ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2015 թվականի N 625-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 1052-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի N 36 հասցեում «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի մասին» N 1052-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետում , իրականացնել դպրոցի շենքի կապիտալ հիմնանորոգման աշխատանքներ» բառերը փոխարինել «և գույքի ձեռքբերման պայմանագրին համապատասխան, դպրոցի համար ձեռք բերել երաժշտական գործիքներ» բառերով,
2) որոշման 2-րդ կետի`
ա. 1-ին ենթակետում «աշխատանքների» բառը փոխարինել «կաթսայատան կառուցման աշխատանքների և երաժշտական գործիքների ձեռքբերման» բառերով,
բ. 2-րդ և 3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) սույն որոշման 1-ին կետում նշված կաթսայատան կառուցման աշխատանքների նախահաշիվը, համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերի, կազմում է 19.523.000 դրամ, իսկ ձեռք բերվող երաժշտական գործիքների արժեքը` 82.477.000 դրամ, ընդհանուրը` 102 մլն դրամ: Եզնիկ Կողբացու փողոցի N 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացվող 300 քառ. մետր մակերեսով հողամասի և 35.3 քառ. մետր մակերեսով կաթսայատան շուկայական գնահատումը 2012 թվականի հուլիսի 23-ի դրությամբ ընդամենը կազմում է 100 մլն դրամ.
3) սույն որոշման 1-ին կետում նշված կաթսայատան կառուցման աշխատանքների և երաժշտական գործիքների ձեռքբերման պատվիրատուն Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունն է:».
3) որոշման 3-րդ կետի`
ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի ու կաթսայատան նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման և սույն որոշման 1-ին կետում նշված կաթսայատան կառուցման աշխատանքների իրականացման և երաժշտական գործիքների ձեռքբերման պարտավորություններն ապահովելու նպատակով կնքել գրավի պայմանագիր` որպես գրավի առարկա նախատեսելով Եզնիկ Կողբացու փողոցի N 36 հասցեում գտնվող` 300 քառ. մետր մակերեսով հողամասը և 35.3 քառ. մետր մակերեսով կաթսայատունը` մինչև սույն որոշման 1-ին կետով նախատեսված շինմոնտաժային աշխատանքների ավարտն ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շահագործման և երաժշտական գործիքների ձեռքբերման ու Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հանձնելը.»,
բ. 3-րդ և 4-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) սույն որոշման 1-ին կետում նշված կաթսայատան կառուցման, համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերի, շինմոնտաժային աշխատանքների իրականացման և երաժշտական գործիքների ձեռքբերման նպատակով «Սոխոսենթր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել գլխավոր կապալի և գույքի ձեռքբերման պայմանագրեր: Գլխավոր կապալի պայմանագրի գործողության ժամկետը սահմանելով 2,5 տարի` պայմանագրի կնքման օրվանից, իսկ գույքի ձեռքբերման պայմանագրի գործողության ժամկետը սահմանելով 6 ամիս` պայմանագրի կնքման օրվանից.
4) իրականացնել հսկողություն պայմանագրով նախատեսված շինարարական աշխատանքների և ձեռքբերվող երաժշտական գործիքների որակի նկատմամբ:»:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կնքել գույքի ձեռքբերման պայմանագիր և կատարել համապատասխան փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 1052-Ա որոշման 3-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերի համաձայն կնքված գրավի և գլխավոր կապալի պայմանագրերում:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 15 Երևան |