«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 դեկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 10503376
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2 դեկտեմբերի 2003 թ. |
N 442-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՋՐԱՌՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՌԵԺԻՄԻ, ՋՐԱՉԱՓԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ՍԱՐՔԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՎԻՃԱԿԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ջրային օրենսգրքի 11-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերը և 32-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 27.03.03թ. N 300-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 10.01.03թ. N 5-Ն որոշման 2-րդ հավելվածի 2-րդ կետի դ) ենթակետի պահանջները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության տարածքային ստորաբաժանումների կողմից ջրավազանային կառավարման արդյունավետության ապահովման նպատակով`
Հրամայում եմ`
1. Հաստատել ջրառով նախատեսված ջրային ռեսուրսների օգտագործման, հաշվառման, ռեժիմի, ջրաչափական կառույցների, սարքերի աշխատանքի, ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակի, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մաս կազմող լրացուցիչ պայմանների կատարման ընթացքի վերաբերյալ արձանագրության ձևը` համաձայն հավելվածի:
2. Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը` կազմված արձանագրության ձևերը տաս օրվա ընթացքում պետք է տրամադրի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան տարածքային բաժիններին` հետագա ընթացք տալու համար:
(2-րդ կետը փոփ. 31.08.17 N 299-Ն)
3. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը համապատասխան տարածքային բաժինների կողմից կազմված արձանագրության համար իրականացված միջոցառումների մասին տաս օրվա ընթացքում պետք է տեղյակ պահի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությանը:
(3-րդ կետը փոփ. 31.08.17 N 299-Ն)
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել ոլորտը համակարգող նախարարի տեղակալի վրա:
Նախարար` |
Վ. Այվազյան |
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ | |
375010, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, Հեռ. 54.08.67 |
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N
Ջրառով նախատեսված ջրային ռեսուրսների օգտագործման, հաշվառման, ռեժիմի, ջրաչափական կառույցների, սարքերի աշխատանքի, ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակի, ինչպես նԱեվ ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մաս կազմող լրացուցիչ պայմանների կատարման ընթացքի
Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության
_____________________ ջրավազանային կառավարման ______________________
(տարածքային ստորաբաժանման անվանումը) |
(զբաղեցրած պաշտոն, անուն, ազգանուն) |
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
(ջրօգտագործողի անուն, ազգանուն, զբաղեցրած պաշտոն)
_____________________________________________________________________
(այլ մասնակիցների անուն, ազգանուն, զբաղեցրած պաշտոն)
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
____________________________________________________ մասնակցությամբ
արձանագրեցինք __________________________________________________
(ջրօգտագործողի անվանում, հասցեն, ջրառով նախատեսված ջրային ռեսուրսների
_____________________________________________________________________
օգտագործման, հաշվառման, ռեժիմի, ջրաչափական կառույցների, սարքերի աշխատանքի,
ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակը, ինչպես նաև
_____________________________________________________________________
ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մաս կազմող պայմանների կատարման ընթացքը)
պարզվեց հետևյալը __________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
Ջրօգտագործողի բացատրությունը __________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_________________ ստորագրությունը, ամսաթիվ ____________________________
Արձանագրություն կազմողի ստորագրությունը, ամսաթիվը |
_____________ |
Ջրօգտագործողի ստորագրությունը |
_____________ |
Այլ մասնակիցների ստորագրությունները |
_____________ |
Ստացա արձանագրության մեկ օրինակը |
________________________________ |