ-456 ՀՐԱՄԱՆԱԳՐԻ 73-ՐԴ ԿԵՏԻ «Ը» ԵՆԹԱԿԵՏԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ` որոշում եմ.
1. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի օգոստոսի 18-ի «Միջազգային պայմանագրերի վավերացման կամ դրանց միանալու հարցը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնելու նախապատրաստական աշխատանքների հստակեցման մասին» ՆՀ-248 հրամանագիրը.
բ) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-456 հրամանագրի 73-րդ կետի «ը» ենթակետը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
12 հոկտեմբերի 2000 թ.
ՆՀ-690