Գլխավոր տեղեկություն
Номер
N 295-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.04.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
17.04.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.04.2015
Дата вступления в силу
18.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 ապրիլի 2015 թվականի N 295-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԻՇՔԵԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցելու նպատակով 2015 թվականի ապրիլի 19-25-ը Բիշքեկ (Ղրղզստանի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Բիշքեկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լուսինե Դավթյանի՝ Բիշքեկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 17

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

ապրիլի 17-ի N 295-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-25-Ը ԲԻՇՔԵԿ (ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Լ. Դավթյան     - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ (պատվիրակության ղեկավար)
     
Հ. Հակոբյան   - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական  ծառայության աշխատակազմի սննդամթերքի  անվտանգության և որակի հսկողության տեսչության  սննդամթերքի իրացման հսկողության բաժնի պետ
     
Ա. Նիկոյան   - ՀՀ գյուղատնտեսության նախարարության  սննդամթերքի անվտանգության պետական  ծառայության աշխատակազմի բուսասանիտարիայի  տեսչության պետ
     
Ա. Մելիքյան   - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական  ծառայության աշխատակազմի անասնաբուժության  տեսչության գլխավոր մասնագետ
     
Մ. Մկրտչյան   - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահության պետական  տեսչության հիգիենայի բաժնի գլխավոր մասնագետ
     
Ա. Գևորգյան   - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական  ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
     
Կ. Թեհմուրազյան    - ՀՀ առողջապահության նախարարության  «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման  ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ստանդարտացման և  սերտիֆիկացման բաժնի պետ, ռեֆերենտ լաբորատոր
     
Հ. Ղարիբյան   - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիայի սննդա մթերքում մնացորդային նյութերի հայտնաբերման բաժնի պետ
     
Ա. Հակոբյան   - ՀՀ գյուղատնտեսության նախարարության  սննդամթերքի անվտանգության պետական  ծառայության աշխատակազմի Երևանի կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ
 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան