ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2015 թվականի N 189-Ա
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մարտի 10 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. մարտի 10-ի N 189-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
1. |
«ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 562-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
2015 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
2. |
«Պետական գույքը հիմնադրամներին վարձակալության հանձնելիս հաշվարկված վարձակալության վճարները՝ որպես Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրամներում կատարվող կամավոր գույքային վճարներ, հիմնադրամների տնօրինությանը թողնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
2015 թ. սեպտեմբերի |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
3. |
«ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի N 1844-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
2015 թ. հոկտեմբերի |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
4. |
«Պետական սեփականություն համարվող բնակարանները որպես պաշտոնական (ծառայողական) բնակարաններ հատկացնելու կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 674 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
2015 թ. նոյեմբերի |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
5. |
«Պետական գույքի փոխանակության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
2015 թ. նոյեմբերի |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
6. |
«Պետական գույքի ընդհանուր օգտագործման տարածքների սպասարկման պայմանագրերի կնքման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
2015 թ. դեկտեմբերի |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |