«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 դեկտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 05014568
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
2 դեկտեմբերի 2014 թ. |
թիվ 335-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` նոր խմբագրությամբ ընդունումից հետո «Իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց գրանցող մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարության օրինակելի ձևը, հայտարարություն ներկայացման կարգը և ժամկետները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունվարի 27-ի թիվ 20-Ն որոշումը համապատասխանեցնել օրենքում կատարված փոփոխություններին,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը,
ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունվարի 27-ի «Իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց գրանցող մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարության օրինակելի ձևը, հայտարարություն ներկայացման կարգը և ժամկետները հաստատելու մասին» թիվ 20-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման նախաբանում.
ա. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» բառերը փոխարինել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» բառերով,
բ. «23.1» թիվը փոխարինել «66» թվով,
2) որոշմամբ հաստատված հավելված 1-ի 1-ին ենթակետում «15-րդ» թիվը փոխարինել «14-րդ» թվով,
3) որոշմամբ հաստատված հավելված 2-ի 1-ին կետում.
ա. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունվարի 27-ի «Իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց գրանցող մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարության օրինակելի ձևը» թիվ ... -Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելված 1-ում սահմանված ձևով հայտարարությունը» բառերը փոխարինել «Հավելված 1-ով սահմանված «Իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց գրանցող մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարության օրինակելի ձևը»» բառերով,
բ. «21 և 22» թվերը փոխարինել «27, 29, 34 և 39» թվերով:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2014 թ. դեկտեմբերի 4 |