Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-194
Տիպ
Հրամանագիր
Тип
Исходный акт (31.12.1998-23.06.1999)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.12.31/33(66)
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
24.12.1998
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
24.12.1998
Дата вступления в силу
31.12.1998

030.0194.24.12.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

1999 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները համազգային խնդիրների լուծման ներկա պահանջներին համապատասխանեցնելու, ազգային միասնության գաղափարը արդյունավետ իրականացնելու, հիմնարար հայեցակարգ և անհրաժեշտ կազմակերպական կառույցներ ստեղծելու նպատակով որոշում եմ.

1. 1999 թվականի սեպտեմբերին Երևանում հրավիրել Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների հիմնահարցերին նվիրված համահայկական խորհրդաժողով:

2. Ստեղծել համահայկական խորհրդաժողովը նախապատրաստող կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

Վազգեն Սարգսյան

- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար
(հանձնաժողովի համանախագահ)

Վարդան Օսկանյան - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
(հանձնաժողովի համանախագահ)
Լևոն Մկրտչյան - Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար
Ռոլանդ Շառոյան - Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար
Ալեքսան Հարությունյան - Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար
Ֆադեյ Սարգսյան - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ
Հարություն Կարապետյան - Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ
Արմեն Սարգսյան - Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Ռուբեն Շուգարյան - Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Գագիկ Շահբազյան - Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Հրանտ Մաթևոսյան - Հայաստանի գրողների միության նախագահ
Վահան Տեր-Ղևոնդյան - «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի պաշտոնակատար
Լազար Սուջյան - Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդի նախագահ
Ջիվան Մովսիսյան - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի վարչության պետի պաշտոնակատար (հանձնաժողովի քարտուղար):

 

3. Համահայկական խորհրդաժողովը նախապատրաստող կառավարական հանձնաժողովին`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել համահայկական խորհրդաժողովի կազմակերպման, անհրաժեշտ փաստաթղթերի ու ծրագրային մոտեցումների նախապատրաստման առաջարկություններ.

բ) նախապատրաստման աշխատանքներում ներգրավել Հայաստանի և Սփյուռքի համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչների, գիտության և մշակույթի գործիչների, առանձին անհատների.

գ) ակտիվորեն համագործակցել Հայաստանյաց Առաքելական եկեղեցու հետ.

դ) աշխատանքներում ներգրավել Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների ներկայացուցիչներին:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան

Երևան
24 դեկտեմբերի 1998 թ.
ՆՀ-194

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.08.1999, ՆՀ-373 03.09.1999, ՆՀ-194
24.07.1999, ՆՀ-355 24.07.1999, ՆՀ-194
21.06.1999, ՆՀ-314 23.06.1999, ՆՀ-194
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան