Գլխավոր տեղեկություն
Номер
N 1151-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (20.12.2014-20.08.2015)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.11.12/62(1075) Հոդ.997
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.10.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.10.2014
Дата вступления в силу
13.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հոկտեմբերի 2014 թվականի N 1151-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի օգոստոսի 15-ի ՀՕ-203 օրենքի 5-րդ գլխի 5.1-ին բաժնի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի դրույթների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքումուղղ. անօթևան մնացած՝ բնակարանի արտահերթ ստացման իրավունք ունեցողների ցուցակում ընդգրկված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շահառու ճանաչված՝ ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները չբարելաված անձանց (ընտանիքների) բնակարանային խնդիրները լուծել բնակարանների գնման վկայագրերի (այսուհետ՝ վկայագիր) միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության տրամադրմամբ:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված` վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց (ընտանիքներին) վկայագրերի և դրանց միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացների իրականացումը վերապահել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:

3. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի NN 1 և 4 հավելվածներում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 1, 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

4. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված վկայագրերի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով, որպես ֆինանսական աջակցություն, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին հատկացնել 1,500,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով):

5. Գաղտնի:

6. Գաղտնի:

7. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝ սույն որոշման 4-րդ կետով հատկացված գումարի` մինչև 2014 թվականի դեկտեմբերի 26-ը չօգտագործված միջոցները մինչև 2014 թվականի դեկտեմբերի 27-ը, որպես կանխավճար, փոխանցել այդ նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված արտաբյուջետային (ավանդային) հաշվին:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացել արտաբյուջետային (ավանդային) հաշիվ՝ մինչև 2015 թվականի հոկտեմբերի 1-ը ժամկետով, սույն որոշման 4-րդ կետով կատարված հատկացումների ֆինանսավորումը 2015 թվականի ընթացքում իրականացնելու նպատակով:

(8-րդ կետը փոփ. 18.12.14 N 1426-Ն)

9. Սահմանել, որ՝

1) վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց (ընտանիքներին) վկայագիրը տրամադրվում է նրանց կողմից մինչև 2015 թվականի հունվարի 30-ը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին ներկայացված դիմումի հիման վրա՝ զբաղեցված ոչ հիմնական շինությունը կամ ժամանակավոր կացարանը բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1402-Ն որոշման 2-րդ կետի 5.1-ին, 5.2-րդ և 6-րդ ենթակետերի դրույթների համաձայն բնակությունից ազատելու և քանդելու պայմանով.

2) վկայագրում բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետ է ամրագրվում վկայագիրը տրամադրելու օրվանից հաշված 6 ամիս` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության.

3) վկայագրում ամրագրված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերելու դեպքում վկայագիրը համարվում է մարված: Վկայագիր ստացած, սակայն բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերած, կամ տրամադրվող՝ բնակարանի գնման վկայագրից հրաժարված, կամ սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետում վկայագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին դիմում չներկայացրած անձանց (ընտանիքների) բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում պետական պարտավորությունները համարվում են դադարեցված, սակայն այդ անձանց (ընտանիքների) համար պահպանվում է պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման այլ ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունքը:

(9-րդ կետը փոփ. 18.12.14 N 1426-Ն)

10. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին`

1) սույն որոշման 1-ին կետում նշված անձանց (ընտանիքներին)՝

ա. վկայագրերը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 18-րդ կետով նախատեսված հերթականության համաձայն,

բ. վկայագրերը և դրանց միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցությունը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի և վկայագրի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրի հիման վրա.

2) տրամադրվող վկայագրերում նշվող ֆինանսական աջակցության չափի հաշվարկման ժամանակ հիմք ընդունել` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետով սահմանված նորմաներին համապատասխան Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամաններով հաստատված՝ ծրագրի շահառու ճանաչված անձանց (ընտանիքներին) հասանելիք բնակարանի (սենյակների թվով) մակերեսը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հրապարակված՝ Գյումրի քաղաքում բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի մեկ քառ. մետրի՝ 2014 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ձևավորված շուկայական միջինացված գնի տվյալները:

11. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին տրամադրել սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շահառու ճանաչված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամաններով հաստատված ցուցակներում ընդգրկված անձանց (ընտանիքների) միասնական ցուցակը:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 27
Երևան

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 2-ի N 1151-Ն որոշման

 

«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի N 1 աղյուսակՈՒՄ ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարվող փոփոխությունները

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(մուտքերի ավելացումը նշված է դրական նշանով, իսկ նվազեցումը` փակագծերում)

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ

0.0

այդ թվում՝

 

Ա. Ներքին աղբյուրներ - ընդամենը

678,902.6

այդ թվում՝

 

2. Ֆինանսական զուտ ակտիվներ

678,902.6

այդ թվում՝

 

2.3. Ելքերի ֆինանսավորմանն ուղղվող ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներ

678,902.6

Բ. Արտաքին աղբյուրներ - ընդամենը

(678,902.6)

այդ թվում՝

 

1. Փոխառու զուտ միջոցներ

(678,902.6)

այդ թվում՝

 

1.1. Վարկերի և փոխատվությունների ստացում

(678,902.6)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 2-ի N 1151-Ն որոշման

 

«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարվող վերաբաշխումը ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 5 հավելվածում կատարվող փոփոխությունները

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(ծախսերի ավելացումը նշված է դրական նշանով, իսկ նվազեցումը` փակագծերում)

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

0.0

     

այդ թվում՝

 

07

   

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

(678,902.6)

     

այդ թվում՝

 
 

06

 

Առողջապահություն (այլ դասերին չպատկանող)

(678,902.6)

     

այդ թվում՝

 
   

01

Առողջապահական հարակից ծառայություններ և ծրագրեր

(678,902.6)

     

այդ թվում՝

 
     

14. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր

(678,902.6)

     

այդ թվում՝

 
     

ՀՀ առողջապահության նախարարություն

(678,902.6)

     

որից`

 
     

Շենքերի և շինությունների շինարարություն

(678,902.6)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

678,902.6

     

այդ թվում՝

 
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

678,902.6

     

այդ թվում՝

 
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

678,902.6

     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

678,902.6

     

ՀՀ կառավարություն

678,902.6

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 2-ի N 1151-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 14 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

 Բաժինը

 Խումբը

 Դասը

 Վարկային ծրագրերի, դրանք իրականացնող մարմինների և բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(ծախսերի նվազեցումը նշված է փակագծերում)

տարի

 ընդամենը

 այդ թվում՝

 վարկային միջոցներ

 համաֆինանսավորում

 

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾՐԱԳՐԵՐՈՎ

(678,902.6)

(678,902.6)

-

այդ թվում՝

     

 - ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ

(678,902.6)

(678,902.6)

-

07

06

01

 14. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր

(678,902.6)

(678,902.6)

-

այդ թվում՝

     
 

 ՀՀ առողջապահության նախարարություն

(678,902.6)

(678,902.6)

-

 ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ

(678,902.6)

(678,902.6)

-

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

(678,902.6)

(678,902.6)

-

այդ թվում՝

     

ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(678,902.6)

(678,902.6)

-

այդ թվում՝

     

Շենքերի և շինությունների շինարարություն

(678,902.6)

(678,902.6)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 2-ի N 1151-Ն որոշման

Աղյուսակ N 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.9 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ծախսերի նվազեցումը նշված է փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

 ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր

Նկարագրությունը
Հեմատոլոգիական կենտրոնի կառուցում, ուռուցքաբանության նոր ռադիոճառագայթային կարողությունների զարգացում: Վանաձորի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցում, ժամանակակից սարքավորումների ձեռքբերում

1053

ԱԾ01

Քանակական

Համաձայն Համաշխարհային բանկի պահանջների

X

X

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

(678,902.6)

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.56 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը

Բնակարանային ապահովում

 

Նկարագրությունը

ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված, սակայն դեռևս բնակարանային պայմանները չբարելաված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավում՝ բնակարանի գնման վկայագրի (ԲԳՎ) տրամադրման միջոցով

1098

ԾՏ 03

Շահառուների քանակը

      

215

 

Գումարը (հազ. դրամ)

 

1,500,000.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

   

Շահառուների ընտրության չափանիշները

ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 432 որոշմամբ հաստատված կարգի 18-րդ կետով սահմանված հերթականության համաձայն

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1098 Բնակարանային ապահովում

Վերջնական արդյունքի նկարագրությունը

ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծում

 

Աղյուսակ N 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Բաժին 2.

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի նվազեցումը նշված է փակագծերում)

գումարը
(հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

1053

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Առողջապահության համակարգի արդիականացման և արդյունավետության բարձրացման ծրագրեր

 (678,902.6)

Ծրագրի նկարագրությունը Առողջապահության համակարգի արդիականացմանը և արդյունավետության բարձրացմանն ուղղված վարկային և դրամաշնորհային ծրագրեր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Բուժօգնության և ծառայությունների որակի ու մատչելիության բարձրացում

     

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

 

ԱԾ 01

 

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր

 (678,902.6)

Մատուցվող ծառայության նկարագրությունը
Հեմատոլոգիական կենտրոնի կառուցում, ուռուցքաբանության նոր ռադիոճառագայթային կարողությունների զարգացում: Վանաձորի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցում, ժամանակակից սարքավորումների ձեռքբերում

Ծառայություն մատուցողի անվանումը
ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

 

Բաժին 2.

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը
(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

գումարը
(հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

1098

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Բնակարանային ապահովում

1,500,000.0

Ծրագրի նկարագրությունը
ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված, սակայն դեռևս բնակարանային պայմանները չբարելաված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավում՝ բնակարանի գնման վկայագրի (ԲԳՎ) տրամադրման միջոցով

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Բնակարանային խնդիրների
լուծում

 

 

 

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

 

ԾՏ 03

  Բնակարանային ապահովում  1,500,000.0

Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը
 ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.11.2015, N 1363-Ն 27.11.2015, N 1151-Ն
06.08.2015, N 906-Ն 20.08.2015, N 1151-Ն
18.12.2014, N 1426-Ն 20.12.2014, N 1151-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան