ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2015 թվականի N 309-Ա
ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2006 թվականի նոյեմբերի 30-ին կնքված բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի, Հայաստանի Հանրապետության և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2011 թվականի դեկտեմբերի 5-ին կնքված հավատարմագրային կառավարման պայմանագրի և Հայաստանի Հանրապետության և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2012 թվականի հուլիսի 10-ին կնքված «Հայաստանի Հանրապետության և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2011 թվականի դեկտեմբերի 5-ին կնքված հավատարմագրային կառավարման պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագրի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնություն տալ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքի Ամասիայի փոստային մասնաճյուղի 274.94 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքից 98.3 քառ. մետր մակերեսով տարածքը և դրա օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով «Սաունդ Սթոուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ) օտարելու գործարքի կնքման մասին որոշման ընդունմանը:
2. Առաջարկել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրում սահմանել դրույթ, համաձայն որի՝
ա. գնորդը գույքի ձեռքբերման հետ կապված վճարումներն իրականացնում է դրամով, առուվաճառքի պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում,
բ. գնորդը պարտավոր է իր հաշվին կատարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը.
3) անկախ մասնագետի միջոցով իրականացնել գույքի շուկայական արժեքի գնահատում և գույքի վաճառքի գինը սահմանել` ելնելով գնահատման արժեքներից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. ապրիլի 3 Երևան |