ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2015 թվականի N 143-Ա
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի N 116 որոշման 2-րդ կետով հաստատված կարգի 28-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների, ինչպես նաև որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մրցանակներ շնորհել սույն որոշման հավելվածում նշված կազմակերպություններին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. փետրվարի 26 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 143-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ԵՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ
«Երևանի կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերություն
«Մեղրու ՃՇՇՁ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերություն
«Դուստր Մարիաննա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
«Դիլիջան» հանքային ջրի գործարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
«Գյումրի գարեջուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|