ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
26 դեկտեմբերի 2014 թ. |
թիվ 85-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՄԵԴԱԼՍԱՆ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, 4-րդ մասի, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, 7-րդ և 11-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման լիցենզիայի գործողության դադարեցման մասին «ՄԵԴԱԼՍԱՆ» ՍՊ ընկերության 2014 թվականի դեկտեմբերի 24-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.
Բավարարել «ՄԵԴԱԼՍԱՆ» ՍՊ ընկերության դիմումը և ուժը կորցրած ճանաչել հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման թիվ 139 լիցենզիան:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ՄԵԴԱԼՍԱՆ» ՍՊ ընկերությանը հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի |
Գ. Բունիաթյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|